Բժշկի մասնագիտական պարտք, պարտավորություններ ու իրավունքներ, առողջապահական ոլորտի թերություններ ու դրական միտումներ. ի՞նչ գնահատական է տալիս բժիշկը, ով կյանքի և մահվան սահմանագծում պայքարում է արդեն 40 տարի: Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Ռաֆայել Գրիգորյան:
- Ըստ Ձեզ` Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար:
- Գիտեք, պարադոքսալ բան է ստացվում, մի կողմից մեր բժշկությունը աննախադեպ զարգացում է ապրում, մյուս կողմից էլ դեռ հրատապ է մնում տեխնիկական հագեցվածության խնդիրը: Կան բժշկական ուղղություններ, որոնք պահանջում են տեխնոլոգիական հագեցվածություն: Օրինակ վերցնենք մեր բաժանմունքը. վերակենդանացումն ու ինտենսիվ թերապիան պահանջում են թանկ դեղորայք ու դիագնոստիկ սարքավորումներ, առանց դրանց արդյունավետ գործունեություն անհնար է ծավալել: Հայաստանը որպես տնտեսապես ոչ այնքան հարուստ երկիր այս առումով հետ է մնում: Բայց միևնույն ժամանակ ունենք տեխնոլոգիապես հագեցած բժշկական կենտրոններ: Կարծում եմ` մեր առողջապահությունը առավել կաղում է մասնագետներ պատրաստելու հարցում: Տեսեք, փակեցին բժիշների վերապատրաստման ինստիտուտը: Դա, իրականում, մի դպրոց էր, որտեղ բժիշկները ապահովում էին իրենց մասնագիտական աճը, դասեր քաղում ավագ սերնդի և առավել փորձառու իրենց գործընկերներից, ծանոթանում իրենց ոլորտում գրանցված վերջին նորություններին, ուսումնասիրում դրանց պրակտիկ կիրառությունների փորձը: Իսկ հիմա… Մի բան է` դու քեզ համարես լավ բժիշկ, այլ բան է` լինես լավ բժիշկ: Ես հեռու եմ մեր բժիշկներին քննադատելու մտքից, ես հեռու եմ այն մտքից, թե մեր բժիշկները լավը չեն, ընդհակառակը ունենք փայլուն բժիշկ-մասնագետներ, որոնց փորձը կարող է հետաքրքրել անգամ զարգացած երկրներին: Բայց մերոնք չեն գնում, փոխարենը ամեն օր լսում ենք. Չգիտեմինչբերգը կամ Չգիտեմինչշտեյնը ժամանել է Հայաստան` վարպետաց դասեր անցկացնելու: Եկեք դեռ պարզենք` ի՞նչ բժիշկներ են նրանք, արդյո՞ք նրանք իրենց երկրում ճանաչված են որպես լավագույն ու մեզ են հաղորդելու բժշկության վերջին խոսքը: Մի խոսքով, մեր համար մեկ խնդիրը համարում եմ այն, որ չկա դպրոց, վերապատրաստելու դպրոց: Հետո` բժշկությունը շատ է զարգացել, իսկ մենք դոփում ենք տեղում: Մենք տեսնում ու գնահատում ենք միայն բժշկի աշխատանքը, իսկ բուժքու՞յրը: Պետք է արդեն համապատասխան լրջությամբ վերաբերվել միջին բուժաշխատողի պատրաստման ու վերապատրաստման հարցերին: Որովհետև բժշկությունում, և հատկապես ինտենսիվ թերապիայում, մեծ դեր ու նշանակություն ունի բուժքույրը: Այնինչ Հայաստանում բուժքույրի գնահատականը սահմանափակվում է լավ երակային ներարկում անելով: Այստեղ էլ անելիք շատ ունենք, պետք է փոխվեն ուսուցման մոտեցումներն ու կարծրատիպերը, ուսումնարաններից դուրս գան առավել պատրաստված ու բանիմաց մասնագետներ: Մանավանդ, որ երիտասարդները պարաստ են վերցնել, սովորել: Պետք է ընդհանրապես լուրջ հիմքերի վրա դրվի ընդհանրապես բուժաշխատողի պարբերական, անընդհատ վերապատրաստումների հարցը: Կուբայի օրինակը բերեմ. այս երկիրը հեղափոխությունից հետո տակավին ջախջախված էր, բայց իր բժիշկներին ուղարկում էր ԱՄՆ վերապատրաստումների: Եվ հիմա Կուբայի բժշկությունն այնքան է զարգացել, որ Ամերիկայից են գնում Կուբա բուժվելու:
- Այսինքն պետք է համակարգային փոփոխություննե՞ր իրականացնել զարգացում ունենալու համար:
- Այո՛, և պետք է սկսել հենց մասնագետների պատրաստման ու վերապատրաստման գործընթացներից: Ամեն մարդ իր պարտականությունները պիտի կատարի:
- Դուք` որպես մասնագետ, Ձեզ պաշտպանվա՞ծ եք զգում:
- Բացարձակորեն ոչ: Սկսած նրանից, որ կարող են պացիենտները գալ, մտնել բժշկի կաբինետ, նրան անպատվել, երբեմն անգամ ֆիզիկական ուժ գործադրեն, և բժիշկը որպես մասնագետ հակադարձող ոչ մի ուժ ու հնարավորություն չունի:
- Եթե արտերկրի կլինիկայից Ձեզ աշխատանքի առաջարկ անեին, կլքեի՞ք հայրենիքը:
- Այո, կաշխատեի, որովհետև այնտեղ այլ է տեխնիկական հագեցվածությունը, այլ են պայմանները` ավելի բարեկեցիկ: Այնտեղ մասնագետին զարգացման ավելի մեծ հնարավորությունն են տրված:
- Բժիշկների վարձատրությունը Հայաստանում բավարա՞ր է արժանավայել կյանք վարելու համար:
- Դա ի՞նչ հարց է… Հայ բժիշկներն էլ այլ երկրների բժիշկների նման հանգստի կարիք ունեն, նոր տպավորությունների ու աշխարհաճանաչողության ներքին պահանջ: Այնինչ այստեղ վարձատրությունը կարող է բավարարել միայն առօրյա խնդիրները լուծելու համար: Մյուս կողմից էլ չմոռանանք, որ բժշկի աշխատանքը հոգեբանական լուրջ ծանրաբեռնվածություն է. մարդկային ծանր ճակատագրեր, պատասխանատվություն դրանց համար, բարդ վիրահատություններ: Լիարժեք հանգիստը անհրաժեշտություն է: Այ, եթե դուք հարցնեք` երբ եմ վերջին անգամ հանգստի մեկնել, չեմ պատասխանի, որովհետև անհարմար է, և շատ բժիշկներ են այդպես աշխատում, ու ոչ ոք չի իմանում այդ մասին:
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան