Բարձրակարգ քիմիաթերապևտիկ ծառայություն` հիվանդի լիարժեք կյանքի համար

Մի քանի տասնամյակ առաջ «քաղցկեղ» ախտորոշումը նշանակում էր մահվան դատավճիռ: Այսօր բժշկության զարգացման մակարդակը թույլ է տալիս ավելի լավատես լինել. մշակվել ենբուժական մեթոդներ, որոնք թեթևացնում են չարորակ ուռուցքների հետևանքները՝հնարավորություն տալով մարդուն ապրել առողջ ու լիարժեք կյանքով: Հակաքաղցկեղային հիմնական բուժման մեթոդներից մեկը քիմիոթերապիան է:

ԱրթՄեդ ԲԿ-ի քիմիաթերապիայի և կոնսերվատիվ թերապիայի բաժանմունքում իրականացվում են բոլոր օրգան համակարգերի քաղցկեղային և նախաքաղցկեղային հիվանդությունների դիագնոստիկա և բուժումԲաժանմունքը հիմնվել է 2013 թ., ու այսօր արդեն համարվում է Հայաստանի լավագույն նմանատիպ բաժանմունքներից մեկը: Բաժանմունքը հագեցած է քիմիաթերապիայում կիրառվող բոլոր  նորագույն սարքավորումներովԱմբուլատորհակաուռուցքային բուժման ընթացքում պացիենտներին տեղադրում են հատուկ պորտ-համակարգեր կամ օգտագործվում են միկրոինֆուզային պոմպերորոնց շնորհիվ պացիենտի բուժումն անցնում է իր սովորական առօրյայով` տանը և աշխատավայրում:

Բաժանմունքում անցկացվում են նաև հակաուռուցքային կոնսերվատիվ բուժման բոլորժամանակակից տեսակները. իմունաթերապիահորմոնալ թերապիաբուժումնպատակային(target դեղամիջոցներով: Այն նաև առաջին քիմիաթերապևտիկ բաժանմունքն է, որն իր ծառայությունների մեջ ընդգրկել է հոգեբանի խորհրդատվություն: Ի դեպ հոգեբանական օժանդակություն ստանում է ոչ միայն պացիենտներըը, այլև նրա հարազատները և ընտանիքի անդամները:

 Բաժանմունի վարիչ Ալինա Ալբերտի Հովհաննիսյան-Չոբանյանն ասում է. «Մրցակցությունը իհարկե մեծ է: Մայրաքաղաքում արդեն կան մի շարք բարձրակարգ քիմիաթերապևտիկբաժանմունքներ։  Բայց մեզ մոտիվացնում են մեր պացիենտները: Նրանք են մեր գլխավոր պաշտպանությունը, գովազդը և աշխատանքի խթանը, ում բուժել ենք` պարգևելով նոր կյանք, կամ ում կողքին եղել ենք իրենց կյանքի դժվար պահերին, ում առավելագույնս օգնություն ենք ցուցաբերել, բայց հիվանդությունը զարգացել է անցանկալի հունով, և հնարավոր չի եղել փրկել կյանքը, ու չնայած դրան լսել ենք շնորհակալություն հիվանդատիրոջից, որովհետև ամբողջ անձնակազմով կանգնած ենք եղել իրենց կողքին»: 



Հիվանդություն - Ախտորոշում - Բուժում