Հաստ աղիքի քաղցկեղի գանգատներն են.
Ստամոքսաղիքային տրակտի, մարսողության
ֆունկցիոնալ խանգարումներ, դիսֆունկցիա (ախորժակի անկում, բացակայություն), առատ գազարձակում
(մեթեսրիզմ), փորլուծություն, քրոնիկ փորկապություն, վքնածություն, սրտխառնոց, ցավեր
որովայնում (բութ, նվվացող, սուր-կտրող, ծակող), մաշկի գունատություն, անեմիա , քաշի
չպատճառաբանված կորուստ , ընդհանուր թուլություն, անհայտ ծագման բարձր ջերմություն
, կղանքում արյան, լորձի առկայություն և այլն։
Հիվանդությունից վերջնականապես բուժվելու
առաջին քայլը վիրահատականն է։
Հիվանդի ընդհանուր վիճակից, հիվանդության
տարածվածության աստիճանից, տարիքից և հիվանդի տրամադրվածությունից կախված կիրառվում
է նաև քիմիաթերապիա (դեղորայքային սխեմատիկ կուրսային բուժում), իմունոթերապիա, ճառագայթային
բուժում։
Հաստ աղիքի չարորակ ուռուցքները գրեթե
ինտակտ են ճառագայթային բուժմանը։
Վիրահատական եղանակով աղիքի ուռուցքի
արմատական հեռացումը հիվանդությունից փրկվելու միակ գրավականն է:
Կախված ուռուցքային օջախի տեղակայումից
իրականացվում են տարբեր ծավալի միջամտություններ (աջ-ձախակողմյան հեմիկոլէքտամիա, սիգմայի
մասնահատում և այլն):
Ուրգենտ դեպքերում, երբ վիրահատությունը
կատարվում է շտապ ցուցումներով (աղիքային սուր անանցանելիություն, աղիքի ուռուցքային
թափածակում (պերֆորացիա), պերիտոնիտ) մեծ հավանականությամբ վիրահատությունը ավարտվում
է ժամանակավոր արհեստական հետանցքի ձևավորմամբ (կոլոստոմա, էնտերոստոմա), որը ամիսներ
անց վերացվում է ռեկոնստրուկտիվ վերականգնողական միջամտությամբ։
Ժամանակին, վաղ փուլում հիվանդության ախտորոշումը և ուռուցքաբանական ժամանակակից
մասնագիտական, անհատականացված որակյալ բուժումը մեծ շանս է չարորակ հիվանդությունից
բուժվելու համար։
2023-11-16