Մաշկային հիվանդությունները դարձել են 21-րդ դարի ամենալուրջ խնդիրներից մեկը: Քիչ երջանիկներ կան այսօր, ովքեր ինչ-որ տարիքում խնդիր չեն ունեցել մաշկային ալերգիաների կամ ակնեի հետ: Կան նաև ավելի լուրջ մաշկային խնդիրներ: Դրանց մեջ ամենաբարդերից մեկի՝ փսորիազի ծագման պատճառների, արտահայտման ձևերի և բուժման մեթոդների մասին «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է «Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնի հիմնադիր, բժիշկ-բուսաբույժ, շուրջ 50 տեսակի բուսական բաղադրության դեղերի հեղինակ Բելլա Աբրահամյանի հետ: Կենտրոնն ունի մշակած փսորիազի բուժման կուրս, որն ապահովում է երկարատև կայուն ռեմիսիա՝ պացիենտին հնարավորություն տալով ապրել առավելագույնս լիարժեք կյանքով: Կենտրոնից բազմաթիվ պացիենտներ արդեն իսկ հեռացել են՝ գոհունակություն հայտնելով կենտրոնի առաջարկած բուժումներից ու դրանց արդյունքներից:
- Տիկին Աբրահամյան, կա՞ն փսորիազի առաջացման որոշակի պատճառներ:
- Փսորիազն այսօր շատ հաճախ հանդիպող խնդիր է, բայց գիտությանը դեռ չի հաջողվել դրա առաջացման կոնկրետ պատճառներ պարզել: Ինչպես հայտնի է, մեր մաշկը պարբերաբար փոխվում է. հին, մեռած շերտը դուրս է գալիս և ձևավորվում է նորը: Եթե ինչ-ինչ պատճառներով, մաշկափոխության բնական ցիկլը խանգարվում է, և գերակշռող է դառնում եղջրացման փուլը: Մաշկը չորանում է և թեփոտվում: Ցավոք սրտի, հիվանդությունը խրոնիկ է, լիովին բուժել դեռ չեն կարողացել աշխարհի ոչ մի կլինիկայում:
Փսորիազով հիվանդանալու ռիսկ է, հիմնականում, ժառանգական նախատրամադրվածությունը, ընդ որում՝ չկա այնպիսի գենետիկ հետազոտություն, որով հնարավոր է պարզել՝ մարդն ունի՞ փսորիազին հակվածություն, թե՞ ոչ: Այնուհետև՝ նյարդային սթրեսները, որոնք, ի դեպ, ոչ թե պատճառ են, այլ խթանման մեխանիզմ: Փսորիազը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, ընդ որում՝ որքան մարդը երիտասարդ է, այնքան հիվանդությունն ավելի ինտենսիվ է արտահայտվում:
- Որո՞նք են առաջին ախտանիշները:
– Հիմնականում սկսվում է գլխամաշկից: Առաջին ախտանիշն է՝ գլխամաշկի որակի փոփոխություն, որը սկզբում կարող է ընկալվել որպես սեբորեա: Այնուհետև՝ մաշկի չորություն ականջների շրջանում, արմունկներին, ծնկներին և մեջքին: Սկզբում այդ հատվածներում ի հայտ է գալիս չորություն և թեփոտվածություն, այնուհետև առաջանում են կարմիր բծեր: Այդ բոլոր ախտանիշները պոլիմորֆ են, այսինքն՝ տիպիկ չեն կոնկրետ փսորիազի համար, այդ պատճառով բավական դժվար է այն ախտորոշել: Բայց ցանկացած նմանատիպ երևույթ նկատելու դեպքում պետք է անմիջապես դիմել մաշկաբանի, քանի որ չմիջամտելու դեպքում խնդիրը միայն խորանում է: Ավելի ուշ շրջանում արդեն առաջանում է եղջրային վերքեր: Այնուհետև պրոցեսի մեջ ընդգրկվում են եղունգները: Որոշ խորացած դեպքերում այնպիսի պատյան է առաջանում, որն առանց վիրահատական միջամտության հեռացնել հնարավոր չէ:
- Նշեցիք, որ հիվանդությունը խրոնիկ է: Ի՞նչ է հնարավոր անել՝ այն գոնե թեթևացնելու համար:
- Խրոնիկ հիվանդությունների դեպքում գոհացուցիչ բուժում համարվում է երկարատև ռեմիսիան՝ հիվանդության չկրկնվելը: Մենք «Արտեմիսիայում» գտնում ենք, որ լավ արդյունքի հասնելու համար միայն տեղային քսուկներով բուժումը շատ քիչ է: Ուստի, երբ խնդիրն ախտորոշված է, բուժումը սկսում ենք օրգանիզմի ընդհանուր մաքրումից: Սկզբում տալիս ենք բուսական ծագման մաքրող-հակամակաբուծային փոշի, այնուհետև կատարվում է հիդրոկոլոնոթերապիա՝ աղիների լվացում: Եթե կա նաև ճիճվակրություն, ապա այդ դեպքում պացիենտը նաև բուսական հիմքով հակաճիճվային բուժում է անցնում: Մեր փորձը ցույց է տալիս, որ մաքրումը շատ կարևոր է: Դրանից հետո արդեն սկսվում է տեղային բուժումը:
Մեր հաջորդ առավելությունն այն է, որ ոչ միայն նշանակում ենք քսուկներ, այլև կազմակերպում ենք վաննաներ՝ հատուկ դեղաբույսերով, ծովային աղով, ցորենի թեփով և այլն: Որոշ դեպքերում, ավելի ինտենսիվ ազդեցության համար, պացիենտը որոշ պրոցեդուրաներ անցնում է մեզ մոտ, իսկ վաննաներն ընդունում է տանը: Տեղային օգտագործում ենք նաև խիստ հնեցված թեյի սունկ, որը հրաշալի հակաբակտերիալ, փափկեցնող և լիովին անվտանգ միջոց է:
Ինչպես նշվեց՝ փսորիազի բուժման հարցում կարևոր նշանակություն ունի նյարդային համակարգի հանգստությունը: Այդ նպատակով կիրառվում են բացառապես բուսական ծագման հանգստացնող թուրմեր:
Մեր կենտրոնի նորույթներից է ֆիտոթերմոթերապիան, որն իրենից ներկայացնում է հատուկ փայտից խցիկում կազմակերպվող դեղաբույսերի գոլորշիներով շոգեբաղնիք: Այս պրոցեդուրան բավական տարածված և կիրառվող է ԱՄՆ-ում: Այն բացում է մաշկի ծակոտիները, հանում է տոքսինները, հարթեցնում ու փափկեցնում է մաշկը: Կոմպլեքս բուժումներում կիրառում ենք նաև ֆիզիոթերապևտիկ մեթոդներ:
- Իսկ ե՞րբ է երևում Ձեր իրականացրած բուժման առաջին արդյունքները:
- Այսպիսի կոմպլեքս մոտեցման դրական արդյունքը երևում է բուժումը սկսելուց մոտ 1-2 շաբաթ հետո: Այնուհետև մեր գլխավոր առաջադրանքն է դառնում օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը, ինչն էլ երկարատև ռեմիսսիայի գրավականն է: Այդ նպատակով օգտագործում ենք վիտամիններ և միներալներ՝ կալցիում, մագնեզիում, ցինկ: Դրանց ներքին ընդունումը, զուգակցված մեր արտաքին պրոցեդուրաների հետ, հիանալի արդյունք է տալիս: Նույն նպատակի համար օգտագործում ենք ադապտոգեն հատկություններով օժտված բույսեր՝ թուրմերի տեսքով:
Բուսական դեղամիջոցները պատրաստվում են մեզ մոտ, դրանք չեն պարունակում ոչ մի քիմիական բաղադրիչ: Բույսերը ստանում ենք Հայկական բնաշխարհից, ինչպես նաև Ալթայից և Չինաստանից: Կիրառում ենք նաև այնպիսի բնանյութեր, ինչպիսիք են մումիոն և «քարի յուղը», որոնք ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվող բուժական և կոսմետիկ միջոցներ են: Ի դեպ, փսորիազի ռեմիսիայի ապահովումից հետո մենք նաև մեր պացիենտներին տալիս ենք երկարատև տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված հատուկ լասիոն, որը պացիենտը կարող է օգտագործել, եթե նորից մաշկի վրա փսորիազի որևէ ախտանշան ի հայտ գա:
«Արտեմիսիայում» խորհրդատվությունն անվճար է բոլորի համար: Դեղաբույսերն ունեն ավելի շատ ցուցումներ, քան սովորական դեղերը, և շատ քիչ հակացուցումներ, բայց անգամ դեղաբույսերով ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի: Դրանք պետք է նշանակի պրոֆեսիոնալ մասնագետը՝ հաշվի առնելով պացիենտի մոտ առկա հիվանդության ախտանշաններն ու բարդության աստիճանը:
2017-06-28
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան