Ռևմատոլոգիան իբրև ինքնուրույն մասնագիտություն ընդամենը 40-45 տարվա պատմություն ունի: Իսկառաջընթացն այս ասպարեզում վերջին տարիների ձեռքբերում է միայն և կապված է հետազոտման մեթոդների զարգացման, հիվանդությունների ախտածագման և պատճառագիտության մեջ հետազոտության լայնացման, ինչպես նաև շուկայում նոր դեղորայքի շրջանառության հետ:
Ի՞նչ առաջընթաց են ապրել վերջին տարիներին ռևմատոլոգիական հիվանդությունները, ի՞նչ վտանգ են դրանք ներկայացնում և արդյո՞ք կյանքի դատավճիռ են հանդիսանում, ինչպես տարիներ առաջ: Այս և նման այլ հարցերի է անդրադառնում ժամանակակից բուժական մեթոդներին տիրապետող, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ռևմատոլոգ Վալենտինա Սերգեյի Վարդանյանը:
Վալենտինա Վարդանյանն ավարտել է Մ. Հերացու անվան Երևանի բժշկական համալսարանը, մասնակցել բազմաթիվ վերապատրաստումների, կոնֆերանսների, սիմպոզիումների աշխարհիի ամենատարբեր երկրներում՝ այդկերպ Հայաստան ներմուծելով ժամանակակից մասնագիտականմոտեցումները, դրանք կիրառելով սեփական պրակտիկայում, ինչպես նաև հաղորդելով երիտասարդ սերնդին. Վալենտինա Սերգեևնան ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի դասախոս է(դոցենտ.):
- Ամենատարածված ռևմատոլոգիական հիվանդություններից խոսենք, որո՞նք են, ինչպե՞ս ճանաչել:
- Ժողովրդի մեջ ընդունված է՝ բոլոր հիվանդությունները միավորել ու ռևմատիզմ անվանել, սակայն բուն “ռևմատիզմ” հիվանդությունը զգալիորեն տարբերվում է այլ ռևմատոլոգիական հիվանդություններից: Ռևմատոլոգիական հիվանդությունները տարբեր են, դրանք կարելի է պայմանականորեն խմբավորել: Տարածվածության առումով մեծ տեղ են զբաղեցնում դիֆուզ շարակցական հյուսվածքի հիվանդությունները. դրանց շարքում են համակարգային կարմիր գայլախտը, սկլերոդերմիան, Շեգրենի հիվանդությունը, շարակցական հյուսվածքի խառը հիվանդությունը, դերմատոմիոզիտը, որոնց ժամանակ կարող են ախտահարվել մաշկը, հոդերը: Դրանից մենք այնքան չենք վախենում, որքան վախենում ենք ներքին օրգանների ախտահարումից: Ցավոք կարող են անվերադարձ ախտահարվել երիկամները, գլխուղեղը, թոքերը: Ներքին օրգանների ախտահարման ժամանակ մեզ այլևս չեն անհանգստացնում հոդային կամ մաշկային ախտահարումները: Ամեն հնարավորության դեպքում հիվանդներին զգուշացնում ենք, որ հիվանդությունների սրացումներից խուսափելու համար հարկավոր է հնարավորինս շուտ՝ հենց առաջին ախտանշանների ժամանակ դիմել բժշկի: Հիվանդությունների առաջին արտահայտումները տարբեր են: Օրինակ՝ համակարգային կարմիր գայլախտը սկսվում է մաշկի, դեմքի ցանավորումից: Սկլերոդերմիայի ժամանակ պնդանում է մաշկը: Ռևմատոլոգիական հիվանդությունները հիմնականում առաջանում են իմունային համակարգի խանգարման պատճառով: Թեև մեծ է նաև գենետիկ, արտաքին միջավայրի, էնդոկրին խանգարումների վարկածը: Հիվանդությունների հաջորդ խումբը համակարգային վասկուլիտներն են: Այս հիվանդության ժամանակ իմունային համակարգի խանգարման հետևանքով առաջանում է անոթների բորբոքում: Զարգանում է հյուսվածքների բորբոքում, ֆունկցիայի խանգարում: Իսկ ահա վերջին պայմանական խումբը հոդերի քրոնիկ բորբոքային հիվանդություններ են, որոնց մեջ մտնում է, օրինակ, ռևմատոիդ արտրիտը՝ պոլիարտրիդը, Բեխտերևի հիվանդությունը, պսորիատիկ արտրիտը, հոդային համախտանիշը պարբերական հիվանդության ժամանակ, պոդագրան՝ հոդատապը:
Հոդային հիվանդությունների ժամանակ ևս ներքին օրգանը կարող է ախտահարվել, բայց հազվադեպ: Այս դեպքում մենք հիվանդին փրկում ենք վաղաժամ հաշմանդամությունից: Մեր նպատակն է հիվանդության կանգնեցումը, որպեսզի նորանոր հոդեր պրոցեսի մեջ չներառվեն, ախտահարված հոդերն էլ չցավեն:
- Ինչպե՞ս հասկանալ, որ ռևմատոլոգիական հիվանդության կրող ենք:
- Շատ կարևոր է սեփական անձն ու առողջությունը խնայելը: Երբեմն հիվանդներն անփութորեն են վերաբերվում իրենք իրենց. բժշկի են դիմում այն ժամանակ, երբ հիվանդությունն այնքան է հզորացել, որ այլևս հնարավոր չէ կանխել: Այս հիվանդությունների մեծ մասը, որ փաստորեն բորբոքային են, հաճախ ուղեկցվում են ջերմության բարձրացմամբ, վատ զգացողությամբ, քաշի կորստով և այլն: Հիվանդները հենց այդ դեպքերում են դիմում: Բնորոշ խնդիրներ կարող են ունենալ բժշկին դիմելուց դեռևս մեկ տարի առաջ: Այդ մասին իմանում ենք հիվանդի հետ զրուցելով: Ունեցել է անհանգստություն, սոնոգրաֆիա է արել, և, օրինակ, լյարդն է մեծացած եղել, այն ինչ բնորոշ է բորբոքային հիվանդություններին: Նման դեպքերում, երբ առկա են տարօրինակ զգացողություններ, պետք է անպայման հետազոտվել, չուշացնել բուժումը, քանի դեռ դանակը ոսկորին չի հասել:
- Որո՞նք են բուժման ճանապարհները, արդյո՞ք միայն դեղորայքային բուժում է իրականացվում:
- Այո, ռևմատոլոգիական հիվանդությունների բուժումն իրականացվում է հիմնականում դեղորայքի միջոցով: Հիվանդները սրացումից դուրս են բերվում հորմոնային դեղերի ՝ գլյուկոկորտիկոիդների միջոցով: Միաժամանակ նշանակվում են հիմքային՝ հիվանդությունը մոդիֆիկացնող պրեպարատներ: Կան սինթետիկ ՝ ավելի հին պրեպարատներ: Բիոլոգիական պրեպարատների ներկրման շնորհիվ հիվանդությունների բուժումը առաջընթաց է ապրել: Արտասահմանում հիվանդներն ապահովագրության միջոցով ստանում են այս պրեպարատները, ինչը ցավոք Հայաստանում դեռ հասանելի չէ: Հայ ռևմատոլոգների վերապատրաստումները, գիտելիքները երբեմն մեր երկրում կիրառելը դժվար է, քանի որ դեղորայքի ոչ ցածր գների պատճառով դրանք հասանելի են ոչ բոլոր հիվանդներին:
Ինչպես նշեցի՝ հիվանդություններից մի քանիսի դեպքում կարող են ախտահարվել ներքին օրգանները: Նման դեպքերում հիվանդներին մի քիչ ավելի «ագրեսիվ» ենք բուժում, քանի որ ռիսկի գործոնը մեծ է: Ռևմատոլոգիական հիվանդությունների բուժման անբաժանելի մասը հորմոնային պրեպարատներն են՝ պրեդնիզալոնը, որից ժողովուրդը վախենում է: Վախենալ պետք չէ, քանի որ, ցավոք սրտի, այսօր ամբողջ աշխարհում չկա որևէ այլ պրեպարատ, որը կարող է ավելի արագ ու արդյունավետ ճնշել իմունային բորբոքումը: Դրա հետ միաժամանակ մենք նշանակում ենք այլ պրեպարատներ, որոնք էլ հիվանդությունն են կանգնեցնում: Հորմոնալ պրեպարատները ռևմատոլոգի և թերապևտի ձեռքում նման են վիրաբույժի ձեռքում դանակի. դրանով կարող ես և՛ փրկել հիվանդին, և՛ սպանել:
- Կա՞ ապրելու բաղադրատոմս, որը հնարավորություն տա խուսափել հիվանդանալուց:
-Ցավոք երբեք չես կարող կանխատեսել, թե ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ, չես կարող մարդուն հուշել, թե ինչպես է պետք է ապրել՝ չհիվանդանալու համար: Ամենակարևորն այն է, որ առաջին տարօրինակ ախտանիշների դեպքում պետք է դիմել բժշկի, չանտեսել: Որքան շուտ գտնեն իրենց բժշկին, վստահեն, այնքան հեշտ կլինի հիվանդության լուծման ճանապարհը գտնելը: Եթե նախկինում հիվանդությունների առկայությունը սարսափելի դատավճիռ էր մարդկանց համար, ապա հիմա արդեն ժամանակները այլ են, կարելի է առանց մեծ դժվարության բժշկի հսկողությամբ հաղթահարել հիվանդությունը և ապրել երկար:
2018-05-22
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան