Նաիրի բժշկական կենտրոնում գործում է ուռուցքաբանության ծառայությունը: Ի սկզբանե հիմնվել է միայն քիմիաթերապիայի բաժանմունքը, այնուհետև աստիճանաբար ներգրավելով ուռուցքաբանության ոլորտի տարբեր պրոֆիլի լավագույն մասնագետների և համալրվելով լավագույն ժամանակակից տեխնիկայով՝ Նաիրիի օնկոլոգիական ծառայությունը այսօր հանդիսանում է կայացած կլինիկական միավոր և առաջատարներից է իր ոլորտում: Ուռուցքաբանության ծառայությունը ապահովում է չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման գրեթե ամբողջ ծավալը:
Առավել խորացված ուղություններն են՝ կանացի օրգանների (կրծքագեղձի, ձվարանի, արգանդի) ուռուցքային հիվանդությունները, ոսկրերի և փափուկ հյուսվածքների ուռուցքները, լյարդի և լեղուղիների ուռուցքները, ուռուցքների լոկալ ոչնչացումը (աբլյացիա), դժվարահասանելի ուռուցքների ախտորոշիչ բիոպսիաները, պալիատիվ ուռուցքաբանությունը՝ բազմակի մետաստազներով հիվանդների բուժման ոլորտը:
Նաիրին իր առջև դրել է նպատակ ոչ միայն ստեղծելու մրցունակ օնկոլոգիական ծառայություն, այլև ավելին՝ պրակտիկ գործունեության մեջ ներդնել նոր գաղափարներ և մեթոդներ, ստեղծել նորարարակական ուռուցքաբանական կենտրոն: Սերտ կապը Եվրոպայի կլինիկաների հետ, մասնագետների վերապատրաստումը արտերկում, ժամանակակից պրոտոկոլների կիրառումը ախտորոշման և բուժման բոլոր փուլերում, այս ամենը ապահովել է միջազգային ստանդարտներին համապատասխան ուռուցքաբանական ծառայության ստեղծմանը: Թերևս ամենագլխավոր նորամուծությունը հայաստանի օնկոլոգիայի ոլորտում Tumor board-ի (ուռուցքաբանական թիմի) գաղափարի իրականացումն է:
Tumor board-ը տարբեր ոլորտի մասնագետների համախմբված թիմային աշխատանքն է յուրաքանչյուր օնկոլոգիական դեպքի շուրջ: Յուրաքանչյուր քաղցկեղով հիվանդին ցուցաբերվում է անհատականացված մոտեցում, այսինքն ախտորոշման և բուժման բոլոր քայլերը ի սկզբանե քննարկվում են մասնագիտական խմբի կողմից, ինչը բացառում է մեկ անհատ բժիշկի թերանալու գործոնը:
Լևոն Բադալյան, բ.գ.թ., Քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ.
«Ինչպես հայտնի է՝ չարորակ ուռուցքը մեկ օրգանի հիվանդություն չէ: Նույնիսկ եթե ախտահարված է մեկ օրգան, միևնույն է՝ դա համարվում է ամբողջ օրգանիզմի հիվանդություն, դրա պարզ ապացույցն այն է, որ մետաստազները տարածվում են ամբողջ օրգանիզմով: Հիվանդի դիմելու առաջին իսկ պահից նրա հետ պետք է աշխատեն տարբեր պրոֆիլի մասնագետները համատեղ», -ասում է քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը: Նաիրիում այդպես համատեղ աշխատում են քիմիաթերապևտները, վիրաբույժները, ռադիոլոգները, ինտերվենցիոն ռադիոլոգը, հյուսվածքաբանը և այլ մասնագետները:
Անհրաժեշտության դեպքում Tumor board -ին հրավիրվում կամ տեսակապով մասնակցում են նաև բժիշկներ այլ կլինիկաներից, և արտերկրից: Թյումր բորդերի ընթացքում քննարկվում են հիվանդի ամբողջ պատմությունը, մինչ այդ կատարված հետազոտությունները և բուժումները, ներկա վիճակը, արդունքում որոշվում է հիվանդի դիագնոստիկայի և բուժման հետագա մարտավարությունը: «Եթե ախտորոշման, բուժման և հսկողության օղակներից որևէ մեկը թույլ է, հիվանդի բուժման հնարավորությունը փոքրանում է:
Նույնիսկ իդեալական բուժման դեպքում եթե կես տարի անց որևէ բացթողում է արվում, օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիա հետազոտություն ժամանակին չկատարվի, ամբողջ աշխատանքը կարող է ջուրը նետվել: Ստեղծվել է լիարժեք գործող և մաքսիմալ էֆեկտիվ համակարգ, որի նպատակն է ստանալ լավագուն արդյունքը քաղցկեղով յուրաքանչյուր հիվանդի դեպքում»:
Արտյոմ Ստեփանյան, բ.գ.թ., օնկոգինեկոլոգիայի և մամոլոգիայի բաժանմունքի վարիչ.
Արտյոմ Ստեփանյանը, ով մեծ աշխատանքային փորձ ունի եվրոպական խոշորագույն ուռուցքաբանական կլինիկաներում, Նաիրիում իրականացվող թյումր բորդը համարում է կայացած և բարձր մակարդակ ապահովող, հաշվի առնելով ինչպես թիմում ընգրկված բժիշկների անհատական պոտենցիալը և կրթվածության աստիճանը, այնպես էլ կապը արտերկրի հետ: «Մենք ունենք ուռուցքաբանության մեջ ապրելիության ժամկետներ, որոնք համապատասխանում են ամերիկյան լավագույն կլինիկաների ցուցանիշներին, -ասում է նա, -և կարող ենք վստահությամբ ասել, որ շնորհիվ մեր համատեղ աշխատանքի կարող ենք Հայաստանը դարձնել օնկոհիվադությունների բուժման առաջատար երկրներից»:
Գալուստ Գալուստյան, բ.գ.թ., օնկոօրթոպեդիայի ևոսկրային
պաթոլոգիայի ծառայության ղեկավար.
Գալուստ Գալուստյանը թյումր բորդերի մշտական մասնակիցներից է, ով առանց բժիշկների միջև ինֆորմացիայի փոխանակման չի պատկերացնում բուժման դրական ելքը. «Մենք զբաղվում ենք ոսկրերի և փափուկ հյուսվածքների բարորակ և չարորակ ուռուցքներոով: Չարորակ ուռուցքների պարագայում շատ կարևոր է նախավիրահատական և հետվիրահատական բուժումը, ինչը թույլ է տալիս հեռացնել ուռուցքը՝ պահպանելով վերջույթը: Նման դեղորայքային բուժման շնորհիվ հնարավոր է դառնում նաև հեռավոր մետաստազների զարգացման կանխումը: Դրա համար շատ կարևոր է քիմիաթերապևտների, ռադիոլոգների, դիագնոստների, հյուսվածքաբանների հետ սերտ համագործակցությունը:
Ճիշտ ախտորոշումը հնարավոր է, եթե կարողանում ենք փոխանակվել ախտորոշիչ ինֆորմացիայով, այլապես պատկերը լիարժեք չի լինի: Բանն այն է, որ մենք՝ վիրաբույժներս, կամ հիվանդներով զբաղվող կլինիցիստները, մի տեսանկյունից ենք դիտարկում հիվանդին, ռադիոլոգները այլ, մորֆոլոգները՝ մեկ այլ: Հյուսվածքաբանը լիարժեք ախտորոշում չի տա, եթե ինքը տեղյակ չլինի ռադիոլոգի կամ կլինիցիստի տեղեկությանը: Նույնը կարելի է ասել ճառագայթաբանի, կլինիցիստի և մյուսների մասին: Թյումր բորդի գաղափարը հնարավորություն է՝ ստեղծելու մի հարթակ, որի շրջանակներում հնարավոր է կլինիկական ինֆորմացիայի մքասիմալ արդյունավետ փոխանակումը»:
Կոստան Գալումյան բ.գ.թ., ռադիոլոգ
Ռադիոլոգը համարվում է թյումր բորդի աչքերը: Նաիրի բժշկական կենտրոնի Համակարգչային Շերտագրման առաջատար մասնագետ Կոստան Գալումյանը բուժումն առանց ճշգրիտ ախտորոշման անհնար է համարում. «Տարբեր կլինիկաներ փորձում են առաջխաղացում ապահովել, բայց դա ընդհանրական չի կարող ստացվել, եթե հավաքված չեն տարբեր դիսցիպլինաների մասնագետներ: Նաիրին միակ բժշկական կենտրոնն է, որին հաջողվեց տարբեր ոլորտների պրոֆեսիոնալ մասնագետների հավաքել լիարժեք համակարգված ախտորոշում և բուժում ապահովելու համար:
