Y Logo
Բժշկական գիտական միտքն իրացման կարիք ունի

Բժշկական գիտական միտքն իրացման կարիք ունի

ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականների ստեղծած սրտագիրների, էնցեֆալոգրաֆների, ռետինոգրաֆների անալոգներն իրենց պարամետրերով չեն զիջում արտասահմանյան ընկերություների  առաջարկած տեխնոլոգիաներին, ընդ որում,  շատ ավելի մատչելի են և ունեն մեծ սպառում: Ինստիտուտի պրոֆեսորների գիտական նվաճումները շրջադարձային են  բժշկության բնագավառում:  Շուտով նրանք կաճեցնեն  մաշկ, այլ օրգաններ և հյուսվածքներ, որոնք փրկություն կլինեն բազմաթիվ  հիվանդների համար: Ինստիտուտի գործունեության և նորարարական ծրագրերի մասին «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է տնօրեն Նաիրա Այվազյանի հետ:

ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը գործում է արդեն 63 տարիԻնստիտուտի ձևավորման համար հիմք են հանդիսանում Հայաստանի մի քանի բուհերում աշխատող գիտնականների ձեռքբերումները ֆիզիոլոգիայի ոլորտում: Ո՞րն է ինստիտուտի հիմնական գիտական ուղղությունը:

- ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը հիմնադրվել է 1943 թ.` ՀՍՍՀ ԳԱ-ի կազմավորման հետ միաժամանակ: Երբ  1943 թվականին անվանի գիտնականներ Օրբելի եղբայրները ժամանում են Հայաստան,  նրանցից մեկը՝ պատմաբան Հովսեփ Օրբելին, ով այդ ժամանակ ղեկավարում էր Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, հիմնադրում է Գիտությունների ազգային ակադեմիան: Զուգահեռ ձևավորվում են մի քանի ինստիտուտներ, որոնք կազմում են ակադեմիական ինստիտուտների հիմնական մեխը: Դրանցից մեկն էլ ֆիզիոլոգիայի ինստիտուտն է, որը հիմնադրել է Լևոն Օրբելին: Սկզբնավորման առաջին իսկ օրվանից ինստիտուտը դարձավ Հայաստանում ֆիզիոլոգիայի կենտրոնը:  Այն առաջատար էր նաև Սովետական Միության նյարդաֆիզիոլոգիական կենտրոնների շրջանում: Հիմնական գիտական ուղղությունը նյարդաֆիզիոլոգիան է:

- Համագործակցության ի՞նչ շրջանակներ ունեք:

- Ունենք համատեղ լաբորատորիա Սեչենովի անվան ինստիտուտի հետ: Համագործակցում ենք Խորվաթիայի, իսպանական որոշ ինստիտուտների, Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի հետ: Այս ամռանը մենք հյուրընկալել էինք Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի կոլաբորանտ Նարինե Սարվազյանին, որը  մեր երիտասարդ գիտնականներին սովորեցրեց ավելի հմտորեն աշխատել հյուսվածքային կուլտուրաների և կոնֆոկալ մանրադիտակի հետ:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը միակն է Հայաստանումոր 2015 թվականին ձեռք է բերել կոնֆոկալ մանրադիտակՈրքանո՞վ է կարևորվում դրա անհրաժեշտությունը գիտական ուսումնասիրություններում:

- Դա գերզգայուն սարք է, որը համապատասխան մարկերների միջոցով թույլ է տալիս ստանալ նկար` տեսանելի դարձնելով որոշակի գործընթացներ: Այն բժշկակենսաբանական ուսումնասիրություններում առաջնային և առավել կիրառելի գործիքներից է: Մանրադիտակի միջոցով պարզաբանվում են նեյրոֆիզիոլոգիական և հյուսվածքաբանական կառուցվածքների խնդիրները:

- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

- Նոյեմբերին Գերմանական ֆոնդի հետ համատեղ մեկնարկեց  երկարատև ծրագիր: Գերմանիայից ժամանած մասնագետները Բույսերի մոլեկուլային դասակարգման լաբորատորիայում թրեյնինգներ անցկացրեցին մեր մի քանի բուհերի երիտասարդների հետ, որոնք մինչ այդ ընտրվել էին մրցութային կարգով:  Նախ շուրջ մեկ շաբաթ կարդում էին դասախոսություններ, որից հետ գերմանացի կոլեգաները հարցազրույցի օգնությամբ ընտրեցին ութ ուսանող ևս մեկշաբաթյա լաբորատոր դասընթաց անցնելու համար:

Մենք շուտով կյանքի կկոչենք մի ծրագիր, որը թույլ է տալիս առանց կտրվելու հիմնական բուհից կամ աշխատանքից շարունակել կրթությունը: Առաջին պիլոտային ծրագիրը կանցկացնենք գարնանը: Երկու էլեկտրոնային դասընթացներում կլինեն աուդիովիզուալ դասախոսություններ՝ հյուսվածքային ինժեներիայի և թունաբանության վերաբերյալ: Մեր հիմնական նպատակն է բարձրացնել կրթական ցենզը, որը, ըստ իս, բժշկական բուհերում անկում է ապրել: ՏԵՄՊՈՒՍ ծրագրի շրջանակներում այս դասընթացները կլինեն անվճար. մեծ թվով  շահառուներին հնարավորություն ընձեռելով ինքնակրթվել, լրացնել այն բացը, որը համալսարաններում չի դասավանդվում:

- Ինստիտուտըորպես գիտական կենտրոնարդյոք կարողանո՞ւմ  է լիարժեք ծառայել պրակտիկ բժշկությանը:

- Արտասահմանում ակադեմիական ինստիտուտներն ունեն իրենց կից կլինիկաները: Մեզ մոտ, եթե նույնիսկ մենք անում ենք ամբողջ նախակլինիկան և հետո առաջարկում ենք կլինիկաներին, ոչ միշտ է կիրառություն ստանում: Դա արդեն պայմանավորված է նրանց հետաքրքրությունների շրջանակով՝ կցանկանա՞ն փորձարկել, թե՞ ոչ:  Այստեղ առաջանում են իրավական, լիցենզավորման հետ կապված հարցեր: Այսինքն՝  միշտ չէ, որ առաջարկն ունենում է արձագանք:

- Իսկ կա՞ն մեխանիզմներորոնք թույլ կտան լուծել խնդիրը:

- Նոր կառավարությունն ինչ-որ քայլեր անում է: Իհարկե, ամենադյուրին ուղին այն է, որ ինստիտուտը, որպես գիտական արտադրանք,  հետաքրքրի բիզնես ոլորտին: Արտասահմանում կան այսպես կոչված «վենչուրային/ռիսկային ֆոնդեր», որոնք ունակ են ֆինանսավորել ռիսկային ստարտափեր՝ այն տրամաբանությամբ, որ 10-ից 1-ը կբերի այնպիսի օգուտ, որ կծածկի բոլոր ծախսերը և միաժամանակ  շահույթ կապահովի: Մեզ մոտ այդպիսի ֆոնդեր չկան:

- Իսկ ո՞րն է պետության անելիքը ինստիտուտի զարգացման հարցում:

- Կա ռազմավարություն, բայց դա պահանջում է տարեցտարի ֆինանսների ավելացոււմ:  Մենք պետական ոչ առևտրային կազմակերպություն ենք, ապրում ենք, այսպես ասած, բյուջետային ֆինանսավորմամբ: Իրականում այսպիսի ինստիտուտների հիմնական գործառույթն է ծնել իդեաներ, որոնք   կդառնան կիրառելի: Մենք ակտիվ ներգրավված ենք գրանտային համակարգում, այսինքն՝ մեր մասնագետների գաղափարները շատ արագ  կիրառություն են գտնում արտերկրում: Բայց այդ ծրագրերը կարճաժամկետ են: Այսինքն՝ հեռահար, խոշոր ծրագրերի դեպքում, որոնք ունեն ազգային մեծ նշանակություն,  բայց  հրապուրիչ չեն բիզնես տեսանկյունից, անհրաժեշտ է պետական մոտեցում:

Ֆիզիոլոգիայի  ինստիտուտը մի շարք ժամանակակից սարքավորումների հեղինակ է, բայց Հայաստանում նախընտրում են ներմուծել արտասահմանյան անալոգներ, որոնք ավելի թանկ են: Մեկ այլ օրինակ. մի քանի տարի է՝ ինչ զբաղվում ենք Հայաստանում օձի թույնի դեմ հակաթույն մշակելու խնդրով: Դեղեր ներմուծող տեղական ընկերությունները նախընտրում են հակաթույներ ձեռք բերել Միջին Ասիայից, սակայն արտասահմանցի գործընկերների հետ մեր վերջին  հետազոտություններն արձանագրել են, որ անդրկովկասյան և միջինասիական գյուրզայի ենթատեսակները խիստ տարբերվում են իրարից: Այն հակաթույնը, որը հիմնված է իրենց թույնի իմունիզացիայի հիման վրա,  նույնիսկ կարող է  վնասել մեր պացիենտին: Անցյալ տարի մահացության  դեպք էր գրանցվել շիճուկի կիրառման ժամանակ: Մեր ինստիտուտը ունի գյուրզայի հակաթույնի ստեղծման անհրաժեշտ որակավորումը և հնարավորությունը,  սակայն զանգվածային արտադրությամբ պետք է զբաղվի  պետությունը: Դա բիզնես առաջարկ չէ, այլ պետության անելիքը:

 - Այդուամենայնիվթեկուզ միայն Ձեր միջոցներով պարբերաբար կյանքի եք կոչում նործրագրերՎերջինըորը բացառիկ է իր տեսակովվերաբերում է մաշկի ևհյուսվածքների աճեցմանըԿմանրամասնե՞ք:

- Դա վերականգնողական բժշկագիտության ուղղություն է, որը հիմնված է ցողունային բջիջների օգտագործման վրա: Դրանք օրգանիզմի այն բջիջներն են, որոնք մասնագիտացված չեն և ունակ են տարբերակվելու (վերածվելու) օրգանիզմի ցանկացած հյուսվածքի բջջի: Ցողունային բջիջներ ստանալու տեխնիկան հարաբերականորեն հեշտ է. ցանկացած լիպոսակցիայի կամ վիրահատության ժամանակ վերցնում են անջատված ճարպը, այնուհետև համապատասխան մշակմամբ ստանում են ցողունային բջիջներ: Վերջիններս ակտիվ կենսաքիմիական մոլեկուլների ազդեցությամբ հնարավոր է վերածել ցանկացած հյուսվածքի բջիջների՝ նյարդային, սրտամկանի, մաշկային, էպիթելային  հյուսվածքի և այլն:

Արտասահմանում այդ նույն մեթոդներով ոչ միայն մաշկ, նաև այլ օրգաններ և հյուսվածքներ են աճեցնում: Օրինակ՝ ինֆարկտի ժամանակ  սպիները, որոնք մնում են սրտի վրա և հետագայում բարդություններ են առաջացնում, ծածկում են  հյուսվածքներով, ինչի շնորհիվ վնասված սիրտն  ավելի երկար է ծառայում տիրոջը: Այս տեխնոլոգիան փրկություն է նաև շաքարային դիաբետով հիվանդների համար, ում վերքերը ուշ են փակվում, քանի որ նրանց մոտ նյութափոխանակությունը լավ չի կատարվում: Շնորհիվ այս մեթոդի,  կարող են ստեղծվել «կարկատաններ», որոնք կդրվեն վերքերի տակ և հնարավորություն կտան վերականգնել անոթները: Ցողունային բջիջների միջոցով հնարավոր է նաև միզապարկ աճեցնել: Իսկ մաշկն ամենահեշտ ստացվող տարբերակն է, որը, իհարկե, փրկություն է հատկապես այրվածքների ժամանակ:

- Ի՞նչ է պետքորպեսզի տեխնոլոգիան կիրառություն ունենա նաև Հայաստանում:

- Ֆիզիոլոգիայի ինստիտուտում 2 տարի է` ինչ գործում է իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիան: Առաջին ուղղությունը ցողունային բջիջների բնութագրումն ու անջատումն է, իսկ երկրորդը՝ հայտնաբերումն և փորձարկումը, թե որ մատրիքսները կլինեն ամենահարմարը, որպեսզի չմերժվեն օրգանիզմի կողմից:

Այժմ աշխատում ենք տարբեր գենետիկական ֆոներով ցողունային բջիջների շտեմարան ստեղծելու ուղղությամբ: Դրա շնորհիվ հետագայում հնարավոր կլինի շրջանցել աճեցված հյուսվածքների իմունային խնդիրները, որովհետև ոչ միայն անհատը, այլև էթնոսն ունի իմունային առանձնահատկություն:

Ուսումնասիրություններ կատարելու նպատակով որոշակի նյութերի տրամադրմամբ մեզ օգնում է ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի պրոֆեսոր, մեր հայրենակից   Նարինե Սարվազյանը, ով հիմնել է լաբորատորիա և զբաղվում է այդ տեխնոլոգիաների կիրառությամբ:  Սակայն մենք ունենք ժամանակակից սարքավորման՝ հոսքային ցիտոմետրի կարիք: Սարքը հնարավորություն է տալիս  ավելի արագ և  հստակ տարանջատել ցողունային բջիջները՝ արդյունավետ դարձնելով  անջատելու գործընթացը.

Այժմ փորձում ենք  համագործակցության եզրեր գտնել տարբեր բժշկական հաստատությունների հետ: Վերջինները նույնպես շահագրգռված են ծրագրի իրականացմամբ. այդպիսով  հնարավորություն կունենան ձեռք բերել մատչելի հյուսվածքներ և ապահովել իրենց հիվանդների կատարյալ բուժումը:  Գաղափարը  կյանքի կոչելու համար, սակայն, անհրաժեշտ են լուրջ ներդրումներ և ֆինանսավորում: Ֆիզիոլոգիայի ինստիտուտը պատրաստ է համագործակցել բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Մտադիր ենք նաև հետագայում ստեղծել կառույց, որը կծառայի որպես կենտրոն-կլինիկա: Այն կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ տարածաշրջանը:

 

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5