Արտահայտիչ ու գրավիչ արտաքին ունենալ ձգտում են բոլորը: Եթե մարդ բավարարված չէ իր բնատուր գեղեցկությամբ, ապա էսթետիկ վիրաբուժությունը առաջարկում է լուծումներ, որոնք կարդարացնեն անգամ ամենապահանջկոտների սպասումները: Պլաստիկ վիրահատությունը արվեստ է. այստեղ ստանդարտ լուծումները չեն օգնում: Պետք է ճանաչել պացիենտին՝ հասկանալու համար, թե ինչն է դրդել փոփոխելուն իր արտաքինը: Ի վերջո, պլաստիկան շատերի համար նաև հոգեբա-նական բարդույթներից ազատվելու ճանապարհ է: Գաղտնիք չէ, որ հայերի ճնշող մեծամասնությունը դիմում է քթի պլաստիկայի: Ի՞նչ պետք է իմանա քթի պլաստիկայի դիմելու ցանկություն ունեցողը, ի՞նչ հակացուցումներ կան, ինչպե՞ս ստանալ գոհացուցիչ արդյունք: Մանրամասները՝ Նյու-Մեդ բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Տիգրան Տոնականյանի հետ զրույցում, ով վերջին 18 տարին ակտիվորեն զբաղվում է նաև պլաստիկ վիրահատություններով՝բազմիցս վերապատրաստում անցնելով Իտալիայում:
-Պարոն Տոնականյան, ի՞նչ սկզբունքով եք աշխատում պացիենտների հետ, ովքեր դիմում են քթի պլաստիկայի կատարման համար:
-Յուրաքանչուր պացիենտի պետք է առանձնահատուկ մոտենալ՝ հաշվի առնելով նրա դեմքի համամասնութունն ու դիմագծերի առանձնահատկությունները: Պլաստիկ վիրահատությունն արվեստի պես է: Այստեղ ստանդարտ լուծումները չեն օգնում: Ի սկզբանե պացիենտը ինչ-որ պատկերացում ունի՝ ինչպիսին պիտի լինի իր արտաքինը վիրահատությունից հետո: Բայց պետք է կարողանալ օբյեկտիվ հիմքերով գնահատել՝ ինչքան են իր սպասումները արդարացված, ինչքան են համապատասխան իր դեմքին: Օրինակ՝ կա դեպք, երբ պացիենտը ուղղակի ուզում է վիրահատվել, որպեսզի իր քիթը նման լինի որևէ հայտնի մարդու քթին:
Սակայն այն, ինչն իրեն տեսականորեն կարող է դուր գալ, հնարավոր է՝ իր արտաքինին համապատասխան չլինի: Երբ պա-ցիենտի հետ կարողանում ես ճիշտ շփվել, նա սկսում է վստահել քեզ, ու դու կարողանում ես առաջարկել մասնագիտորեն ճիշտ լուծում, որը և´ նրա սրտով կլինի, և´ կընդգծի դիմագծերի յուրահատկությունն ու գեղեցկությունը:
Կարևոր է նաև պացիենտին մինչ վիրահատությունը իդեալական արդյունք ստանալու խոստումներ չտալը, քանի որ վիրահատությունը մոմի վրա չես անում, ու այն, ինչ «ֆոտոշոփով» շատ հեշտ կարելի է գծել, վիրահատության ժամանակ 100 %-ով ապահովելը միշտ չէ, որ հաջողվում է: Որոշակի շեղումներ լինում են անգամ աշխարհի ամենահայտնի պլաստիկ վիրաբույժ-ների մոտ:
-Ի դեպ, պացիենտներ կան, ովքեր սպասում են, որ քթի վիրահատությունը լուծելու է ոչ միայն իրենց էսթետիկ խնդիրները, այլ նաև կյանքի այլ հարցերում լուրջ շրջադարձ է ապահովելու: Հաճա՞խ եք բախվում այս մոտեցմանը:
-Այո, իսկապես այդ խնդիրը կա: Շատ հաճախ մարդիկ մտածում են, որ հենց վիրահատվեն, իրենց կյանքում լուրջ փոփոխություններ են լինելու. աշխատանքում հաջողություններ են գրանցելու, անձնական կյանքում են տեղաշարժեր լինելու: Նման սպասումները արդարացված չեն: Չի կարելի է ամեն ինչ կապել քթի հետ: Այս տեսանկյունից շատ կարևոր է նախավիրահա-տական շրջանում պացիենտի հետ հոգեբանական աշխատանքը, որպեսզի նա ազատվի այդ ծայրահեղությունից ու առավել կառուցողական մոտենա հարցին, հակառակ դեպքում հիասթափություն է ապրելու անկախ վիրահատության արդյունքից: Եթե իսկապես քիթը գեղեցիկ չէ, վիրահատությունը կազատի որոշակի բարդույթներից, իր արտաքինից բավարարվածության զգացողություն կտա, կվերադարձնի ինքնավստահությունը, բայց ինչպես պացիենտը այդ ամենը կօգտագործի, արդեն մեզա-նից կախված չէ: Հենց այդ պատճառով այս հոգեբանական կողմին հատուկ ուշադրություն ենք դարձնում, որ հետո պացիենտը չձգտի նորանոր վիրահատությունների, երբ իր խնդիրն իրականում ֆիզիոլոգիական չէ:
-Եթե մարդը պլանավորում է կատարել քթի պլաստիկ վիրահատություն, ինչի՞ն պետք է պատրաստ լինի:
-Պլաստիկ վիրահատությունը պլանային վիրահատություն է, հետևաբար մարդու առողջական վիճակը պետք է իդեալական լինի, որպեսզի գնանք վիրահատություն կատարելու ռիսկին: Կատարում ենք մանրակրկիտ հետազոտություններ:Եթե կան առողջական խնդիրներ, ապա դրանք պետք է լուծել, հետո միայն կատարել վիրահատությունը: Իսկ եթե կան անհաղթահա-րելի հակացուցումներ, ապա այդ դեպքում մենք հրաժարվում ենք վիրահատվելուց, քանի որ առողջությունն ավելի թանկ է ու կարևոր, քան արտաքինին առնչվող կոսմետիկ թերությունները:
Մասնավորապես վիրահատել չի կարելի հետևյալ խնդիրների դեպքում՝ալերգիաների առկայություն, սրտի ռիթմի խանգա-րումներ կամ սրտի արատներ, արյան մակարդելիության ու պակասության հետ կապված խնդիրներ, թոքերի հիվանդություն-ներ, նախկինում հաճախակի տարած թոքաբորբեր, ժառանգական հիվանդություններ, լյարդի ֆունկցիայի ու իմունոդեֆիցի-տային խնդիրներ: Այս խնդիրները ընդհանուր անզգայացման արդյունքում կարող են խորանալ, ու հետո պացիենտի համար լուրջ բարդությունների պատճառ դառնալ:
-Վիրահատության պարագայում ինչպիսի՞ վերջնարդյունքն է գոհացուցիչ Ձեզ համար:
-Կարծում եմ, որ նախ քիթը պիտի շատ համահունչ լինի դեմքին, երկրորդ՝ այն պետք է շատ մոտ լինի բնականին, որպեսզի օտար մարդը չհասկանա, որ քիթը վիրահատված է: Նա պիտի ընկալի դա որպես դիմացինի բնական գեղեցկություն: Ես՝ նաև որպես քիթ-կոկորդ-ականջաբան, մեծ կարևորություն եմ տալիս, որ քթի ֆունկցիոնալությունը չտուժի: Առաջնահերթ իմ խնդիրն եմ համարում նախ ապահովել բնականոն շնչառությունն ու լավ հոտառությունը, և հետո միայն քթի արտաքին տեսքի համար աշխատել: Մասնավորապես՝ եթե կոսմետիկ խնդիրներից զատ կան նաև միջնապատի ծռություն, արտաքին քթի դեֆորմացիա, քթի հարակից խոռոչների խնդիրներ/պոլիպներ, բորբոքումներ/, դրանք վերացնում ենք, ապա կատարում էս-թետիկ վիրահատություն: Այսինքն՝ կատարում ենք զուգակցված վիրահատություններ մեկ անեսթեզիայի ընթացքում:
-Իսկ ինչքան է տևում հետվիրահատական շրջանը , ու ե՞րբ է երևում վերջնական արդյունքը:
-Վերջնական արդյունքը միանգամից պացիենտը տեսնել չի կարող: Լինում են այտուցներ ու ժամանակ է պետք, որ դրանք իջնեն, երբեմն մինչև մեկ կամ մեկուկես տարի: Գիպսը հանվում է 7-րդ օրը: Այս ընթացքում չի կարելի է ֆիզիկական ծանրութ-յուն բարձրացնել: Իսկ առհասարակ առաջին 2 ամիսներին պետք է զգուշանալ քթի շրջանում տրավմաների հավանականությունից, արևի ուղիղ ճառագայթներից և ինֆեկցիոն հիվանդություններից, ամռանը պետք է խուսափել ծովում լողանալուց, իսկ ձմռանը՝ քիթը սառեցնելուց, դրսում երկար մնալուց: Այս շրջանում սպիները դեռ վերջնական ձևավորված չեն, ոսկորները զգայուն են, քթի սնուցումը լիարժեք չէ:
-Քթի պլաստիկ վիրահատություններից զատ այլ ի՞նչ էսթետիկ խնդրով մարդիկ կարող են Ձեզ դիմել:
-Մեզ մոտ կատարվում է նաև ականջի պլաստիկ վիրահատություններ, սակայն դիմողները շատ ավելի քիչ են: Կատարում ենք լոշտակության, ականջախեցիների բնածին դեֆեկտների ու կորությունների շտկումների պլաստիկ վիրահատություններ, վերականգնում պատռված ականջի բլթակի արտաքին տեսքը:
Ականջի վիրահատությունները կատարվում են տեղային անզգայացմամբ, քիչ տրավմատիկ են, աճառների փոփոխության միջոցով ստանում ենք այն արդյունքը, որ պացիենտը ուզում է, մաշկի վրա քիչ փոփոխություններ են արվում: 7-րդ օրը քան-դում ենք կարերը: 1-2 ամիս պացիենտը գտնվում է հսկողության տակ, ինչի ընթացքում արդեն ականջը ստանում է իր վերջ-նական տեսքը: Թե քթի ու թե ականջի պլաստիկայի դեպքում կարևոր է, որ պացիենտը գիտակցված մոտենա հարցին ու հստակ հետևի բժշկի ցուցումներին նաև հետվիրահատական շրջանում:
ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
2018-06-20
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան