Ժամանակակից կյանքի տեմպը և նորագույնտեխնոլոգիաները իրենց հետ բերում ենտեսողության մեծ ծանրաբեռնվածություն: Դրանգումարվում են վատ էկոլոգիան, սթրեսները, որոնքհաճախ դառնում են տեսողական տարբերխնդիրների պատճառ: Ինչպես պաշտպանվելտեսողության ժամանակակից սպառնալիքներից ևպահպանել աչքի լույսը. պատասխանները Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնիանոթային պաթոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ., ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտԳեորգի Գրիգորյանի խոսքում:
Հնարավոր չէ չօգտվել համակարգչից ու բջջայինհեռախոսից, դրանք պարտադիրանհրաժեշտություն են ժամանակակից կյանքում: Ինչ անել դրանց բացասական ազդեցությունընվազեցնելու համար:
Մեր աչքերը սովոր չեն այն ծանրաբեռնվածությանը, որ նրանց պարտադրում ենք: Խոսքը այն երրորդ տարածության մասին է, որ ստեղծել է համակարգիչը հեռվի և մոտիկի միջև: Եվ ինչու՞ միայն համակարգիչը, նաև գիրքը, հեռուստացույցը, բջջային հեռախոսները: Իհարկե չենք կարող դրանք բացառել, որովհետև ինֆորմացիայի հիմնական աղբյուր են: Բայց կարող ենք գոնե հետևել տեսողական հիգիենայի կանոններին` մեր աչքերը չծանրաբեռնելու և տեսողությունը պահպանելու համար: Դա վերաբերում է հատկապես դպրոցահասակ երեխաներին, որոնք ծանրաբեռնված են դասերով ու երկար ժամանակ են անցկացնում համակարգչի առջև: Այսօր քիչ են խոսում գրասեղանի ճիշտ լուսավորվածության, ճիշտ նստելու, ճիշտ տառատեսակով տպագրվող դասագրքերի մասին: Այնինչ դրանք հրատապ հարցեր են, որովհետև մեր դպրոցականների ստվար հատվածը դպրոցն ավարտում է տեսողական խնդիրներով: Խորհրդային Միության տարիներին դպրոցներում ակնային ակտիվ պրոֆիլակտիկ զննումներ էին կատարվում: Դրանք պետք է վերականգնվեն՝ դպրոցականների ակնային խնդիրները վաղ հայտնաբերելու համար: Այնինչ դպրոցական ծրագրի ծանրաբեռնվածությունը, համակարգիչը, հեռախոսները, վատ սնունդը, A և D վիտամինների պակասը սննդակարգում հանգեցնում են երեխաների օպտիկայի խախտմանը: Մի կողմից այդ ամենը դարի շունչն է, չենք կարող դրանք անտեսել, մյուս կողմից էլ չենք կարող անտեսել դրանց բացասական ազդեցությունը տեսողության վրա: Պետք է պարզապես սահմանափակել համակարգչի, հեռուստացույցի առջև անցկացվող ժամանակը: Եվ ամենակարևորը, չպետք է մոռանալ պարբերաբար ակնաբույժի մոտ պրոֆիլակտիկ ստուգումների գնալու մասին:
Կխնդրեի` ավելի մանրամասն խոսեք պրոֆիլակտիկայի կարևորության մասին:
Հայտնի փաստ է, որ տեսողական խանգարումների 85 %-ը հնարավոր է կանխել ժամանակին բժշկական հետազոտություն անցնելու դեպքում: Ժամանակակից ակնաբուժությունը ակնային շատ հիվանդություններ հայտնաբերում է ձևավորման փուլում, երբ այն դեռ բացասական ազդեցություն չի ունեցել տեսողության վրա: Այդ ստուգումները պարտադիր են, հատկապես 40 տարեկանից հետո, երբ գլաուկոմայի` ներակնային ճնշման բարձրացման ռիսկը մեծանում է: Ակնային հիվանդությունների ակտիվացմանը մեծ տարիքում կարող են նպաստել նաև ընդհանուր հիվանդությունները, հատկապես շաքարային դիաբետը, սրտանոթային համակարգի հիվանդությունները:
Արդյո՞ք ակնային հիվանդությունների տարածմամբ է պայմանավորված, որ կոտրվել է ակնոց կրելու բարդույթը:
Ոչ միայն: Ակնոց կրելը նաև մոդայիկ է դարձել: Ճիշտ է` դեռ կան մարդիկ, ովքեր ակնոց են գնում որտեղից պատահի, անգամ երբեմն առանց ստուգելու տեսողությունը: Այդպես նրանք միայն կավելացնեն իրենց գլխացավերն ու տեսողական դիսկոմֆորտը, էլ չեմ խոսում տեսողութունը վատթարացնելու և ավելի լուրջ ու թանկարժեք բուժման անհրաժեշտության առաջ կանգնելու հավանականության մասին: Իհարկե ակնոցը կարելի է փոխարինել ոսպնյակով, ինչը նույնպես շատ տարածված երևույթ է մեր իրականությունում: Բայց այն էլ ունի իր բարդությունները, և միշտ ոսպնյակ կրելու որոշումը պետք է պարտադիր քննարկել ակնաբույժի հետ:
Ձեր բաժանմունքը նաև զբաղվում է ռազմական վնասվածքների ռեաբիլիտացիայով:
Մեր բաժանմունքը ավելի շատ ընդհանուր վիրաբուժական բաժանմունք է, որը զբաղվում է բոլոր տեսակի վիրաբուժական միջամտություններով` կատարակտայի, վիտրեորետինալ պաթոլոգիայի, օկուլոպլաստիկ վիրահատություններ: Բաժանմունքը արցախյան պատերազմի տարիներից զբաղվում է նաև ռազմական վնասվածքների ռեաբիլիտացիայով: Ցավոք, ապրում ենք ռազմական գոտում և Կենտրոնական զինվորական հոսպիտալից մեզ մոտ երբեմն ուղեգրվում են նաև աչքի ականապայթյունային վնասվածքներով զինվորներ: Բոլոր դեպքերում մեր բաժանմունքը ցուցաբերում է բարձրակարգ մասնագիտացված վիրաբուժական միջամտություն ժամանակաից տեխնոլոգիաներով:
«Երևակ» ամսագիր
2018-05-08
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան