Սրտացավ վերաբերմունք ու պրոֆեսիոնալ սպասարկում սոցփաթեթի շահառուներին Արամյանց ԲԿ-ում
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը բավականին հեշտացրել է այս ծրագրում ընդգրկված քաղաքացիների բուժսպասարկման հնարավորությունները /պետաշխատողներ, ուսուցիչներ և այլ/։ Մինչև ծրագրի ընդունումը, այցելուն պետք է համապատասխան հիվանդանոց ներկայացներ իր տարածքային պոլիկլինիկայից բերված ուղեգիրը, ըստ որի հնարավորություն կունենար օգտվելու բժշկական կենտրոնի ծառայություններից: Այժմ անհրաժեշտ է բժշկական կենտրոն ներկայացնել միայն սոցփաթեթի շահառու լինելու մասին հավաստագիրը և ստանալ բուժօգնություն, որը կփոխհատուցեն ապահովագրական ընկերությունները:
Ընդ որում պացիենտն ինքը կարող է որոշել, թե որ կենտրոն դիմել: Սա նրան հնարավորություն է տալիս ընտրել լավագույն տարբերակը՝ հաշվի առնելով բժիշկների պատրաստվածությունը ու սպասարկման որակը: Բազմաթիվ բուժկենտրոնների շարքում որակական և առանձնակի հոգատար վերաբերմունքով առանձնանում է երկար տարիների փորձ ունեցող Արամյանց բժշկական կենտրոնը:
Կենտրոնը աշխատում է բոլոր ապահովագրական ընկերությունների հետ` «Արմենիա Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «Ռեսո», «Ռոսգոսստրախ-Արմենիա», «Սիլ Ինշուրանս»: Եվ եթե փնտրում եք անհատական, ջերմ և ուշադիր վերաբերմունք, ապա առանց վարանելու կարող եք այցելել Արամյանց կենտրոն: Առանց քաշքշուկների ու ավելորդ թղթաբանության՝ տեղում շատ արագ կկազմակերպվի Ձեր բուժսպասարկումը, աշխատակիցը Ձեզ կուղեկցի համապատասխան մասնագետի մոտ՝ անցնելու բոլոր անհրաժեշտ բուժզննությունները: Կենտրոնում շատ լուրջ հիմքերի վրա են դրված անհետաձգելի բուժօգնությունը: Տրավմաներ, շտապ վիրահատություն պահանջող դեպքեր, սրտի հետ կապված խնդիրներ. դուք կարող եք վստահ լինել, որ ապահով ձեռքերում եք: Բազմապրոֆիլ կենտրոնի փորձառու անձնակազմն ու տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն են տալիս՝ օգնելու ցանկացած պացիենտի:
Առանց հերթերի մեջ ընկնելու ու ժամանակ կորցելու Արամյանց կենտրոնում կարող եք սեղմ ժամկետներում անցնել նաև տարեկան պլանային պրոֆիլակտիկ զննությունները: Անկախ այն հանգամանքից կա՞ արդյոք առողջական որևէ խնդրի նախանշան, թե ոչ, դուք պետք է անցնեք համապատասխան ստուգումներ, այսպիսով կանխարգելելով հնարավոր առողջական խնդիրներն ու դրանց բարդացումը: Արամյանց բժշկական կենտրոնում շատ արագ կստանաք Ձեր առողջության վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժում: