Y Logo
Հետազոտության բոլոր փուլերը պետք է կատարվեն հստակ սահմանված կարգով. Փառանձեմ Խաչատրյան

Հետազոտության բոլոր փուլերը պետք է կատարվեն հստակ սահմանված կարգով. Փառանձեմ Խաչատրյան

Որակյալ բուժման հիմքում ախտորոշման վստահելի տվյալներն են: Յուրաքանչյուր բժիշկ բուժման արդյունավետ ռազմավարություն մշակելիս պետք է առավել քան համոզված լինի, որ ձեռքի տակ գտնվող հետազոտությունների տվյալները ճշգրիտ են:

Հետազոտությունների որակի նկատմամբ հետևողականությունն ու սրտացավությունը «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական կենտրոնի առաջատար մասնագետներին հնարավորություն տվեց ախտորոշման որակի նոր չափանիշներ սահմանել ՀՀ-ում ու գործունեության կարճ ժամանահատվածում շահել ևˊ պացիենտների ևˊ բժիշկների վստահությունը: Կենտրոնի գործունեության մասին «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականին պատմում է Հիստոջենի համահիմնադիր, ՀՀ գլխավոր ախտաբան, բ.գ.թ Փառանձեմ Խաչատրյանը:

-Տիկին Խաչատրյան, հետազոտությունների ի՞նչ սպեկտր է առաջարկում «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը: Ո՞ր դեպքում պետք է պացիենտը դիմի Ձեզ:

-Հիստոջենը պաթոլոգիայի կենտրոն է, ուստի պացիենտը մեզ դիմում է, երբ կա ձևաբանական հետազոտությունների կարիք՝ բջջաբանական, հյուսվածաբանական, իմունոհիստոքիմիկան և մոլեկուլային: Հիմնականում մեզ այցելում են արդեն իսկ կատարված վիրահատական կամ ախտորոշիչ պրոցեդուրայից հետո, սակայն որոշ դեպքերում հետազոտության նյութը ստացվում է հենց մեզ մոտ, օրինակ վահանագեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան կամ արգանդի վզիկի քսուքների ստացումը:

-Ուռուցքների ճշգրիտ ախտորոշման համար ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ ու ի՞նչ կարևորություն ունեն հյուսվածաբանական ու իմունոհիստոքիմիական հետազոտություններն այս հարցում:

-Ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը պահանջում է համալիր մոտեցում մի շարք մասնագետների կողմից, և այդ շարքում հյուսվածաբանական ու իմունոհիստոքիմիական հետազոտություններնն ունեն իրենց ուրույն դերը: Մասնավորապես առանց այս մեթոդների անհնար է ճշտել ուռուցքի հյուսվածքային տեսակը, ենթատեսակը, մոլեկուլային դիմագիծը, ինչը խիստ անհրաժեշտ է բուժման գործընթացը թիրախային և ճիշտ կազմակերպելու համար: Բացի այդ գնահատվում է ուռուցքի հեռացման արմատականությունը, մետաստազների առկայությունը հարակից ավշահանգույցներում և այլն: Հիստոջենը բոլոր ուռուցքային հիվանդությունների ախտորոշման գործում առաջարկում է միջազգային չափորոշիչներին համապատասխան մոտեցումներ` ըստ որակի, ճշգրտության, ախտորոշման տրման ժամանակի և այլն: Դա տարբերվում է ներկայումս մեր երկրում գործող որոշ կենտրոնների մոտեցումներից, բայց այն է, ինչ անհրաժեշտ է բժշկագիտության արդի ռիթմի համար:

-Ի՞նչն է ամենակարևորը հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությունների ճշգրտությունը ապահովելու հարցում:

-Կան մի շարք կարևոր հանգամանքներ, սկսած դեռ վիրահատարանից կամ միջամտության սենյակից, երբ օրգանիզմից վերցրած հյուսվածքային նմուշը պետք է անհապաղ դրվի ֆիքսող համապատասխան լուծույթի մեջ: Այնուհետև հյուսվածքի մշակման յուրաքանչյուր փուլ պետք է կատարվի հստակ սահմանված կարգով` ըստ միջազգային ուղեցույցերի և գործելակարգերի: Կարևորագույն հանգամանք է նաև հենց հյուսվածաբանական հետազոտություների համար նախատեսված քիմիկատների ընտրությունը: Եվ իհարկե, արդյունքները վերլուծող մասնագետների կոմպետենտությունը, քանի որ այս հետազոտությունների պարագայում միայն ժամանակակից սարքավորումները և նյութերը բավական չեն, առանցքային են հենց ախտաբաններն իրենց գիտելիքներով:

-Տեխնիկական ի՞նչ հագեցվածություն ունի կենտրոնը:

-Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտական կենտրոնը հագեցված է վերջին սերնդի ժամանակակից բոլոր սարքավորումներով՝ ձևաբանական հետազոտությունների բոլոր փուլերը լիարժեք և որակյալ կատարելու համար, ընդհուպ մինչև ավտոմատիզացված իմունոհիստոքիմիական հետազոտությունների համակարգը: Իրականացնում ենք ավտոմատիզացված իմունոհիստոքիմիական հետազոտություններ ճշգրիտ արդյունքներով, թիմային հստակ կանոնակարգված աշխատանքով յուրաքանչյուր փուլում՝ որակի ապահովման համար:

-Դուք տեսնո՞ւմ եք Հիստոջեն կենտրոնի առաքելությունը քաղցկեղի կանխարգելման ո ւ պայքարի դաշտում:

Քաղցկեղի կանխարգելման ու պայքարի դաշտում Հիստոջենի դերակատարումն առանցքային է այնքանով, որ հենց մեր կենտրոնում և միասին են աշխատում Հանրապետության և Երևան քաղաքի գլխավոր ախտաբանները, ովքեր ընդգրկված են Առողջապահության Նախարարության Քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության» ստեղծման թիմի կազմում: Բացի այդ Հիստոջենի գործունեությունը սերտորեն առնչվում է նաև «Ախտաբանների և բջջաբանների» հայկական ասոցիացիայի հետ՝ ուղեցույցերի, գործելակարգերի մշակման և ներդրման, միջմասնագիտական քննարկումների կազմակերպման և այլ առումներով:

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում Ձեր աշխատանքում:

Բժշկագիտության մեջ ընդունված ամենակարևոր սկզբունքով՝ Noli nocere – Մի՛ վնասիր: Օգնիր, եթե կարող ես, եթե ոչ, գոնե ավելի մի բարդացրու:

-Նոր ծրագրեր սպասվու՞մ են:

Միանշանակ այո, սակայն ամեն ինչ իր ժամանակին: Ամեն դեպքում բոլոր նոր զարգացումներն ունեն մեկ միտում՝ ճշգրիտ ախտորոշում սեղմ ժամկետներում:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5