Մեծամասամբ մարդիկ մարզասրահ են հաճախում մեկ նպատակով` նիհարել: Այնինչ նրանց գլխավոր նպատակը պետք է լինի մեկ բան` առողջ լինել, հասնել մարմնի համալիր և առողջ զարգացմանը: Այսօր շատերի համար առողջության հոմանիշ է դարձել ֆիթնեսը: Այն ենթադրում է ակտիվ և առողջ ապրելակերպ` համադրելով սպորտը, ֆիզիկական կատարելագործումը, հուզական հավասարակշռությունը, ճիշտ սննդակարգը: Պատահական չէ, որ գնալով մեծանում է ֆիթնես պարապողների թիվը: Բայց ֆիթնես պարապել ցանկացողների թիվը դեռ զգալիորեն գերազանցում է ռեալ ֆիթնես պարապողների թվից: Հենց նրանց` այդ ցանկացողների բանակին է ուղղված ֆիթնեսի պրոֆեսիոնալ մարզիչ, մերսող Արշակ Բաբայանի խոսքը:
-Ինչու՞ է այսօր այդքան շատ խոսվում մարզումների կարևորության մասին:
Ժամանակակից կենսակերպն է դա պահանջում: Մարդիկ այսօր ավելի շատ ժամանակ են նստած անցկացնում համակարգչի կամ հեռուստացույցի առաջ: Դա չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ առողջության վրա: Աճել են սրտանոթային հիվանդությունները, հենաշարժողական ապարատի խնդիրները: Բացի այդ, ամեն դեպքում մարզումները հրաշալի միջոց են տարբեր հիվանդությունների կանխարգելման համար և խրախուսվում են բժշկագիտության մեջ: Ու չնայած դրանց կարևորությանը` մարդիկ հիմնականում ժամանակ չեն գտնում կամ սկսում են զբաղվել, երբ արդեն խնդիրներ են ունենում: Իսկ եթե օրվա մեջ գոնե կես ժամ հատկացնեն իրենց առողջությանը, մարզվեն՝ լինի ֆիթնես, լող թե վազք, ոչ միայն կկանխեն հնարավոր խնդիրները, այլև օրվա ընթացքում իրենց կպարգևեն բարձր տրամադրություն ու դրական լիցքերի հոսք:
-Ի՞նչն է խանգարում, որ մարդիկ ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը:
-Հիմնականում զբաղվածությունը, նաև որոշ չափով կարծրատիպերը ու իհարկե ծուլությունը: Ժամանակակից կյանքը մի կողմից պարտադրում է առողջ ապրելակերպ, բայց մյուս կողմից էլ աշխատանքային ծանրաբեռնվածությունը, օրվա ռիթմը խանգարում են, որ մարդիկ կանոնապես մարզվեն: Բայց ցանկության և ծուլությունը հաղթահարելու դեպքում շաբաթվա մեջ հաստատ կգտնվեն ազատ ժամեր, որոնք կարելի է տրամադրել ամենակարևոր բանին` առողջությանը: Կան տարբեր մարզասրահներ գնային տարբեր առաջարկներով, և վերջապես պարզապես կարելի է մարզվել զբոսայգիներում տեղադրված մարզասարքերով: Ի դեպ շատերն են արդեն նախընտրում մարզվել մաքուր օդում, ինչը իհարկե կրկնակի արդյունավետ ու օգտակար է: Առաջ մարդիկ բարդույթավորվում էին ոչ միայն դրսում մարզվելուց, այլ մարզասրահներ հաճախելուց: Այսօր այդ կարծրատիպերը որոշ չափով կոտրվել են, թեև դեռ կան մարդիկ, ովքեր թույլ չեն տալիս իրենց կանանց ու աղջիկներին մարզասրահ հաճախել: Բայց ժամանակակից կյանքը ստիպում է, որ այդ բարդույթներից ազատվեն, զբաղվեն իրենց առողջությամբ: Չէ՞ որ առողջ մարդն ավելի աշխատասեր է, ավելի կարգապահ, ավելի արդյունավետ է աշխատում, ավելի նպատակասլաց է, և ինչպես ասում են՝ «Առողջ մարմնում առողջ հոգի»:
-Ի՞նչ մոտեցում պետք է դրսևորի պրոֆեսիոնալ մարզիչը, և ի՞նչ նպատակ հետապնդի մարզվողը:
-Ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, բուժական ֆիզկուլտուրա, մերսում, թեթև ատլետիկա բաժինները, ունեմ 10 տարուց ավելի աշխատանքային փորձ ֆիթնեսի բնագավառում, մերսման և բուժական ֆիզկուլտուրայի բնագավառում` 15 տարուց ավելի: Շատերն են իրենց առողջության ու կազմվածքի հետ կապված խնդիրները լուծել ու լուծում իմ օգնությամբ: Առաջին հերթին ես պիտի հասկանամ նրանց իրական նպատակը: Նախնական հետաքրքրվում եմ առողջական վիճակից՝ ինչ հիվանդություններ կամ վնասվածքներ են ունեցել, սպորտով զբաղվել են, թե ոչ: Այդ հարցերն օգնում են միասնական աշխատանքային դաշտ ստեղծել, տեսնել տվյալ մարդու խնդիրը և ֆիզիկական ծանրաբեռնվածության համապատասխան բաշխում անել: Չմոռանանք, որ ցանկալի արդյունքի 50 տոկոսը կախված է հենց մարզվողից, թե նա որքանով է հետևողական իր մարզչի ցուցումներին: Համբերությունն ու աշխատասիրությունն են նրանց առողջության ու գեղեցկության երաշխիքը: Ֆիթնեսով զբաղվելու գլխավոր խթանիչը նիհարելն է, կազմվածքը վերականգնելը: Բայց կարծում եմ մարդիկ ավելի մեծ արդյունքի կհասնեն, եթե իրենց գլխավոր նպատակը համարեն առողջության պահպանումը և ամրապնդումը: Մարզչի օգնությամբ նրանք կընտրեն իրենց հարմար ծանրաբեռնվածություն և սննդակարգ:
-Իսկ որո՞նք են ֆիթնեսի առավելությունները:
-Ֆիթնեսում համադրում են մարզասրահում մարզումները, աերոբիկան, ճիշտ սննդակարգը: Մի խոսքով՝ ֆիթնեսը կենսակերպ է, որն ընդունված է անվանել առողջ: Ֆիթնես ծրագիրը յուրաքանչյուրի համար կազմվում է անհատական` ըստ տարիքի, առողջական խնդիրների, կազմվածքի առանձնահատկությունների, հակացուցումների: Հաճախ բժիշկներն են իրենց պացիենտներին ուղղորդում մեզ մոտ՝ հետվիրահատական շրջանում վերականգնվելու, կամ որոշ հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար: Իհարկե ցանկալի է, որ բժիշկների հետ համագործակցությունն ավելի համակարգված լինի: Բայց ոչ բժշկի, ոչ մարզչի ցուցումները չեն օգնի, եթե մարդը չի ապահովում օրգանիզմի 7-8-ժամյա քնի պահանջը: Անբավարար քունը բերում է նյարդային խանգարումների, ինչն էլ իր հերթին նպաստում է գիրանալուն, որն էլ իր հերթին, ինչպես հայտնի է, տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Եվ մարզումներն այդ դեպքում ոչ մի օգուտ չեն տա:
-Իսկ որքանո՞վ են արդյունավետ մերսումները:
-Կուզեի, որ փոխվեր մարդկանց վերաբերմունքը մերսումների հանդեպ: Մերսումների համար հիմնականում դիմում են եթե կա բժշկի ցուցում: Բայց չէ՞ որ մերսումները բացի բուժականից լինում են նաև լիցքաթափող, վերականգնող և այլն: Այնինչ մերսումները օրգանիզմը վերականգնելու մեծ հնարավորություն ունեն ու հրաշալի պրոֆիլակտիկա են շատ հիվանդությունների դեմ: Դրանք օրգանիզմին դրական լիցքեր ու էներգիա են հաղորդում: Եվ ամենևին էլ պարտադիր չէ ինչ-որ խնդիր ունենալ մերսման գնալու համար:
-Շատերը համոզված են, որ 8-ժամյա աշխատանքային օրվանից հետո ուժ չեն ունենա մարզասրահ հաճախելու: Մի՞թե դա այդպես է:
-Իհարկե ոչ: Մարզումները գործունեության հրաշալի փոփոխություն են: Հենց մարզասրահում է հնարավոր վերականգնել սպառված ուժերն ու էներգիան: Աշխատանքային օրը հիմնականում անցնում է աշխատասենյակում, ու մարդուն անհրաժեշտ է մտավոր աշխատանքից բացի նաև ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Իսկ եթե ձեր աշխատանքը ֆիզիկական աշխատանք է, ապա Ձեզ անհրաժեշտ է ռելաքս: Այնպես որ, անգամ եթե շատ հոգնած եք, անհրաժեշտ է գնալ մարզումների, անգամ եթե նիհարելու խնդիր չունեք, որովհետև ֆիթնեսն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պարտադիր են առօրյա կյանքում: Առանց դրանց ձեր օրգանիզմը ավելի շուտ «կհանձնվի»:
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան