Կուրծքը մայրության, գեղեցկության և առհասարակ կանացիության խորհրդանիշն է: Գեղեցիկ կուրծքը ոչ միայն ցանկացած կնոջ երազանքն է այլ նաև նրա հպարտությունը, սակայն միշտ չէ որ այն գոհացնում է կնոջը: Եթե նախկինում կանայք ստիպված էին համակերպվել դրա հետ, եթե ապա այժմ բժշկությունը և մասնավորապես պլաստիկ վիրաբուժությունը նրանց ավելի գեղեցիկ կուրծք ունենալու հնարավորություն է ընձեռում: Կրծքի պլաստիկ վիրահատության, դրա տեսակների, առավելությունների, հնարավոր բարդությունների, ինչպես նաև իմպլանտների տեղադրման մասին «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, «Արթմեդ» բժշկա-վերականգնողական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Կարեն Մանվելյանի հետ:
- Այժմ, շատերն են դիմում կրծքի վիրահատության, և միանշանակ այս թեմայի շուրջ հարցերը բազմաթիվ են: Արդյո՞ք կրծքի պլաստիկան վերաբերում է միայն դրանց մեծացմանը:
- Շատերը կրծքի վիրահատություն ասելով պատկերացնում են միայն կրծքի մեծացումը: Ցանկանալով կոտրել ժողովրդի շրջանում տարածում գտած այդ, այսպես ասած, կարծրատիպը՝ ասեմ, որ կրծքի էսթետիկ վիրահատության երեք տեսակ կա՝
կրծքագեղձերի փոքրացում կամ ռեդուկցիոն մամոպլաստիկա, կրծքագեղձի մեծացում՝ իմպլանտների կիրառմամբ կամ աուգմենտացիոն մամոպլաստիկա և կրծքագեղձի ձգում կամ մաստոպեքսիա: Անհրաժեշտության դեպքում ձգումը կարելի է համադրել մեծացման կամ փոքրացման հետ: Բայց իհարկե ամենահաճախը դիմում են կրծքի մեծացման համար: Կրծքագեղձի մեծացման վիրահատությունը սիլիկոնե իմպլանտների կիրառմամբ կատարվում է այն դեպքում, երբ կա գանգատ կրծքի չափերի հետ կապված, որը կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի, օրինակ՝ կրծքով երկար կերակրելու հետևանքով:
-Իսկ վտանգավոր չե՞ն սիլիկոնե իմպլատները:
Սիլիկոնե իմպլանտների վտանգավորության վերաբերյալ որևէ գիտական ապացույց չկա: Ավելին, դրանց շնորհիվ մենք կարողանում ենք վերականգնել քաղցկեղի հետևանքով հեռացված կուրծքը, ինչը առողջության համար միանգամայն անվտանգ է: Կրծքագեղձի իմպլանտը տեղադրվում է կա՛մ գեղձի տակ, կա՛մ ավելի խորը՝ կրծքամկանի տակ: Երկու դեպքում էլ տեղադրվող իմպլանտը գեղձային հյուսվածքի հետ որևէ շփում չի ունենում և գեղձը չի վնասում: Այնպես որ, դրանց վտանգավորության մասին ավելորդ է անգամ խոսելը:
-Մեկ այլ մտավախություն վերաբերում է նրան, որ իմպլանտների կիրառմամբ կրծքագեղձի վիրահատությունից հետո կուրծքն անբնական կլոր տեսք է ունենում: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը: Եվ, առհասարակ, ինչպե՞ս են տեղադրվում իմպլանտները: Կա՞ հատուկ եղանակ, թե՞ դրանք տեղադրվում են սովորական վիրահատության միջոցով:
-Ըստ ձևի՝ գոյություն ունեն երկու տեսակի իմպլանտներ՝ կլոր և կաթիլաձև (անատոմիական): Թե որ տարբերակը կիրառել, որոշում են պլաստիկ վիրաբույժն ու պացիենտը: Կլոր իմպլանտներն ունեն իրենց հարաբերական ցուցումները: Դրանք նախընտրելի են այն դեպքերում, երբ կուրծքը շատ փոքր չէ, արդեն իսկ որոշակի ծավալ կա, և մաշկն ու ենթամաշկային ճարպը բավարար հաստության են: Կաթիլաձև իմպլանտը շատ ավելի նման է բնական կրծքի ձևին: Եթե կրծքի նախնական չափսերը փոքր են, պացիենտը նիհար է և մաշկն ու ենթամաշկային ճարպը բարակ է, կարծում եմ, ճիշտ է կիրառել կաթիլաձև իմպլանտ, որի շնորհիվ կուրծքը կարող է մոդելավորվել, ձևավորվել ու ընդգծվել: Սա, ամեն դեպքում, գեղեցիկի և բնականի մասին իմ սուբյեկտիվ կարծիքն է, իսկ վերջնական ընտրության հարցում շատ կարևոր է պացիենտի կարծիքը: Չմոռանանք նաև, որ գեղեցիկ ձևի ու չափի պատկերացումները մարդկանց մոտ շատ տարբեր են: Իմպլանտների տեղադրման մի քանի եղանակ կա: Առաջինը և ամենահաճախ կիրառվողը կրծքի ստորին ծալքի միջով իմպլանտների տեղադրումն է: Մի քանի ամիս անց այդ հատվածում սպին գրեթե աննկատ է: Մեկ այլ տարբերակ է պտուկի շրջանի՝ արեոլի եզրագծով կտրվածքը: Դրա բնական գունավորումը շատ նման է սպիի գույնին, և, այս դեպքում ևս, որոշ ժամանակ անց սպին չի նկատվում: Երրորդ և փոքր-ինչ ավելի հազվադեպ կիրառվող տարբերակը թևատակի հատվածից կատարվող կտրվածքն է: Այս երեք մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու հակացուցումները: Մեթոդը, վիրաբույժի հետ խորհրդակցելով, ընտրում է պացիենտը:
-Իսկ ինչքանո՞վ են երկարակյաց իմպլանտները մասին: Արդյո՞ք դրանք ժամանակ առ ժամանակ փոխելու անհրաժեշտություն է առաջանում:
- Նախ ասեմ, որ իմպլանտների արտադրությամբ զբաղվում են շատ լուրջ ընկերություններ, որոնք ունեն տասնամյակների փորձ: Բացի այդ, իմպլանտների որակը խստորեն վերահսկվում է: Ժամանակակից իմպլանտներն անժամկետ են: Եթե հետագայում պացիենտը չի ցանկանում նորից փոխել կրծքի չափսը կամ ձևը, դրանք փոխելու անհրաժեշտություն ևս չի առաջանում: Բացի այդ, սիլիկոնե իմպլանտն իր մեջ պարունակում է հատուկ նյութ, որը ստերիլ է և անվտանգ: Իմպլանտը չի սպառնում պացիենտի առողջությանը, եթե նույնիսկ վնասվի ծակող-կտրող գործիքով:
- Իսկ կրծքով կերակրելիս սիլիկոնե իմպլանտները որքանո՞վ են անվտանգ:
-Կրծքով կերակրելիս սիլիկոնե իմպլանտները միանգամայն անվտանգ են, որովհետև դրանք չեն առնչվում գեղձի կաթնարտադրության գործառույթի հետ, չեն արգելափակում դրա աշխատանքը՝ խանգարելով կրծքով կերակրելուն: Չի բացառվում միայն, որ իմպլանտների առկայությամբ կրծքով կերակրելուց հետո նկատվի գեղձի որոշակի կախվածություն: Դա, սակայն, հեշտությամբ կարելի է կորեկցիայի ենթարկել՝ շատ կարճ վերականգնողական ժամանակով:
-Խոսենք աուգմենտացիոն (մեծացնող) մամոպլաստիկայի մասին. այս վիրահատությունից հետո օտար մարմնի զգացողություն չի՞ առաջանում պացիենտի մոտ:
-Վիրահատությունից հետո առաջին օրերին պացիենտի մոտ առաջանում է օտար մարմնի զգացողություն, սակայն կարճ ժամանակ անց այն անհետանում է: Իսկ ահա մեկ-երկու շաբաթ անց պացիենտի միակ արտասովոր զգացողությունը ինքնագնահատականի բարձրացումն է: Բացի այդ, աուգմենտացիոն մամոպլաստիկայի միջոցով կարելի է նաև շտկել կրծքի բնածին ասիմետրիաները կամ անոմալիաները, օրինակ՝ միկրոմաստիան (բնածին շատ փոքր կուրծք, որը հասունացման շրջանում չի զարգանում):
-Իսկ ի՞նչ կասեք աուգմենտացիոն մամոպլաստիկայի հետվիրահատական շրջանի մասին: Որքա՞ն է այն տևում, ինչպե՞ս է այն անցնում: Կա՞ն հատուկ ցուցումներ, որոնց պացիենտը պետք է հետևի:
-Վիրահատությունից հետո պացիենտը մեկ-երկու օր մնում է հիվանդանոցում, ապա դուրս գրվում: Առաջին երկու շաբաթվա ընթացքում նա մի քանի անգամ պարտադիր պետք է բժշկին այցելի: Այս շրջանում բժշկի հսկողությունը պարտադիր է և շատ խիստ, քանի որ կարող են առաջանալ մարդկային գործոնից անկախ բարդություններ՝ իմպլանտի շուրջ հեմատոմաներ (արյան կուտակումներ), բարդություններ՝ վերքի լավացման հետ կապված, իսկ մի փոքր ավելի ուշ՝ սերոմա՝ ազատ հեղուկի կուտակում, իմպլանտի տեղաշարժ և մի շարք այլ բարդություններ: Խորհուրդ է տրվում երկու ամսից ձգող կորսետ կրել: Մեկ տարվա ընթացքում պացիենտը պարբերաբար պետք է բժշկի այցելի, քանի որ արդյունքը կարող է նկատելի դառնալ միայն վիրահատությունից մի քանի ամիս անց, երբ վերջնականապես անհետանում են սպիներն ու այտուցները:
-Ե՞րբ են կանայք դիմում կրծքագեղձի ձգման կամ մաստոպեքսիայի վիրահատության: Արդյո՞ք այն ունի ցուցումներ կամ հակացուցումներ:
-Նման վիրահատության հիմնականում դիմում են կերակրող մայրերը, երբ երեխաներին կրծքով կերակրելու հետևանքով կրծքագեղձը կախ է ընկնում: Այս վիրահատության հետ կարելի է համատեղել նաև կրծքագեղձի փոքրացման վիրահատությունը, սակայն դա պարտադիր նախապայման չէ: Հակացուցումներ այն չունի, եթե իհարկե պացիենտը կենսական կարևոր օրգանների հետ կապված խնդիրներ չունի, որոնք կարող են խոչընդոտել անզգայացմանը: Իսկ այն բոլոր ցուցումները, որոնք կիրառվում են աուգմենտացիոն (մեծացնող) մամոպլաստիկայում (կրծքի չափսերը մեծացնող վիրահատություն)՝ հիմնականում հետվիրահատական շրջանում, կիրառելի են նաև այս դեպքում: Իհարկե, երկու դեպքում էլ վիրահատությունը պետք է կատարի միայն պրոֆեսիոնալը:
Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
2018-03-24
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան