Y Logo
Պրոկտոլոգիական ծառայություններ հարուստ փորձառությամբ

Պրոկտոլոգիական ծառայություններ հարուստ փորձառությամբ

Իզմիրլյան բժշկական կենտրոնի պրոկտոլոգիական բաժանմունքը ժամանակին այն հիմքն էր, որի վրա Հայաստանում զարգացավ ու բարձր մակարդակի վրա դրվեց բժշկության այս ճյուղը: Պրոկտոլոգիական ծառայությունը Հայաստանում հիմնեց ակադեմիկոս Լեմիկ Հունանի Նազարովը 1976 թվականին: Սկզբում այն ամբիոն էր Բժիշկների կատարելագործման ինստիտուտում: 1982 թվականին արդեն բացվեց Պրոկտոլոգիայի հիվանդանոցը, որը վերածվեց պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի՝ թվով երկրորդը ողջ Խորհրդային Միությունում: Ինստիտուտը կուտակեց հզոր գիտական և վիրաբուժական ներուժ՝ Հայաստանում ստեղծելով բավական լուրջ պրոկտոլոգիական դպրոց: Եթե մինչեւ 1984 թվականը պրոկտոլոգիայի ամբիոնն իր օրդինատորներին եւ ասպիրանտներին ուղարկում էր Մոսկվա՝ կլինիկական օրդինատուրա եւ ասպիրանտուրա անցնելու համար, ապա 1984 թվականից արդեն կադրերը սկսեցին պատրաստվել Հայաստանում` Բժիշկների կատարելագործման ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնում: 1998 թվականից հետո հիվանդանոցը դարձավ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն` պահպանելով երկու մեծ պրոկտոլոգիական բաժանմունքներ: Հետագայում ինստիտուտը վերանվանվեց Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոն, իսկ 2013 թվականից կոչվեց Իզմիրլյան բժշկական կենտրոն:

Բժշկագիտական հարուստ ավանդույթներ՝ գումարած ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ և մեթոդներ. այս բնութագրմամբ է այսօր աշխատում Իզմիրլյան բժշկական կենտրոնի 1-ին պրոկտոլոգիական բաժանմունքը՝ ի դեմս ԱՎԱ  պրոկտոլոգիա բժիշկների մասնագիտացված խմբի:Վիրաբուժական գործիքները կնոջ ձեռքին հաճախ չես տեսնի՝ առավել ևս վիրաբուժական գործողությանը կատարյալ տիրապետելիս: ԱՎԱ պրոկտոլոգիան ղեկավարում է առաջին կին վիրաբույժ-պրոկտոլոգը Հայաստանում՝ դարձնելով այն առաջատար պրոկտոլոգիական ծառայություններից մեկը Հայաստանում: Անահիտ Գևորգյանը Լեմիկ Նազարովի սանն է եղել և, բնականաբար, անցել նրա ստեղծած պրոկտոլոգիական դպրոցն իր բոլոր աստիճաններով: «Ցանկացած ուսուցչի հաղթանակն այն է, որ իրենից հետո իր աշակերտները կարողանում են գործը շարունակել նույն արհեստավարժ կերպով, ինչպես որ հիմա անում են պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի բժիշկներն ու բոլոր պրոկտոլոգները»,-ընդգծում է Նազարովի ավանդը Անահիտ Գևորգյանը, ով այսօր այդ ավանդը բազմապատկողներից մեկն է մեր հանրապետությունում: Դրա վկայությունը նրա անցած պատկառելի ուղին է. մոտ 200 գիտական աշխատություն և իր մասնակցությամբ ավելի քան 6250 վիրահատություն:

Կրելով մասնագիտական որակյալ ավանդույթներ` պրոկտոլոգիական այս բաժանմունքն առանձնանում է իր ստեղծած ավանդույթներով, որոնք կարևոր են այս մասնագիտությունը բարձր աստիճանի վրա պահելու համար:

Թիմային ճիշտ աշխատանք և նեղ մասնագետների, այսինքն՝ պրոկտոլոգ-վիրաբույժների ընդգրկումը թիմում: Սա սկզբունք է և փորձով հաստատված աշխատաոճ: «Ավելի հեշտ աշխատում ես մասնագետի հետ, քան ոչ մասնագետ վիրաբույժի, որովհետեւ մեր մասնագիտությունն ունի մի շարք առանձնահատկություններ, որով տարբերվում է ընդհանուր վիրաբուժությունից: Այն պահանջում է պրոկտոլոգիական կրթություն ստացած բժիշկներ: Նախընտրելի է, որ մեր հիվանդանոցում մնան մեր կլինիկական օրդինատորները, որովհետեւ այդպես ավելի մոտ են կանգնած լինում մեր գործին ու ավելի հեշտությամբ են տանում բոլոր դժվարությունները, քան այլ կլինիկաներում աշխատելով: Ցանկացած վիրաբույժ ունի իր նախընտրելի թիմը: Ես բոլոր վիրահատությունները կատարում եմ երիտասարադ մասնագետ-պրոկտոլոգների` Արման եւ Վերժինե Ամիրխանյանների հետ: Նրանք կլինիկական օրդինատուրան ավարտել են Բժիշկների կատարելագործման ինստիտուտի եւ բժշկական համալսարանի բազայի հիման վրա, որից հետո մնացել են մեր կլինիկայում աշխատելու և մինչև օրս մասնակցել են ավելի քան 1250 վիրահատության»: 

Մասնագիտական այս բազայի հիման վրա էլ AVA proctology-ի բժիշկների թիմը կատարում է հետանցքային ուղու և պերիանալ շրջանի վիրահատություններ՝ թութքի, հետանցքային ճաքի, սուր պարապրոկտիտի, ուղիղ աղու խուղակների, էպիթելային պոչուկային ուղու, ուղիղ աղու և խթաղու հիվանդությունների՝ ռեկտոցելեի, ռեկտովագինալ խուղակների, ուղիղ աղու արտանկման, հաստ աղու և անալ ուղու ուռուցքների դեպքում: 

Այս բոլոր վիրահատությունները պրոֆեսիոնալ կերպով և հաջող ելքով իրականացնող մասնագետները, սակայն, նախ հորդորում են ժամանակին բժշկին դիմել, հետազոտություն անցնել և խնդիրը լուծել ոչ թե վիրահատական ճանապարհով, այլ կանխարգելելով կամ գոնե թերապևտիկ բուժմամբ: Սա մշակույթ է, որն, ի վերջո, պետք է ամրագրել մեր մեջ:

«Երևակ» ամսագիր

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5