Y Logo
«iPLAST». Ինչպես սիրիահայ գործարարը գրավեց պլաստիրների շուկան

«iPLAST». Ինչպես սիրիահայ գործարարը գրավեց պլաստիրների շուկան

Արդեն հինգ տարի է` Սիրիայից հայրենիք վերադարձած Հարութ Գասպարը զբաղվում է պլաստիրների արտադրությամբ: «iPLAST» պլաստիրներ արտադրող ընկերության հիմնադիր տնօրենը 2001-2007 թթ.-ին սովորել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Ուսումն ավարտելուց հետո Սիրիայից ներմուծում էր պլաստիրներ, իսկ երբ ճանապարհները փակվեցին, ի հայտ եկան խնդիրներ՝ կապված ներմուծման հետ: Երիտասարդ դեղագետ-գործարարը որոշեց, որ պետք է կանգ չառնի ու շարունակի իր գործունեությունը՝ այս անգամ արդեն որպես արտադրող: Մեկնեց Չինաստան ու վերադարձավ համապատասխան սարքավորումներով և հումքով՝ հիմնելով իր սեփական արտադրամասը:

Ընկերության արտադրանքը կարելի է բաժանել երկու խմբի՝ պլաստիրներ, որոնք նախատեսված են ամենօրյա օգտագործման համար և վիրահատական երիզներ, որոնք հիմնականում բժշկական օգտագործման համար են: Դրանք  նախատեսված են հետվիրահատական վերքերի վիրակապերի համար:  Վիրահատական պլաստիրները բամբակյա են և մետաքսե:  «iPLAST»-ը, շնորհիվ արտադրանքի բարձր որակական հատկանիշների և միջազգային ստանդարտներին համապատասխան լինելուն, գտավ իր սպառողին: «iPLAST»-ին վստահում են բազմաթիվ  բժիշկներ և հիվանդանոցներ: Այն համագործակցում է քաղաքի լավագույն դեղատների և կլինիկաների հետ: Սակայն նման արդյունքի գործարարը միանգամից չի հասել.  «Եթե ունենաս կամք, կազմակերպվածություն և նպատակ, ամեն ինչ հնարավոր է: Այս ընթացքում ես ոչ մի ճնշման չեմ հանդիպել, իհարկե եղել են խնդիրներ, բայց դրանք հաղթահարվել են»:

Գործարարի կարծիքով հայ արտադրողի համար համապատասխան միջավայր չկա, անհարմարությունները շատ են, բայց դա էլ ժամանակի հարց է: Իհարկե կցանկանար, որ ներմուծողի և արտադրողի համար տարբեր մոտեցումներ լինեին, որովհետև արտադրողի ծախսերն ավելի շատ են: Այդուհանդերձ, Հարութ Գասպարն ունի պրոֆեսիոնալ աշխատակազմ, որտեղ յուրաքանչյուրն իր գործի գիտակն է: Աշխատակազմում հիմնականում ընգրկված են իր ընտանիքի անդամները: «Մեր ընկերությունը հիմնադրվեց 2013 թվականին, անվանումն առաջարկեց եղբայրս, որը հապավում է International plaster-ից»,-նշումէ Հարութ Գասպարը: Ի դեպ, ընկերությունն աշխատում է միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ: «Մեր խնդիրն է լինել ոչ թե առաջատարներից մեկը, այլ առաջատարը մեր տարածաշրջանում: Առաջիկայում պլաստիրները կհայտվեն վրացական շուկայում, ինչպես նաեւ ՌԴ-ում և Միջին Արևելքում»:

Նման իրավիճակում ի հայտ է գալիս նաև մրցակցություն, սակայն գործարարի խոսքով իրենք խնդիր չունեն: «Ես վստահ եմ մեր  արտադրանքի որակի վրա: Սակայն իսկական մրցակցություն կսկսվի, երբ սկսենք արտադրել նաև կպչուն սպեղանիներ՝«santavik»-ներ: Դրանք արդեն հուլիս ամսվանից վաճառքի կհանվեն, դրանք իրենց որակով և անհամեմատ ցածր գնով մրցակցությունից դուս կմղեն շուկայում առկա թուրքական կպչուն սպեղանիները»,-վստահ է արտադրողը:

«iPLAST. հայկական գերազանցություն» պլաստիրների շուկայում

Armenian Excellence կամ «հայկական գերազանցություն» նշանաբանի ներքո  հանդես եկող ընկերությունն ամեն ինչ անում է, որպեսզի իր սպառողը ոչ միայն գոհ մնա, այլև հարկ եղած դեպքում նորից նախապատվությունը տա հենց «iPLAST»-ին: «Սկզբում մարդիկ գնում էին մեր պլաստիրները, որովհետև հայկական արտադրանք էր, իսկ հետո արդեն նաև որակի համար»,-ասում է գործարարը: Այս պլաստիրների հումքն ու արտադրման եղանակն ամբողջովին համապատասխանում է ամերիկյան հայտնի «3M»-ին, որը լավագույններից է այս ոլորտում: Պլաստիրների հիմնական հումքը ներմուծվում է Չինաստանից, իսկ երկրորդականը ձեռք է բերվում Հայաստանում. դա պլաստմասն է և կարտոնը:

Բացի որակից ընկերությունը հոգ է տարել նաև պլաստիրների հարմարավետ դիզայնի մասին: 5 մետր երկարություն, հարմարավետ ու գունավոր տուփ, մտածված դիզայն: Տնօրենի խոսքով, իրենք մտածել են ոչ միայն որակի, այլև՝ դիզայնի մասին՝ ցանկանալով այն դարձնել ավելի հարմարավետ, որովհետև ոչ առողջ մարդուն կարող է նյարդայնացնել նույնիսկ ամենաչնչին բանը:

 «iPLAST»-ի գործունեությանը կարող եք հետևել նաև համացանցում՝ http://www.iplast-llc.com/պաշտոնական կայքում:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5