Մեդիքալ սպա տերմինը մեզ մոտ նոր է շրջանառության մեջ մտնում, քանի որ բժշական սպա կենտրոնները ոչ միայն տարածված չեն, այլ ավելին` այդպիսի ընդամենը մեկ կենտրոն կա մայրաքաղաքում. Golds Spa:
Golds Spa-ի նորարարական ծառայությունները ներկայացնում է կենտրոնի տնօրեն, բժիշկ Քրիստինա Բաբայանը:
- Golds Spa-ն առաջին և միակ բժշկական սպա կենտրոնն է մեր երկրում, ո՞րն է նրա առանձնահատկությունը, և ի՞նչ բժշկական ծառայություններ է այն ներառում:
- Այո՛, իսկապես Golds Spa-ն մեր երկրում առաջին բժշկական սպան է և առայժմ միակը: Կենտրոնում աշխատում են միայն վերապատրաստում անցած բժիշկները՝ օգտվելով աշխարհում առաջնակարգ համարվող սարքավորումների հնարավորություններից: Մինչ պրոցեդուրաներին անցնելը, եթե նկատում ենք որևէ խնդիր, այցելուներին հորդորում ենք պարտադիր հետազոտվել: Առանց հետազոտության և համապատասխան բուժում ստանալու՝ մեր ցանկացած գործողություն կդառնա անարդյունավետ: Օրինակ՝ մազակալման կամ ավելորդ քաշի դեպքում հավանական են հորմոնալ խանգարումները: Կզակի ներքևի և կրծքերի հատվածում մազագոյացության դեպքում այցելուն նախ պետք է գինեկոլոգիական հետազոտություն անցնի, որից հետո, նոր դիմում ենք մազահեռացման կոսմետոլոգիական մեթոդներին: Կամ, օրինակ, անոթային խնդիրների դեպքում աշխատում ենք անոթաբան բժիշկների հետ: Նույն կերպ յուրաքանչյուր խնդիր լուծվում է առանձին մասնագիտական մոտեցմամբ:
- Ի՞նչ սարքավորումներով ու նյութերով եքաշխատում, ու ինչ արդյունք են դրանք ապահովում:
- Սարքավորումները, որոնցով ամեն տարի հագեցնում ենք սպան, բացառապես վերջին սերնդի արտադրանք են. դրանք լավագույնն են համարվում ամբողջ աշխարհում: Օրինակ՝ վերջին՝ GentleMax Pro սարքը միակ ապարատն է, որը ներառում է էնդիյակ և ալեքսանդրիտային լազեր: Սրա միջոցով լուծվում են բազմաթիվ էսթետիկական խնդիրներ. կատարվում է լազերային էպիլացիա՝ ցանկացած տիպի, այդ թվում նաև արևայրուքով մաշկի վրա, իրականացվում է մաշկի երիտասարդացում, լիֆտինգ, տարիքի հետ առաջացած պիգմենտների, պեպենների, սափրվելու հետևանքով առաջացած բշտիկների վերացում, վարիկոզի կամ այլ հիվանդագին ախտանիշների բացակայության դեպքում՝ անոթային աստղիկների, անոմալիաների վերացում:
Իսկ ոչ վիրահատական՝ ուլտրաձայնային լիպոսակցիայի համար օգտագործում ենք Ultra shape ապարատը: Պրոցեդուրան տևում է 2 ժամ և 2 շաբաթը մեկ կրկնելու արդյունքում մարմնի ուրվագիծը փոքրանում է կրկնակի: Սարքն ունի որոշ հակացուցումներ. չենք օգտագործում հղիության, կրծքով կերակրման, ինչպես նաև չարորակ ուռուցքների դեպքում:
Golds spa-ում օգտագործում ենք նաև 3D lifting սարքը, որով վերացնում ենք մանր կնճիռները, պիգմենտները, ակնեի հետքերը, կատարում ծակոտիների նեղացում: Սարքը նաև մաշկը հարստացնում է կոլագենով և հաղորդում առողջ տեսք:
Ի դեպ, աշխատում ենք բացառապես CRC, Emergensy, Morocanoil, Oxygenetix, Glo cosmetics, Obaji և այլ համաշխարհային ճանաչում ունեցող որակյալ խնամքի միջոցներով լավագույն արդյունքի համար:
-Էսթետիկ տեսանկյունից մեծաթիվ կանանց և աղջիկների համար լուրջ է նաև ցելյուլիտի խնդիրը: Ձեզ շա՞տ են դիմում այդ խնդրով:
Այո, իսկապես շատ տարածված խնդիր է. 25 տարեկանից հետո կանանց ու աղջիկների մարմնում ոչ ճիշտ կեսակերպ վարելու կամ հորմոնալ խանգարումների պատճառով ճարպային կուտակումներ են առաջանում: Իսկ ցելյուլիտը վերացնելու լավագույն միջոցը մեր՝ Հայաստանում միակ, ամբողջ աշխարհում լավագույն Vela shape 3 ապարատն է, որով կատարում ենք նաև մարմնի ուրվագծի շտկում, ճարպային կուտակումների ցրում և մաշկի ձգում:
-Մազահեռացումը մեր՝ կովկասյան տարածաշրջանի ազգերի կանանց ցավալի կողմերից է: Ի՞նչ լուծումներ եք առաջարկում Golds spa-ում:
-Ունենք լազերային մազահեռացման տարբեր սարքեր: Ինչպես նշեցի՝ հորմոնալ խնդիրների բացակայության դեպքում հասնում ենք հիանալի արդյունքների: Մի ապարատով մազահեռացումն իրականացվում է 6-8 անգամյա պրոցեդուրայի արդյունքում: Իսկ մյուս ապարատն ավելի արագ է աշխատում. 4-6 այցելության ընթացքում մազերը վերանում են: Այս տարբերակը կարելի է կիրառել անգամ արևայրուքից 7 օր առաջ և 7 օր հետո, որը հնարավորություն է տալիս մեզ աշխատել տարին 12 ամիս: Բայց պրոցեդուրաները պետք է պարբերաբար կրկնվեն. առաջին անգամից հետո մազերի մեծ մասը վերանում է, սակայն վեց ամսից հետո մազահեռացման գործընթացը կրկնելու դեպքում արդյունքն ավելի ակնառու է դառնում: Պրոցեդուրան կատարվում է շատ արագ. ամբողջ մարմնի մազահեռացումը տևում է ընդամենը մեկուկես ժամ: Թե որ լազերային սարքով ենք իրականացնում պրոցեդուրան կախված է տվյալ հաճախորդից, յուրաքանչյուրին անհատական մոտեցում ենք ցույցաբերում:
- Հավանաբար մերսումներին ևս լուրջ ուշադրություն եք դարձնում. ի՞նչ տեսակներ եք առաջարկում Golds spa-ում :
- Ունենք երեսունից ավելի մերսում՝ բուժականից մինչև էկզոտիկ: Հասկանալով խնդիրը արդեն որոշում ենք, թե ինչ է տվյալ հաճախորդին անհրաժեշտ: Հետտրավմատիկ, հետվիրահատական խնդիրների առկայության դեպքում մատուցում ենք բուժական մերսման ծառայություններ:
Ունենք ամբողջ մարմնի համար նախատեսված Դու Շարքո մերսում, որը հանգստացնում է նյարդային և սրտանոթային համակարգերը, ձգում է մաշկը: Դու Շարքոն մերսումը հաճախ հաջորդում է Vela shape 3 ապարատով կատարվող ցելյուլիտի վերացման պրոցեդուրային:Արդյունքը հիանալի է լինում: Golds Spa կենտրոնի գործունեության մեջ մեծ դեր ունի նաև «հարվածային» տիպի շիթային ցնցուղը, որը նպատակահարմար է կիրառել հատկապես մարմնի կոնկրետ հատվածներում՝ ազդեցության գոտում: Ջուրը հոսում է կարճ՝ ագրեգատին միացող խողովակով, որում տաք ու սառը ջրերը միախառնվում են: Խորհուրդ ենք տալիս ջուրը պահել մարմնի կոնկրետ հատվածների վրա, օրինակ՝ ոտնաթաթի, որովայնային հատվածին՝ աղիքային խցանումներից ազատվելու համար: Ցնցուղը ևս օգտագործվում է ցելյուլիտի և կազմվածքի շտկման անհրաժեշտության դեպքերում, դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի և արյան շրջանառության կարգավորման համար:
Հատկապես խմբային՝ միաժամանակ մի քանի պրոցեդուրայի անցկացումը շատ արդյունավետ է: Մի մասնագետով չենք սահմանափակվում: Օրինակ՝ նիհարեցման ծրագրերի ժամանակ պարտադիր աշխատում ենք մերսողի հետ:
- Այստեղ կատարվում է նաև շրթունքի ծավալի մեծացում՝ սեփական կոլագենի միջոցով, ի՞նչ է դա նշանակում, և որքա՞ն արդյունավետ պրոցեդուրա է:
- Կոլագենի հարստացման միջոցով շուրթերի մեծացումը տեղի է ունենում աստիճանաբար և պահպանվում է 5-15 տարի: Պրոցեդուրան իրականացվում է ցավազրկման միջոցով և չկան կողմնակի ազդեցություններ: Շրթունքները մեծացնում և կնճիռները հարթեցնում ենք նաև Juviderm կոչվող պրեպարատով: Ցանկալի արդյունքը պահպանվում է ավելի քան ութ ամիս: Կոնտուրային պլաստիկայի՝ կնճիռների վրացման համար օգտագործվում է Դիսպորտ պրեպարատը:
- Պատմեք նաև մյուս ծառայությունների մասին:
Golds Spa-ում արվում է նաև բիոռեվիտալիզացիա, ինչը դեմքի դաշկին, պարանոցին և լանջաբացվածքին հաղորդում է առավել թարմ, խնամված, հարթ տեսք: Ունենք նաև գլխի մեզոթերապիա՝ մազերի աճը խթանելու համար, մարմնի մեզոթերապիա՝ ճարպային ավելցուկների և ցելյուլիտի հարթեցման, մաշկի թոշնածությունը վերացնելու համար, դեմքի մեզոթերապիա, պլազմոլիֆտինգ և այլն: Մի խոսքով՝ լուծում ենք բոլոր խնդիրները, որպեսզի մեր այցելուները մշտապես իրենց զգան առողջ, գեղեցիկ ու երիտասարդ: Պատմել մեր բոլոր ծառայություների մասին, պարզապես անհնարին է: Սիրով սպասում ենք բոլորին:
- Արդյո՞ք մատչելի ու հասանելի են Golds spa–ում ծառայությունների գները միջին խավի այցելուի համար:
- Պետք է զարմացնեմ, բայց մեր կենտրոնում մատնահարդարումը, ոտնահարդարումը, վարսահարդարման ծառայությունները բավականին մատչելի են: Միայն կոսմետոլոգիական ծառայությունների արժեքները կախված են կոնկրետ ծառայությունից և սարքի օգտագործումից: Պարբերաբար ունենում ենք ակցիաներ: Մեր մշտական հաճախորդներն արդեն տեղյակ են, որ բոլոր տոներից առաջ մենք ունենում ենք մինչև 60% զեղչ, իսկ մարտի 8 –ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի լինում են փաթեթային զեղչեր: Մնում է միայն հետաքրքրվել:
- Դուք բավական երիտասարդ եք, բայց և բավական փորձառու, ի՞նչ մասնագիտական ճանապարհ եք անցել:
- Ավարտել եմ Բժշկական համալսարանը, որոշ ժամանակ աշխատել եմ որպես ուլտրաձայնային հետազոտության բժիշկ: Իսկ դստրիկիս ծնունդից հետո առաջարկ ստացա ղեկավարելու այս կենտրոնը: Բայց ես գրեթե ոչինչ չէի հասկանում սպայից և կոսմետոլոգիայից, ուստի գնացի Ամերիկա՝ մասնավոր կլինիկայում սովորելու: Միացյալ Նահանգներում ուսմանը զուգընթաց շրջում էի բոլոր այն գործարաններում, որտեղ կոսմետոլոգիական սարքեր, քսուկներ են արտադրում. փորձում էի յուրացնել ամեն անհրաժեշտ գիտելիք: Իսկ սրսկումները, որ աշխարհում շատ քիչ թվով մարդիկ են անում, սովորել եմ հրեա մասնագետից: Հիմա էլ շարունակում եմ սովորել, գրեթե ամեն ամիս վերապատրաստումների, սեմինարների եմ մասնակցում եվրոպական տարբեր երկրներում:
Golds Spa-ի տնօրենն եմ 2013 թվականից:
2018-05-25
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան