Y Logo
Ստենտների գները նվազել են առանց ռեալ հաշվարկի

Ստենտների գները նվազել են առանց ռեալ հաշվարկի

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբան, ինվազիվ ծառայության պատասխանատու Արամայիս Նազարյանի հետ մեր հարցազրույցը ցույց է տալիս այն խնդիրները, որոնց հետևանքով Հայաստանում հիմնականում բացակայում է որակյալ բժշկությունը, ավելին` առաջացել են միանգամայն լուրջ ռիսկեր սրտաբանության ոլորտում:

-Ըստ ձեզ, Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար, ի՞նչ է դրա համար անհրաժեշտ, և որքանո՞վ է դա իրատեսական մեր երկրի համար: Հատկապես ո՞ր ուղղությամբ աշխատանք կա անելու:

-Հայաստանում և, ընդհանրապես, որակյալ բժշկություն ապահովելու համար երկու բան է անհրաժեշտ. առաջինը` որակյալ կադրեր, և երկրորդը` որակյալ աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներ և այլ միջոցներ: Երկուսի տեսակետից էլ Հայաստանի Հանրապետությունում պայմանները հիմնականում, ցավոք, բավարար չեն: Եթե խոսում ենք միջազգային ստանդարտներին համապատասխանող կադրերի որակավորման մասին, կարծում եմ, բավականին գործ արված է, բայց դեռ լիարժեք չէ: Տեխնիկական հագեցածության տեսակետից, եթե համեմատեմ 20 տարի առաջվա վիճակի հետ, թեև բավական լուրջ առաջընթաց կա, բայց, կարծում եմ, մենք այսօր համաքայլ չենք ընթանում միջազգային չափանիշներին:
Հայաստանում որակյալ բժշկության համար բավարար պայմաններ ունենալն իրատեսական է: Համենայն դեպս, կան երկրներ, որոնք զարգացած չեն, համարվում են զարգացող երկրներ, բայց այդ երկրներում կա մեր երկրի համեմատ ավելի առաջավոր, առաջադեմ բժշկություն: Ճիշտ է, բժշկությունն այն ասպարեզն է, որտեղ շատ կարևոր են ներդրումները, և ոչ հարուստ, զարգացող երկրում ակնկալել, որ առաջատար բժշկություն պետք է ունենանք, մի քիչ ուտոպիստական մոտեցում կլինի, բայց մյուս կողմից էլ համարում եմ, որ գոյություն ունեցող պայմաններում հնարավոր է այնպես անել, որ եղածի համեմատ ավելի որակյալ բժշկություն լինի Հայաստանում:
Անդրադառնալով ձեր հարցի վերջին մասին, ասեմ, որ և՛ ներդրումների, և՛ կադրերի մասնագիտական որակավորման ուղղությամբ աշխատանք կա անելու, երկուսն էլ հավասարաչափ կարևոր են, որովհետև առանց որակյալ կադրերի ներդրումներ անելն արդիական և որակյալ սարքավորումներ ձեռք բերելու համար չի տա ակնկալվող արդյունքը: Այդ սարքավորումները ոչ ճիշտ կամ ոչ արդյունավետ օգտագործելը չի նպաստում բժշկության առաջընթացին, և հակառակը` որակյալ կադրեր ունենալով, առանց համապատասխան սարքավորումների, նույնպես չենք կարող ակնկալել, որ բարձր որակի բժշկական սպասարկում կարող է լինել:

-Պետպատվերի շրջանակներում կատարվող վճարումները նպաստո՞ւմ են բուժման որակի բարձրացմանը կամ ժամանակակից բուժում ապահովելուն:

-Պետպատվերների առկայությունն, առաջին հերթին, օգնում է ազգաբնակչությանը` օգտվելու բժշկական ծառայություններից: Հարցի երկրորդ կողմն այն է, թե ինչքանո՞վ է դա բավարար: Բուժման որակի բարձրացումը կախված է նրանից, թե հատկացվող գումարներն ինչքանո՞վ են բավարարում բուժական ծառայություններ մատուցելու համար: Կարծում եմ, պետպատվերի համար հատկացվող գումարներն անբավարար են, հետևաբար դրանք չեն կարող նպաստել բուժման որակի բարձրացմանը: Թերևս կարելի է եղածը պահպանել: Ամեն մի մանրամասնություն, օրինակ, կատետրի որակից սկսած (ինչ որակի են գնում, որքան լավ է կատետրի որակը, հիվանդի համար քիչ ցավալի է և այլն, բնականաբար, այնքան գինը բարձր է), մինչև որակյալ մասնագետներ ունենալը` կախված է ֆինանսներից: Այսինքն` եթե վճարումները բավարար չեն լինում, որ ապահովեն և՛ նյութատեխնիկական բարձր որակը, և՛ բարձր որակավորման մասնագետների առկայությունը, ապա դրանք չեն կարող նպաստել որակի բարձրացմանը:
Դժվարանում եմ ասել, թե որքան պետք է ավելացնել պետպատվերի շրջանակներում այժմ կատարվող վճարումները, որպեսզի ապահովվի ժամանակակից, եվրոպական ստանդարտներին համապատասխանող բուժում: Այդ թիվն ունենալու համար պետք է կատարել հաշվարկներ, որոնք, վստահ եմ, ցանկացած հիվանդանոց ունի: Ուղղակի այդ հաշվարկները պետք է մի քիչ իրատեսական լինեն, ուռճացված թվեր չներկայացվեն, և ոչ էլ այնքան փոքր լինեն գումարները, որ ստիպված լինենք պետպատվերով հիվանդների բուժման համար ցածր որակի նյութեր օգտագործել կամ նրանց բուժումը կազմակերպել ցածր որակավորում ունեցող բժիշկներով:

-Սրտի վիրաբուժությանը և ստենտավորմանն առնչվող պետության վերջին որոշումները, մասնավորապես` ստենտավորման արժեքի գրեթե կրկնակի նվազեցումը, նպաստելո՞ւ են բնագավառի զարգացմանն ու բուժման որակի բարելավմանը, թե՞ ճիշտ հակառակ արդյունքն են տալու:

-Անկեղծ ասած, ես համարում եմ, որ ստենտավորման գների իջեցումը` 1 միլոն 800 000 դրամից 1 100 000 դրամ, բոլոր դեպքերում, չի նպաստում որակի բարելավմանը, բայց գների իջեցումը միանշանակ հնարավորություն է տալիս համեմատաբար շատ մարդկանց` օգտվելու բժշկական այդ ծառայությունից: Սովորաբար ընդունված ձևը, որն օգտագործվում է արտերկրում, օրինակ, նաև հարևան Վրաստանում, հետևյալն է. գների իջեցումը վերաբերում է միայն հիվանդներին, իրականում կատարվող աշխատանքի գնի, այսինքն` բուժհաստատության վարձատրության իջեցում չի կատարվել, որովհետև ստենտավորման համար անհրաժեշտ գումարի մնացած մասը սուբսիդավորվել է պետության կողմից: Դա է միակ ճանապարհը, որի պարագայում պետությունն իրավունք կունենա պահանջելու բարձրորակ ծառայություն, հակառակ դեպքում, երբ կատարվում է գների մեխանիկական իջեցում, պետությունը ոչ մի հիմնավորում չունի հիվանդանոցից պահանջելու բարձրորակ ծառայություն, քանի որ հիվանդանոցը ստիպված գնելու է ոչ բարձրորակ դեղեր, նյութեր, պիտույքներ:
Ստենտն ամենատեսանելի մասն է, որը կարելի է վերահսկել, ենթադրենք սահմանել, որ տեղադրվելու են միայն Եվրոպայում կամ Ամերիկայում որակի տեսակետից հաստատված ստենտներ: Դա ամենահեշտ ճանապարհն է, սակայն միայն ստենտի դեպքում կարելի է այդպես վարվել, մինչդեռ ստենտ դնելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների շատ մեծ ցանկ կա, որում ընդգրկված միջոցների որակը և քանակը գործնականում վերահսկել հնարավոր չէ, օրինակ, թե ինչ քանակության դեղորայք է օգտագործվում, ինչ որակի կատետրներ են դրվում, ինչ հաճախականությամբ են կատարվում լաբորատոր քննությունները, քանի օր են հիվանդները պառկում հիվանդանոցում, հիվանդանոցում պառկելու ընթացքում ինչ որակի դեղեր են օգտագործվում, հիվանդին տրվու՞մ է դեղորայք, թե՞ հիվանդին ասում են՝ գնացեք, դուք վերցրեք դեղորայքը: Այնքան շատ են այդ նրբությունները, որ պետությունը գործնականում չի կարող վերահսկել այդ ամենը: Մյուս կողմից, ինչպես արդեն նշեցի, շատ ցածր գների դեպքում հիվանդանոցից հնարավոր չէ պահանջել բարձր որակի նյութերով աշխատել, քանի որ եթե դրանցով աշխատեց, հիվանդանոցն ուղղակի ֆինանսապես կփլվի:
Գուցե մտածել են, թե հիվանդանոցներն անհրաժեշտ գումարները ձեռք կբերեն, ինչպես ասում են, քանակի վրա աշխատելով, քանի որ ստենտավորման գների նվազեցման պարագայում դրա համար դիմողների քանակը ենթադրելի է, որ ավելանալու է: Սակայն, կարծում եմ, եթե կառավարությունը գնացել է այդ քայլին, պետք է հստակ հաշվարկներ ունենա, թե գների տվյալ նվազեցման դեպքում դիմողների քանակը որքանով է ավելանալու, դա արդյոք բավարա՞ր է լինելու այնպիսի հասույթի ստացման համար, որի պարագայում բուժծառայության որակը չի տուժի: Կասկածում եմ, որ այդպիսի հաշվարկներ արվել են, որովհետև եթե այդպիսի հաշվարկներ արվեին, պետք է հաշվեին, թե, օրինակ, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կամ որևիցե այլ կլինիկայում արդյոք կա՞ այդքան մահճակալ-տեղ, որպեսզի այդ հաշվարկված, ավելացած քանակի հիվանդներին կարողանան սպասարկել, կլինիկաներն արդյոք այդքան բժիշկներ և բուժքույրեր ունե՞ն, որ կարողանան հիվանդների այդ լրացուցիչ քանակի ստենտավորումը, բուժումն ապահովեն:

-Դուք՝ որպես մասնագետ, ձեզ պաշտպանվա՞ծ եք զգում. ե՞րբ և ինչո՞ւ է բժիշկն անպաշտպան:

-Հայաստանում բժշիկն անպաշտպան է, որովհետև չկան ինստիտուցիոնալ այն բոլոր մեխանիզմները, որոնք բժշկին և՛ կպաշտպանեն, և՛, միաժամանակ, պատասխանատու կդարձնեն իր արած գործի նկատմամբ: Այսօր բժշկի պաշտպանվածությունը, իմ կարծիքով, կապված չէ իր որակական տվյալների հետ, այսինքն` որակյալ բժիշկը, որն իր գործն անում է ազնիվ, կարող է շատ հանգիստ դառնալ թիրախ հիվանդատերերի, այլ մասնագետների կամ նախարարության կողմից, և հակառակը… Պատճառն այն է, որ Հայաստանում չկան քաղաքակիրթ ամբողջ աշխարհում ընդունված ստանդարտները, միջազգային ուղեցույցները, որոնցով բժշկությունն ուղղորդվում է: Այդ ուղեցույցները, որոնք գոյություն ունեն բոլոր բնագավառներում` սրտաբանության, ուրոլոգիայի և այլն, բժիշկներին օգնում են ճիշտ գործել: Մեզ մոտ այդ ստանդարտները պաշտոնապես ընդունված չեն, և այդ ստանդարտների բացակայության պայմաններում ցանկացած իրավիճակում կարելի է ցանկացած բժշկի մեղադրել: Ակնհայտ սխալ կատարած բժիշկն էլ նույն ստանդարտների բացակայության պայմաններում կարող է արդարանալ, պատասխանատվության չենթարկվել:
Որքան տեղյակ եմ, Հայաստանում առողջապահական համակարգի կողմից ընդունված հստակ ուղեցույցներ չկան, բայց այն բժիշկները, որոնք կարդում են, տեղյակ են միջազգային ուղեցույցներին, իրենց առօրյա աշխատանքում թերևս ինչ-որ չափով ուղղորդվում են դրանցով: Հայաստանում բժշկական ասոցիացիաների կողմից չի հայտարարված, որ մենք հետևում ենք, ասենք, եվրոպական կամ ամերիկյան ուղեցույցներին: Աշխարհում հիմնականում այդ երկու ուղեցույցներն են:

-Բժիշկների վարձատրությունը Հայաստանում բավարա՞ր է արժանավայել կյանք վարելու համար:

-Ընդհանուր առմամբ, բավարար չէ, բայց Հայաստանում կան բնագավառներ, որտեղ բժիշկներն աշխատում են այնքան, որ թեև չեն հարստանում, բայց արժանավայել կյանք վարելու համար բավարար վարձատրվում են: Նույնը կարող եմ ասել նաև առանձին մասնագետների մասին:

-Եթե արտերկրի որևէ կլինիկայից ձեզ աշխատանքի առաջարկ անեն, կլքե՞ք հայրենիքը:

-Այո, բայց ոչ թե ընդմիշտ, այլ ինչ-որ ժամանակով` պայմանագրային աշխատանքի համար: Ընդ որում, այդ աշխատանքը պետք է լինի ոչ միայն բարձր վարձատրվող, այլ նաև այնպիսի տեղից, որտեղ ես կկարողանայի իմ մասնագիտական հմտություններն ավելի արդյունավետ օգտագործել:

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն բժիշկներին, որոնք լքում են հայրենիքը:

-Հանգիստ, նորմալ, որովհետև, ամեն դեպքում, բոլոր մարդիկ, այդ թվում նաև բժիշկները, իրավունք ունեն որոշում կայացնել, թե իրենք որտեղ ապրեն, որտեղ աշխատեն, և եթե մարդիկ կան, նրանց թվում նաև բժիշկները, որոնք լքում են Հայաստանը, ես հանգիստ եմ վերաբերվում, չեմ մեղադրում:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ:Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակըՉորացրեք ականջը սրբիչով։Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5