Միշտ հաշվի եմ առնում դեմքի առանձնահատկությունները. Աշոտ Հարությունյան
Պլաստիկ վիրահատությունից հետո հայելու մեջ իր արտացոլումը տեսնելով՝ պացիենտը խանդավառվում է: Նա այլևս ազատ է այն բարդույթներից ու խնդիրներից, որոնք ուղեկցել են նրան ամբողջ կյանքում:
Պլաստիկ վիրահատությունների միջոցով արտաքին թերությունները շտկելը ժամանակակից աշխարհում դարձել է սովորական երևույթ: Մարդիկ ուզում են հիացմունքով ժպտալ հայելում իրենց արտացոլանքին, ոչ թե կաշկանդված փախցնել հայացքը հայելուց: «Աստղիկ» բժշկական կենտրոնի դիմածնոտային բաժանմունքում պլաստիկ վիրահատությունները կատարվում են գերժամանակակից տեխնոլոգիաներով ու մեթոդներով: Դրանք հնարավորություն են տալիս վիրաբույժներին ամեն անգամ ստանալ կատարյալ ու գոհացուցիչ արդյունք:
Դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ Աշոտ Հարությունյանը մեծապես կարևորում է տարին 1-2 անգամ արտերկրում վերապատրաստումները:
Դրանք վիրաբույժի փորձի, գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացման կարևոր նախապայման են, օգնում են վիրաբույժին յուրաքանչյուր իրավիճակում ճիշտ կողմնորոշվել ու ամեն անգամ ստանած նոր ու կատարյալ արդյունք.«Չէ՞ որ ամեն անգամ գործ ունենք տարբեր անհատների հետ, որոնք ունեն տարբեր դիմագծեր, ոսկրի ու աճառի տարբեր որակ, տարբեր հյուսվածքներ, տարբեր տարիք: Այս տարբերությունները մեծ նշանակություն ունեն վիրահատությունների ժամանակ, և պարզապես անհնար է բոլոր դեպքերում նույն քիթը ստանալ:
Պետք է միշտ հաշվի առնվեն դեմքի պարամետրերը՝ դեմքի ձևը, աչքերի հեռավորությունը, գանգի ձևը և այլն»,- ասում է Աշոտ Հարությունյանը:
«Աստղիկ» ԲԿ դիմածնոտային բաժանմունքում իրականացվում են դիմածնոտային շրջանի հետ կապված էսթետիկ բոլոր վիրահատությունները. ականջախեցիների, կզակի, կոպերի արտաքին անհամաչափությունների շտկում:Պլաստիկ վիրաբույժն իր աշխատանքում մեծապես կարևորվում է անհատական մոտեցումը. «Չէ՞ որ մեր պացիենտները հիվանդ մարդիկ չեն: Նրանք առողջ անհատներ են, ովքեր ուզում են արտաքին շտկումներ անել իրենց արտաքինում, ավելի գեղեցիկ ու ներկայանալի դառնալ: Պետք է ի սկզբանե ստեղծվի դրական աուրա, որ պացիենտը հոգեբանորեն ճիշտ պատրաստվի վիրահատությանը, որ արդյունքն էլ դրական լինի, ու գոհացնի թե՛ նրան, թե՛ մեզ»:
<img src="/images/posts/1529786523t2.jpg">
Նա նաև մեծապես կարևորում է վերապատրաստումները. «Տարին մեկ-երկու անգամ մեկնում եմ արտերկիր վերապատրաստումների թե՛ պլաստիկ, թե՛ դիմածնոտային վիրաբուժությունում եղած համաշխարհային առաջատար փորձը իմ աշխատանքում ներդնելու համար: Առանց դրա անհնար է ապահովել բարձր որակ և արդյունավետ աշխատանք»,-ասում է Աշոտ Հարությունյանը՝ հավելելով, «Աստղիկ» բժշկական կենտրոնը՝ անհրաժեշտ լավագույն ու նորագույն սարքավորումներով, գործիքներով ու նյութերով իր հագեցվածությամբ, այդ փորձի ներդրման շատ լավ միջավայր է: