Y Logo
Գագիկ Մովսիսյան. «Հայաստանը լքում են 30-40 տարեկան երիտասարդ և կայացած բժիշկները»

Գագիկ Մովսիսյան. «Հայաստանը լքում են 30-40 տարեկան երիտասարդ և կայացած բժիշկները»

Առողջապահության ոլորտում ընդամենը մի քանի տարի հետո կունենանք կադրերի դեֆիցիտ, որովհետև փորձառու մասնագետներն արտագաղթում են: Անհրաժեշտ է ստեղծել ռազմավարություն: Առողջապահական ոլորտի խնդիրների և բժշկության զարգացման հեռանկարների մասին Անի Խաչատրյանը զրուցել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի անէսթեզիոլոգ Գագիկ Մովսիսյան հետ:

Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համարԻ՞նչ է դրա համար անհրաժեշտև  որքանո՞վ է դա իրատեսական մեր երկրի համար:

-Ընդհանրապես, Հայաստանի համար անհրաժեշտ է ստեղծել ռազմավարություն: Աշխարհում տարբեր մոդելներ կան՝ սոցիալական բժշկություն (ընդունված է եվրոպական երկրներում), մասնավոր բժշկություն (ԱՄՆ), որն իրականացվում է ապահովագրական ընկերությունների միջոցով: Եթե հիվանդը գնում է բուժհաստատություն, պետք է վճարի բուժօգնության համար, հակառակ դեպքում նրան կարող են չընդունել: Դա նույնն է, երբ գնաս խանութ և առանց վճարելու ապրանք վերցնես: 2 օր հետո խանութը կփակվի: Ֆինանսական միջոցներ, ներդրումներ են հարկավոր: Դա կարող է տրամադրել պետությունը կամ ապահովագրական ընկերությունները: Հարցի մյուս կողմն է՝ եթե պետությունը հատկացնի, ինչպե՞ս կբաշխվեն ռեսուրսները:

Մյուս խնդիրը վերաբերում է բժշկական կրթության որակին: Շատերը, ավարտելով բժշկական ուսումնարանը, անմիջապես ընդունվում են բժշկական համալասարանի 3-րդ կուրս. արդյունքում բաց են թողնում այն առարկաները, որոնք անհրաժեշտ են հիմնարար կրթություն ստանալու համար: Մյուս խնդիրն այն է, որ դեռևս չունենք շարունակական կրթական համակարգ, ըստ որի, բոլոր բժիշկները պարտավորված կլինեն հանձնել քննություն՝ ստանալու լիցենզավորում: Ժամանակին ներդրվեց լիցենզավորման մոդելը, բայց դա իրեն չարդարացրեց: Այսօր ոլորտը կարգավորման խնդիր ունի, անելիքներ շատ կան:

-Պետպատվերի շրջանակում կատարվող վճարումները նպաստո՞ւմ են բուժման որակի բարձրացմանը կամ ժամանակակից բուժում ապահովելուն:

-Կարծում եմ՝ տարբերություն չկա: Այլ հարց է, թե ինչու է պետությունը վճարում ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակի: Ներկա համակարգի թերի կողմերից մեկն էլ այն է, որ պետպատվերի գումարը ֆիքսված է և սահմանափակ: Եթե չեմ սխալվում, որոշ պաթոլոգիաների դեպքում բոլոր խմբերն էլ ընդգրկված են ծրագրում, թե ինչքանով է իրականացվում նրանց բուժումը, դժվարանում եմ ասել: Անձամբ շատ դժգոհություններ եմ լսել: Սակայն սուր ինֆարկտների պետպատվերի ծրագիրը՝, այդ առումով դրական քայլ է. սուր ինֆարկտով հիվանդը չի մտահոգվում՝ ինչպես գումար հայթայթել. պետությունը տրամադրում է ոչ դեղապատ ստենտ:

Սրտի վիրաբուժության և ստենտավորման առնչվող պետության վերջին որոշումները նպաստելո՞ւ են բնագավառի  զարգացմանն ու բուժման որակի բարելավմանըթե՞ ճիշտ հակառակ արդյունքն են տալու:

-Կարծում եմ՝ դրական որոշում է, թեպետ որոշակի թերություններ և ռիսկեր է պարունակում: Ստենտավորման մատչելիության ծրագիրը իրականացվեց դեռ ԱՆ նախկին նախարար՝ Արմեն Մուրադյանի պաշտոնավարության ժամանակ, նրա առաջարկով: Ես չգիտեմ՝ ով էր նրան հուշել գնալ այդ քայլին: Չգիտեմ նաև, թե ինչու են մինչև հիմա ստենտներն այդքան թանկ արժեցել: Հնարավոր է՝ դաշտը մենաշնորհված է եղել: 1990-ականների սկզբին տարեկան 150-200 Վրաստանի քաղաքացի գալիս էր Հայաստան բուժվելու, իսկ հիմա այստեղից են մեկնում հարևան երկիր: Այնտեղ ստենտներն ավելի էժան են: Այլ հարց է՝ արդյո՞ք որակյալ և անվտանգ են մարդու առողջության համար:

-Դուք ՝  որպես մասնագետՁեզ պաշտպանվա՞ծ եք զգումԵ՞րբ և ինչո՞ւ է բժիշկն անպաշտպան:

-Բժիշկն անպաշտպան է, չկա որևէ կառույց, որը կպաշտպանի նրա շահերը: Երբ բժիշկը վրիպում է, սխալ է թույլ տալիս, հանդիպում է հասարակության ընդվզմանը և մնում է միայնակ: Ի տարբերություն արտերկրի, այստեղ չկան մասնագիտական ասոցիացիաներ, որոնք կզբաղվեն այդ հարցով, իսկ առողջապահության նախարարությունից պաշտպանություն ակնկալելն իրատեսական չէ: Վերջի վերջո, պետական կառույցների համար ավելի ձեռնտու է պատժել կոնկրետ անձի: Հաճախ հեռուստատեսությամբ հայտնի և փորձառու բժիշկներին անվանում են հանցագործ, այն դեպքում, երբ դեռ չկա դատարանի որոշում: Աշխարհի տարբեր երկրներում բժշկին ձերբակալում են, երբ, օրինակ՝ հերթապահության ժամանակ հարբած է լինում և հիվանդի հետ անփույթ է վարվում: Իսկ սխալի դեպքում փորձում են հասկանալ պատճառը. միգուցե համակարգային փոփոխություններ են պետք:

Ի վերջո, միայն պատժիչ գործողությունները կհանգեցնեն նրան, որ բժիշկը կհրաժարվի պատասխանատվությունից, իմիջիայլոց, այսօր շատ հեշտ է հրաժարվել ծանր հիվանդից:

- Բժիշկների վարձատրությունը Հայաստանում բավարա՞ր է արժանավայել կյանք վարելու համար:

-Հայաստանում բժիշկների վարձատրությունն անտրամաբանական է: Ընդ որում, ռիսկային մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք գործ ունեն կյանքի համար պայքարող հիվանդների հետ, ինչպես օրինակ սրտի վիրաբույժը, ավելի քիչ է վարձատրվում, քան սոնոգրաֆիստը կամ ռադիոլոգը, որոնք որևէ պատասխանատվություն չեն կրում: Դուք լսե՞լ եք, որ սոնոգրաֆիստը ձերբակալվի: Իսկ գիտե՞ք վիրաբույժներից քանիսն են բանտում, շատերը, իսկ մեծ մասի նկատմամբ քրեական գործեր կան հարուցված: Դրա համար էլ երիտասարդներին չի հետաքրքրում այդ բնագավառը: 
Ընդամենը մի քանի տարի հետո կլինի կադրային դեֆիցիտ: Մարզեր կան, որոնք ընդամենը մեկ-երկու անէսթեզիոլոգ ունեն: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդն աշխատում է Գորիսում և պետք է շտապ գնա Քաջարան:

-Եթե արտերկրի կլինիկայից Ձեզ աշխատանքի առաջարկ անեին, կլքեի՞ք հայրենիքը:

-Կմտածեի այդ ուղղությամբ: Ամենավատն այն է, որ Հայաստանը լքում են 30-40 տարեկան երիտասարդ և կայացած մասնագետները: Միայն Նորք- Մարաշ բժշկական կենտրոնից 7-8 կայացած մասնագետներ արտագաղթել են Գերմանիա: Ես նրանց հասկանում եմ, չեմ կարող մեղադրել:

Աստիճանաբար ոլորտը դատարկվում է, մնում են միայն ինձ նման «կիսաթոշակառուները» կամ դեղնակտուցները, որոնք դեռ կայացման փուլում են: Գոնե սրտի վիրաբույժներին պետք է հարգել, գնահատել և նորմալ վարձատրել, հակառակ դեպքում ուսանողները կդառնան սոնոգրաֆիստներ: Երիտասարդների համար հեռանկարներ են հարկավոր:

Անի Խաչատրյան

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5