Y Logo
«Ուռուցքային հիվանդությունների բուժումը ոչ թե վիրաբույժների, այլ ուռուցքաբանների խնդիրն է»

«Ուռուցքային հիվանդությունների բուժումը ոչ թե վիրաբույժների, այլ ուռուցքաբանների խնդիրն է»

«Արթմեդ» բժշկական կենտրոնի գլխի և պարանոցիվիրաբուժության ծառայության ղեկավար, վիրաբույժ-ուռուցքաբան Արամ Բադալյանը մինչ օրս բազմաթիվվիրահատություններ է կատարել: Նրա շնորհիվ հարյուրավոր հուսահատ հիվանդներ այսօր արդեն ապրում են առանց ուռուցքի մասին հիշելու: Տարիներ շարունակ աշխատելով չարորակ գոյացություններ ունեցող հիվանդների հետ, բժիշկն այն համոզմանն է, որ ուռուցքային հիվանդությունների վերացումը ոչ թե վիրաբույժների, այլ ուռուցքաբանների խնդիրն է: Ուռուցքաբանը լուրջ տեղ է հատկացնում նաևգիտագործնական աշխատանքին` որպես կատարյալ արդյունքի հասնելու կարևոր ճանապարհ: Ուռուցքների տարածումը և ուշ դիմելիությունը կանխելու հարցում բժիշկը խիստ կարևորում է նաև իր կուտակած փորձն ու հմտությունները գործընկերների և հիվանդներիշրջանում տարածելը:

Պարո՛ն Բադալ յանորո՞նք են գլխի և պարանոցի շրջանի ամենատարածված ուռուցքները և ի՞նչախտանշանների դեպքում է ուռուցքաբանին դիմելը խիստ անհրաժեշտություն: 

Գլխի և պարանոցի շրջանում քաղցկեղի տեսակները տասից ավելի են, բայց տարածաշրջանում առավել տարածված են բերանի խոռոչի, կոկորդի, վահանաձև  գեղձի, հարականջային թքագեղձերի և մաշկի քաղցկեղը:

Նախ անդրադառնանք բերանի խոռոչի՝ լեզվի, լորձաթաղանթի ուռուցքներին, որոնք կարող են ծխելու և ալկոհոլի օգտագործման հետևանք լինել: Այս գործոնները, քաղցկեղ ունենալու հավանականությունը մեծացնում են 20-30 անգամ: Այս հիվանդության դեպքում բերանի տեսանելի հատվածում առաջանում են վերքեր և խոցոտումներ, որոնք չեն վերանում երկար ժամանակ: Հիվանդները չիմացության կամ այլ պատճառներով հաճախ դիմում են բժշկին բավական խորացած փուլում:

Կոկորդի քաղցկեղի առաջնային նշաններից է ձայնի փոփոխությունը. այն կարող է միանգամից կտրվել, խռպոտանալ: Ավելի խորացած փուլում առաջանում են ցավեր կոկորդի շրջանում: Այս հիվանդությունը բնորոշ է 45-65 տարեկան տղամարդկանց, ովքեր երկար տարիներ ինտենսիվ ծխում են:

Դժբախտաբար Հայաստանը հանդիսանում է նաև վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ զոնա: Գեղձի շրջանում առաջացած բարորակ ուռուցքները սխալ բուժման կամ ժամանակին բժշկի չդիմելու պատճառով կարող են վերածվել չարորակ գոյացությունների (իհարկե, եթե հաշվի չառնենք այն դեպքերը, երբ միանգամից չարորակ ուռուցք է գոյանում): Վահանաձև գեղձի ուռուցքներն առավելապես բնորոշ են կանանց, ինչը պայմանավորված է նրանց էնդոկրին և իմունային համակարգերի  ավելի լարված աշխատանքով: Վահանաձև գեղձի քաղցկեղն օրգանիզմում հորմոնալ խախտումների պատճառով հանդիպում է նաև երեխաների շրջանում ու շատ արագ աճում: Հիվանդության առաջին նախանշանները կարող են լինել ցավերը պարանոցի առաջնային շրջանում: Առաջ է գալիս նաև հոգնածություն, լարվածություն, սրվում է նյարդային վիճակը: Վահանաձև գեղձի հիվանդությունները շատ դանդաղ են զարգանում, լինում են դեպքեր, երբ հիվանդը բժշկի է դիմում 5-10 տարի հետո միայն: Բայց այսօր մասնագետները մեկ սանտիմետրից մեծ գոյացությունն արդեն ախտորոշում են: Իսկ առկա հանգույցի տեսակը, բնույթը միայն հետազոտումից հետո կարելի է որակել: Ի դեպ, ոչ բոլոր բարորակ գոյացությունները պետք է հեռացնել: Փոքր չափսերի խպիպները կարելի է բուժել դեղորայքի միջոցով: Այստեղ արդեն անհրաժեշտ է ուռուցքաբանի և էնդոկրինոլոգի համագործակցությունը: Ոչ մի վիրաբույժ չի հրաժարվում վիրահատել վահանաձև գեղձի գոյացություները. վիրահատում են և՛ էնդոկրին վիրաբույժները, և՛ ընդհանուր վիրաբույժները: Սակայն իրականում ճիշտ կլինի, որ չարորակ ուռուցքներով  զբաղվեն ուռուցքաբանները, քանի որ այդ հիվանդությունը երկարատև ու փուլային աշխատանք է պահանջում հիվանդի հետ:

- Ո՞ր դեպքերում է բացառվում քաղցկեղի վիրահատությունը:

- Եթե նախկինում քաղցկեղ կոչվող չարիքը ոչ բոլոր դեպքերում էր համարվում վիրահատելի, ապա այժմ նույնիսկ զարգացածության չորրորդ աստիճանի նախնական փուլում կարելի է վիրահատել և դրական արդյունք ստանալ: Այն այլևս կյանքի դատավճիռ չէ: Քաղցկեղով հիվանդների 50% արդեն լիարժեք բուժվում են, այսինքն՝ հիվանդությունը չի կրկնվում առաջիկա հինգ տարիների ընթացքում: Միայն բացառիկ դեպքերում քաղցկեղը կարող է կրկնվել քսան կամ քառասուն տարի անց: 

Դեռևս հանրության և նույնիսկ բժիշկներից շատերի կարծիքով կան քաղցկեղի տեսակներ, որոնք չի կարելի վիրահատել, և որպես բուժման առաջնային ու միակ ճանապարհ ընտրվում են քիմիաթերապիան կամ ճառագայթային թերապիան: Օրինակ՝ լեզվի քաղցկեղը, որ կարող է տարածվել բերանի հատակի մկանների, կոկորդի վրա, ըստ մինչ այժմ տարածված կարծիքի, չի վիրահատվում, մինչդեռ կարելի է վիրահատել և հասնել լավ արդյունքի: Այսքան ժամանակ մեզ դիմած հիվանդներից միայն երկուսը չեն վիրահատվել: Եթե հիվանդով զբաղվում է վիրաբույժ ուռուցքաբանը, ապա նա կհասկանա՝ ուռուցքը վիրահատելի՞ է, թե՞ ոչ:

- Որպես ուռուցքաբան ի՞նչն եք առավել կարևորում բուժման գործընթացում:

- Ինչպես ամբողջ բժշկության մեջ, այնպես էլ ուռուցքաբանության մեջ կան մշակված ուղեցույցներ, որոնցով ուղղորդվում են ողջ աշխարհի ուռուցքաբանները: Շատ կարևոր է հանդիպած հանգույցի պունկցիոն բիոպսիայի միջոցով ստանալ հստակ ախտորոշում, կատարել ուլտրաձայնային և ռադիոակտիվ հետազոտություն, որոնք բոլորն էլ Հայաստանում արվում են: Հետո կարելի է հստակ ախտորոշել՝ ինչ ուռուցք է, ինչ փուլում է գտնվում, ապա նոր միայն բուժման միջոցով հասնել ցանկալի արդյունքի: Յուրաքանչյուր ուռուցքաբանի խնդիրը հիվանդության արմատական վերացումն է: Դրա համար կան որոշակի ընդունված չափանիշներ: Մենք ունենք փորձ, հմտություն, տիրապետում ենք միջազգային ուղեցույցներին: Մենք միշտ զբաղվում ենք նույն գործով, իսկ բժիշկը, ով այսօր վիրահատում է մի օրգան, վաղը՝ մեկ այլ, բնականաբար ուռուցքների դեպքում չի կարող ունենալ ուռուցքաբանի փորձառությունը: Ոչ մի վիրաբույժ, ով ուռուցքներ է հեռացնում, ի տարբերություն ուռուցքաբանի, չգիտի, թե հաջորդ փուլում ինչ բուժում պետք է նշանակել:

Ուռուցքաբանական բուժումը մի քանի միջոցների համատեղում է: Չի կարելի երբևէ վերջնական մեթոդ համարել մեկը կամ մյուսը՝ բացառությամբ առանձին դեպքերի: Օրինակ՝ ուռուցքների մեծամասնությունը կարելի է բուժել նախ վիրահատական ճանապարհով, ապա շարունակել քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման համադրմամբ:

- Բժի՛շկ, ուռուցքի հեռացումը վիրահատական ճանապարհով կարելի՞ է համարել բուժման ավարտ, թե՞ հետվիրահատական շրջանում ևս պետք է աշխատել հիվանդի հետ:

- «Արթմեդ» բժշկական կենտրոնի գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության առավելությունը նաև նրանում է, որ այստեղ շատ կարևորվում է հիվանդների հետվիրահատական վերականգնումը: Կատարված բարդ համակցված վիրահատությունների շնորհիվ վերականգնվում է ոչ միայն օրգանների ֆունկցիոնալությունը, այլև էսթետիկ տեսքը`դիմածնոտային շրջանի ոսկրերի, արտաքին մաշկային ծածկույթի և փափուկ հյուսվածքների ամբողջականությունը: Ի դեպ, վերականգնողական միջոցառումները անհրաժեշտության դեպքում շարունակվում են նաև պացիենտի դուրս գրումից հետո: Ավելին, կենտրոնում իրականացվում է հիվանդների մշտական դինամիկ հսկողություն առաջիկա 5 տարիների ընթացքում, իսկ առանձին դեպքերում ավելի երկարատև հսկողություն`ընդհուպ մինչև կյանքի վերջ:

Գրագետ բժշկի մոտ բուժվելու պարագայում հիվանդը ավելի մեծ շանս ունի ապաքինվելու, սակայն բուժման ամենատարբեր մեթոդներից ու մոտեցումներից զատ ևս կարևոր մի կետ կա ուռուցքաբանության մեջ՝ հիվանդի հոգեբանական վիճակը: Հոռետեսական տրամադրվածությունը, հոգեբանական ճնշվածությունը նպաստում են ուռուցքային գոյացության արագ զարգացմանը: Մարդիկ, ովքեր հավատում են իրենց հիվանդության բուժելի լինելուն, ավելի շուտ են վերգտնում առողջությունը: Կարևոր է նաև վստահության հաստատումը պացիենտի և բժշկի միջև: Ուռուցքի բուժումը համատեղ լրջագույն աշխատանք է, որ պացիենտն ու բժիշկը համատեղ են իրականացնում պացիենտի բնականոն կյանքը վերականգնելու նպատակով:

Առողջապահական համակարգ

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5