Մենք չենք թողնում հիվանդին հիվանդության հետ մենակ, իր հոգսը վերցնում ենք մեզ վրա: Մի բան, որ առկա չէր խորհրդային շրջանի բժշկության մեջ. այն ժամանակ հիվանդին վիրահատում էին ու բաց թողնում: Մենք հիվանդին հետազոտում ենք, այնուհետև մշակում ենք բուժման տակտիկան՝ դեղորայքային բուժում, քիմիաթերապիա, վիրահատություն կամ այլ մեթոդի կիրառում:
Նրան տրվում է ամբողջ ինֆորմացիան իր հիվանդության վերաբերյալ: Երբ թիմն աշխատում է մի հիվանդանոցում և խոսում մեկ լեզվով, հիվանդին ավելի հեշտ է բացատրել հիվանդության էությունը՝ ինչ պաթոլոգիա է, և ինչպես պետք է ուղղորդվել: Թումր բորդի հիմնական նպատակը դա դիսցիպլինար բուժման ապահովումն է»:
Արամայիս Գալումյան ., վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ
Ինտերվենցիոն ռադիոլոգիան համեմատաբար նոր ոլորտ է ուռուցքաբանության մեջ: Դժվարամատչելի տեղակայման գոյացություննների ախտորոշումը հաճախ մեծ խնդիր է ներկայացնում, անհրաժեշտ է կիրառել հատուկ մեթոդիկա ուռուցքին հասնելու և նմուշ վերցնելու համար: Չարորակ ուռուցքների լոկալ ոչնչացումը աբլյացիայի կամ էմբոլիզացիայի եղանակով անփոխարինելի են շատ ուռուցքների արդյունավետ բուժման համար, երբ նպատակահարմար չէ կիրառել բուժման դասական մեթոդները: Թիմային աշխատանքը ենթադրում է տարբեր մասնագետների և մեթոդիկաների փոխլրացնող համակարգված կիրառում:
Գևորգ Աբգարյան, ֆրանսիահայ բժիշկ ռեանիմատոլոգ
Նաիրի բժշկական կենտրոնի 2012թ.-ին ստեղծված քիմիաթերապիայի բաժանմունքը համագործակցելով Փարիզի Հյուսիսային կլինիկայի հետ (HPNP) այսօր համարվում է հանրապետության առաջատար ծառայություններից մեկը: «Բաժանմունքի ստեղծման առաջին իսկ օրից մենք երազում էինք թյումր բորդ իրականացնելու մասին: Բաց միայն վերջին ժամանակներս մեզ դա հաջողվեց», - նկատում է ուռուցքաբանական ծառայության հիմնադիր Գևորգ Աբգարյանը: Այսօր առանց երկմտելու կարելի է ասել, որ Հայաստանում, շնորհիվ Նաիրի բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի, իրականացվում է իսկական՝ դասական թյումր բորդ՝ ինչպես եվրոպական ու արևմտյան երկրներում:
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան