Y Logo
Ներստամոքսային բալոնավորում. ինչպե՞ս ազատվել ճարպակալումից

Ներստամոքսային բալոնավորում. ինչպե՞ս ազատվել ճարպակալումից

Պատասխանում է Սլավմեդ Բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Նիկիտայի Գրիգորյանը:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում ներստամոքսային բալոնավորման մեթոդը

-Ներստամոքսային բալոնավորումը ճարպակալման բուժման բավականին տարածված, ՝ քիչ ինվազիվ, ոչ վիրահատական եղանակ է։ Միջամտությունն իր թեթևությամբ համեմատելի է գաստրոսկոպիայի՝ ստամոքսի ներդիտման հետ, որը, սակայն, կատարվում է կարճատև ընդհանուր անզգայացման տակ և օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների հսկողության պայմաններում։ Դրա ժամանակ էնդոսկոպի հսկողության տակ ընդհամենը 10-20 րոպեի ընթացքում ստամոքսի լուսանցքում տեղադրվում է այդ նպատակի համար հատուկ ստեղծված բալոն, ինչը լցվում է հատուկ հեղուկով կամ օդով (կախված է բալոնի տիպից) և թողնվում սաամոքսի խոռոչում։ 

-Ինչո՞ւ է նվազում մարմնի զանգվածը

-Մի կողմից, ինքն իրենով ձգելով ստամոքսի պատերր, ներստամոքսային բալոնը գրգռում է հագեցման համար պաաասխանաու ներստամոքսային ընկալիչները և ոեֆլեքտոր կերպով առաջացնում հագեցման զգացողություն։ Ունենալով մոտ 500 սմ3 ծավալ և զբաղեցնելով ստամոքսի մի մասը` ներստամոքսային բալոնը բերում է հագեցման համար անհրաժեշտ սննդի ծավալի նվազեցման։ Մյուս կողմից, հանդիսանալով ծավալային խոչընդոտ սննդի ճանապարհին,   այն   զգալիորեն  դանդաղեցնում է  ստամոքսից  սննդի  հեռացումը:

-Կարո՞ղ է արդյոք բալոնի հեռացումից հետո դիտվել մարմնի զանգվածի վերականգնում

Այո, քանի որ բալոնի հեռացումից հետո հիվանդը մնում է "դեմ-հանդիման" իր ստամոքսի հետ։ Ավելորդ քաշը կարող է վերականգնվել, եթե հիվանդը չսովորի ճիշտ սնվել և վարել ակտիվ կյանք։ Ուսուցումը, որը իրականացվում է բալոնով բուժման ընթացքում, հենց ունի նպատակ նախապատրաստելու հիվանդին ներստամոքսային բալոնի հեռացումից հետո եկող կյանքին և առողջ ապրելակերպին։ 

-Ինչպե՞ս է տեղի ունենում բալոնի հեռացումը

-Բալոնի հեռացումը նույնպես կատարվում է էնդոսկոպիկ եղանակով և հատուկ ստեղծված գործիքների միջոցով։ Այդ գործընթացը տևում է մոտ 15-20 րոպե և պահանջում է թեթև ներերակային անզգայացում։ Ներստամոքսային բալոնի հեռացումը կատարվում է ամբուլատոր, այսինքն անհրաժեշտություն չկա հիվանդի հոսպիտալիզացիայի։ 

-Ինչպե՞ս են հիվանդները տանում բուժումը ներստամոքսային բալոնի միջոցով

Հիվանդների մեծամասնությունը բուժման ողջ ընթացքում գրեթե չեն զգում բալոնը, նրանք ապրում են սովորական ակտիվ կյանքով է։ Միևնույն ժամանակ, բալոնի տեղադրումից հետո առաջին 2-5 օրերի ընթացքում կարող է դիտվել սրտխառնոց, երբեմն փսխումներ, այրոցի զգացողություն, թքահոսություն, ծանրության զգացողություն թուլակողի շրջանում, բութ ցավեր։ Այս ախտանիշները պայմանավորված են օտար մարմնի հանդեպ ստամոքսի ռեակցիայով։ Այս ժամանակահատվածում կարող է անհրաժեշտություն առաջանալ որոշ դեղորայքների նշանակման։ Ադապտացիայի շրջանից հետո ստամոքսը "հարմարվում" է բալոնին և հետագա բուժումը սովորաբար ընթանում է լավ։

-Կարիք ունի՞ հիվանդը դեղամիջոցների ընդունման բուժման ընթացքում

-Այո, բուժման ողջ ընթացքում հիվանդը ամեն օր պետք է ընդունի ստամոքսի հյութազատությունը ընկճող դեղորայք։ Դա անհրաժեշտ է կատարել, որպեսզի մի կողմից նվազեցնենք բալոնի ազդեցությունը ստամոքսի լորձաթաղանթի վրա և մյուս կողմից ստամոքսահյութի ագրեսիվ ազդեցությունը բալոնի վրա, ինչը թույլ կտա երկարացնել բալոնի ներստամոքսային կյանքի տևողությունը։ 

-Հնարավո՞ր են արդյոք բարդություներ բուժման ընթացքում

-Դրանք բավականին հազվադեպ են, բայց ամբողջությամբ երաշխավորել դրանց բացակայությունը անհնար է։ Հազվադեպ կարող է դիտվել բալոնի անկրելիություն, ինչը արտահայտվում է սրտխառնոցով, հաճախակի փսխումներով, սննդի ընդունման անհնարինությամբ։ Եթե այս ախտանիշները չեն հանգստանում  երկրորդ շաբաթվա ընթացքում, ապա հնարավոր է դրվի բալոնի վաղաժամ հեռացման հարց: Երբեմն կարող է դիտվել բալոնի ամբողջականության խախտում, դրա դատարկում և միգրացիա դեպի ստամոքս-աղիքային տրակտ, որը կարող է պատճառ հանդիսանալ դրա վիրահատական հեռացման համար: Բայց պետք է նշեմ, որ նման երևույթները որակյալ բալոնների կիրառման և հիվանդի կողմից բոլոր խորհուրդների ճիշտ կատարման պարագայում չեն գերազանցում 3-4%-ը: 

-Ու՞մ է կարելի առաջարկել բուժման այս եղանակը

-Ճարպակալման բուժման ներստամոքսային բալոնավորման եղանակը կարող է կիրառվել`

- ՄԶԻ (մարմնի զանգվածի ինդեքս = մարմնի քաշ / հասակ2) 25-30 կգ/մ2 հիվանդների մոտ, երբ կոնսերվատիվ բուժման փորձերը եղել են ոչ էֆեկտիվ և հիվանդի մոտ դրա հետ կապված առաջանում են հոգեբանական խնդիրներ։

- Ճարպակալումով այն հիվանդներին, ում ՄԶԻ-ր 30–40կգ/մ2 է և երբ վիրաբուժական բուժումը վաղաժամ է, բայց արդեն առկա են բժշկական կամ սոցիալական ցուցումներ մարմնի քաշի նվազեցման համար։ Սովորաբար դրանք այն հիվանդներն են, որոնք երկար ժամանակ փորձել են կորցնել իրենց մարմնի ավելորդ զանգվածը բազմաթիվ տարբեր եղանակներով, բայց ապարդյուն։

- Հիվանդների մյուս խումբը, 40 կգ/մ2 և ավելի ՄԶԻ ունեցող, ճարպակալմամբ տառապող հիվանդներն են, որոնք ունեն վատ առողջություն և մեծ ռիսկեր վիրահատական բուժման համար։ Ներստամոքսային բալոնի տեղադրումը և մարմնի զանգվածի նախնական նվազումը բերում է առողջական վիճակի բարելավմանը և վիրահատության ու անզգայացման ռիսկերի զգալի նվազմանը, որից հետո այդ հիվանդները կարող են ենթարկվել վիրահատական բուժման առավել բարենպաստ պայմաններում և ավելի փոքր ռիսկերով։

- Ցուցված է նաև ավելորդ քաշ ունեցող այն հիվանդներին, ում պլանավորվում է կատարել վիրահաաություններ արյան արհեստական շրջանառության պայմաններում, արթրոպլաստիկա, հոդերի պրոթեզավորում և այլն, երբ ճարպակալումը դժվարացնում է նման վիրահատությունների իրականացումը և մեծացնում վիրահաաական ռիսկերը։

- Ցուցված է նաև ավելորդ քաշի հետևանքով դժվար վերահսկվող երկրորդ տիպի (ինսուլին ոչ կախյալ) շաքարային դիաբետով հիվանդների մոտ։

-Ներստամոքսային բալոնի կիրառման ժամանակ, ավելորդ քաշի ինչպիսի՞ կորուստ կարելի է ակնկալել

-Այս հարցը չունի ստույգ պատասխան, և յուրաքանչյուր հիվանդի մոտ դա խիստ անհատական է։ Ներստամոքսային բալոնի կիրառման ժամանակ մարմնի քաշը միջին հաշվով նվազում է 20-35 կգ:
 
-Ի՞նչ տևողություն  ունի ներստամոքսային բալոնով ճարպակալման բուժումը

-Բալոնը դրվում է 6 ամիս ժամկետով, քանի որ այդ ժամանակահատվածից հետո բալոնի ամբողջականության վնասման հավանականությունը խիստ մեծանում է։ Երբեմն բժշկի հայեցողությամբ այդ ժամկետր կարող է որոշակիորեն երկարացվել։ Բուժման ողջ րնթացքում հիվանդը պետք է գտնվի բժշկի հսկողության տակ։

-Կա՞ն արդյոք հակացուցումներ ներստամոքսային բալոնի տեղադրման համար

-Այո, ներստամոքսային բալոնով նիհարելու համար հակացուցումներ են հանդիսանում`
- Չարորակ նորագոյացությունները
- Կերակրափողի,   ստամոսքի   և   12   մատնյա   աղիքի   Էռոզիաները   և   խոցերը, Կրոնի հիվանդությունը
- Կերակրափողի, ստամոքսի երակների վարիկոզ լայնացումները
- Կերակրափողի և ըմպանի դիվերտիկուլները
- Անցյալում կրած ստամոքսի վիրահատությունները
- Ստոծանու կերակրափողային և բացվածքի ճողվածքևերը
- Հղիությունը, կրծքով կերակրումը
- Հակամակարդիչների, ստերոիդների և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղանյութերի ընդունումը
- Նարկոմանիան, ալկոհոլիզմը, լյարդի ցիռոզը
- Հուզական լուրջ խանգարումները
- Ցածր կարգապահություն ունեցող հիվանդները, որոնք չեն կարող պահպանել սննդակարգ և պարբերաբար այցելել բժշկին դինամիկ հսկողության իրականացման համար։

-Հնարավո՞ր  է արդյոք ներստամոքսային բալոնով բուժման կրկնակի կուրս անցնել:

-Այո, բուժումը կարող է կիրառվել բազմաթիվ անգամներ։ Եթե բալոնի հեռացումից հետո դիտվում է մարմնի զանգվածի վերականգնման հակում, ապա առաջինը հեռացնելուց մի քանի շաբաթ անց կարող է տեղադրվել այլ բալոն։

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5