Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշումն ամեն օր ստանում են հազարավոր կանայք՝ իրենց մասնագիտական, սոցիալական և անձնական կյանք բերելով հուսահատության մութ երանգներ: Լավագույնը, որ նրանք ակնկալում են կրծքագեղձի հեռացմամբ քաղցկեղի բուժման հույսն է: Բայց ժամանակակից ուռուցքաբանությունը որակական լուրջ առաջընթաց է գրանցել այս ոլորտում: Վիրաբուժական նոր ուղղության՝ կրծքագեղձի օնկոպլաստիկ պահպանողական վիրահատությունների զարգացումը կանանց թույլ է տալիս ակնկալել ավելին. ազատվել չարորակ ուռուցքից՝ պահպանելով կրծքի արտաքին տեսքը: Այս նոր վիրահատական միջամտությունները փորձ է արվում ներդնել մեր երկրում և զարգացման լուրջ հեռանկարներ ունի: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի արդիական վիրահատական մեթոդները հաջողությամբ նաև ներդևվել են «Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքում:
Կրծքագեղձի քաղցկեղի տարածվածությունն ու հատկապես պրեմենոպաուզալ (նախադաշտանադադարային շրջանի) կանանց մոտ հաճախակի հայտնաբերման տեմպերը նպաստեցին օնկոպլաստիկայի զարգացմանը ամբողջ աշխարհում: Հայաստանում այն համեմատաբար նոր մոտեցում է կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության մեջ, որովհետև մեծամասամբ այստեղ դեռ իրականացվում են ագրեսիվ վիրահատական միջամտություններ՝ հիմնականում կրծքագեղձի ամբողջական հեռացմամբ: Այնինչ ամբողջ աշխարհում կրծքագեղձի պահպանողական վիրահատությունները ավելի ու ավելի լայն կիրառում են ստանում: Այսինքն՝ հնարավորության դեպքում ուռուցքը հեռացնել այնպես, որ պահպանվի կրծքագեղձը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա որպես երկրորդ փուլ իրականացնել կրծքագեղձի վերականգնում: Միայն թե պետք չէ շփոթել կրծքգեղձի օնկոպլաստիկան մամոպլաստիկայի հետ. «Մամոպլաստիկա ասելով հասկանում ենք միայն ու միայն էսթետիկ նպատակով իրականացված կրծքագեղձի զանազան վիրահատական միջամտություններ (փոքրացում, մեծացում, ձգում): Մենք կատարում ենք կրծքագեղձի օնկոպլաստիկա, այսինքն՝ուռուցքաբանական պլաստիկա: Օգտագործելով պլաստիկ վիրաբուժության մոտեցումները՝դրանք ծառայեցնում ենք մեկ նպատակի. ապահով և պացիենտի առողջության համար անվնաս կերպով հեռացնել ուռուցքը՝ միևնույն ժամանակ էսթետիկ կողմը պահպանելով»,- ասում է վիրաբույժ-մամմոլոգ Ներսես Բերբերյանը:
Կրծքագեղձի պահպանողական օնկոպլաստիկ վիրահատական մեթոդը ընտրվում է ելնելով քաղցկեղի փուլից, ուռուցք/կուրծք չափսերի հարաբերակցությունից և քաղցկեղի կենսաբանական բնութագրից: Եթե քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլերում, բազմաօջախային չէ, կուրծքն էլ միջին կամ միջինից մեծ չափս ունի, ուրեմն հնարավոր է իրականացնել կրծքագեղձի պահպանողական վիրահատություն. հեռացնել միայն ուռուցքը և անհրաժեշտության դեպքում թևատակի ավշային հանգույցները՝ պահպանելով կրծքագեղձը և նրա արտաքին տեսքը: Ավելի ուշ փուլերում հայտնաբերված քաղցկեղի դեպքում երբեմն անհրաժեշտ է լինում նախավիրահատական քիմիաթերապիայով ուռուցքի չափսերի փոքրացում կատարել, որից հետո հնարավոր է լինում ուռուցքի հեռացումը: Իսկ այն դեպքում երբ ուռուցք/կրծքագեղձ չափսերի հարաբերակցությունը մեծ է այն թույլատրելի սահմանից, որը հնարավորություն է տալիս հեռացնել ուռուցքը առանց կրծքագեղձի դեֆորմացիայի, կամ առկա է կրծքագեղձի բազմաօջախային ախտահարում, ապա իրականացվում է մեկ այլ պահպանողական վիրահատություն. կրծքագեղձի ենթամաշկային հեռացում` պահպանելով պտուկ-արեոլա կոմպլեքսն ու մաշկը: Հեռացված կրծքագեղձի տեղում տեղադրվում է ժամանակավոր էքսպանդեր (իմպլանտի մի տեսակ է, որը աստիճանաբար մեծացվում է), պացիենտը ավարտում է բոլոր բուժումները և դրանից հետո էքսպանդերը փոխարինվում է մշտական իմպլանտով:
Հաճախ նմանատիպ վիրահատությունները իրականացվում են երկկողմանի` հնարավորինս գոհացուցիչ էսթետիկ արդյունքներ ստանալու համար: Կրծքագեղձի վերականգնողական վիրահատությունները իրականացվում են այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում կրծքագեղձը պահպանել: Օգտագործվում են սեփական հյուսվածքները. Հիմնականում մեջքի լայն մկանի (լատ.՝ musculus latissimus dorsi) մաշկամկանային լաթ, ավելի քիչ կիրառում ունեն նաև որովայնի ստորին հատվածի հյուսվածքները, հարկ եղած դեպքում անհրաժեշտ չափսը ստանալու և մյուս կրծքագեղձին համապատասխանելու համար իմպլանտ է դրվում: Տեղային որ հյուսվածքը ընտրել, իմպալնտ դնել թե ոչ կախված է հիվանդի կազմվածքից:
2018-05-24
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան