Y Logo
Շահեն Խաչատրյան. Բժշկությունն այսօր 99 տոկոսով բիզնես է:

Շահեն Խաչատրյան. Բժշկությունն այսօր 99 տոկոսով բիզնես է:

Առողջապահության ոլորտում մեր խնդիրները լուծելու ճանապարհներն ավելի հեշտ կարող ենք գտնել, եթե ուշադիր լինենք մի քանի հիմնարար կետերի նկատմամբ: Այդ մասին՝ «ՔանԿոր» ԲԿ տնօրեն, Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի սրտաբանական ասոցիացիաների անդամ, Հայաստանի միջամտային սրտաբանության և միջամտային ճառագայթաբանության ասոցիացիայի նախագահ Շահեն Խաչատրյանի հետ զրույցում:

- Ինչպե՞ս եք գնահատում առողջապահական համակարգը Հայաստանում:

- Այն ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեր պետությունը թույլ է տալիս, որ լինի: Այդ հարցը նույնիսկ վաղ է տալ: Նման հարց կարելի է տալ այն ժամանակ, երբ կայացած կլինեն պետական բոլոր օղակները՝ բոլոր հնարավորություններով, ֆինանսական միջոցներով, դրանից հետո նոր կարելի է հարցնել՝ պետությունը ձեզ ամեն ինչ տալիս է, ինչու՞ է վատ առողջապահության վիճակը: Ավելին՝ վերջին տարիներին նկատում եմ մեր բնագավառում մասնագիտական հնարավորությունների ու ծավալների անկում: Իսկ դա ուղղակիորեն կապված է մարդկանց վճարունակության հետ: Վճարելու այն վայրենի ձևը, որ գոյություն ունի Հայաստանում, բժիշկներին դարձրել է հաշվապահներ, խանութի վաճառողներ: Իսկ երբ բիզնեսն ու առողջապահական հարցերը խաչաձևվում են մեկ մարդու՝ բժշկի մեջ, ապա դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Բժիշկը, անգամ եթե շատ լավ է բուժել, կարող է դառնալ հիվանդի թշնամին, որովհետև նա Հայաստանի քաղաքացի է և աշխատանք չունի, բայց հիվանդ է ու պետք է բուժվի, իսկ ու՞մ հաշվին, բժշկի հաշվին: Բայց ես ոչ թե իմ՝ բժշկի ծառայություններից եմ հրաժարվում, այլ չեմ կարող նրան բուժել, որովհետև նյութական ծախսերը բավական մեծ են: Հիվանդին էլ դա չես կարող բացատրել: Նա իր տարբերակն ունի՝ «Ես եկել եմ հիվանդանոց, պետք է բուժվեմ»:

- Ի՞նչն է պատճառը, որ նման իրավիճակ է ստեղծվել:

- Այսօրվա մարդը շատ ավելի լավ է տեղեկացված: Նա լավ գիտե, որ պետության կողմից երաշխավորված ծառայությունները պոլիկլինիկական մակարդակում շատ դեպքերում չեն կարող բավարարել իրեն: Պետությունը հայտարարում է. «Ես քո սահմանադրական իրավունքները պահպանում եմ, անվճար պոլիկլինիկաներ ու հիվանդանոցային բուժում եմ ապահովում քեզ համար, սակայն այսինչ բուժումները ես չեմ կարող ֆինանսավորել, որովհետև դրանք թանկ են»: Այդ պարագայում որևէ հիվանդ չի կարող սիրել բժշկին: Անընդհատ շոշափվում է այն հարցը, թե բժիշկի հեղինակությունը Հայաստանում ընկած է, չեն վստահում նրան: Իսկ որտեղի՞ց է այդ մտայնությունը: Մարդիկ պահանջում են բուժում, սպասարկում և ամբողջն անվճար: Ոչ ոք չի մտածում, թե դրան համապատասխան բյուջե հիվանդանոցը չունի, ասում են՝ բժիշկը չբուժեց, որովհետև վատն էր: Երկրորդ՝ ամենամեծ խնդիրը. վերջին տարիներին ակնառու կերպով առողջապահության ոլորտ է մտնում մոնոպոլիան, մոնոպոլ բիզնեսով ստեղծված կապիտալը: Նրանք տեր են դառնում և հեռուստատեսությանը իրենց գովազդներով, և բյուջետային ներդրումներին, և բժիշկներին՝ նրանց մի քիչ ավելի փող տալով, թեև դա էլ էժան ու լավ աշխատուժ է իրենց համար: Եվ ստացվում է, որ ավանդույթներ, տասնյակ տարիների փորձ, ունակություններ ունեցող կլինիկաները մահանում են, ստեղծվում են նորերը, որոնք չգիտես, թե ինչ որակ կապահովեն: Միգուցե ավելի լավ որակ կապահովեն հետագայում, բայց այսօր դրանք կայացման ու թիմային աշխատանքի ավանդույթ չունեցող հիվանդանոցներ են: Ես բացարձակ հայտարարում եմ` այսօր բժշկությունը 99 տոկոսով բիզնես է, 1 տոկոսով է բժշկություն: Այսօր շատ դեպքերում բժշկական գործողություններ կատարվում են այնքան, ինչքան թույլ է տալիս հիվանդի գրպանը, ոչ թե այնքան, որքան անհրաժեշտ է:

- Եվ ի՞նչ տարբերակ կա այդ երևեւյթի դեմն առնելու:

- Բյուջեն պետք է մեծանա: Թեև ես մեղադրել չեմ կարող առողջապահության նախարարությանը, որովհետև տալիս է այնքան, որքան ունի: Բայց ֆինանսական միջոցների կարիքը շատ-շատ մեծ է, տասնյակ անգամ ավելի մեծ, քան տրամադրում են:

- Կարո՞ղ է գումարը լինել ավելի շատ, բայց բաշխումը մնա այնպիսին, ինչպիսին կա:

- Անշուշտ: Անընդհատ դա ենք ասում՝ գումարը հիվանդին թողեք: Չէ՞ որ մենք խոսում ենք մրցակցության, որակի բարձրացման մասին: Որակը ո՞նց կարող է բարձրանալ, երբ հիվանդանոցը ոչ մի ծախս չի կատարում, բայց «բյուջեին բարեկամ է»: Եվ որակ ապահովի թե չէ, միևնույն է, հիվանդը այնտեղ է գնալու: Մենք պետք է համակերպվենք այն գաղափարի հետ, որ Հայաստանը առողջապահական ծրագրերի ֆինանսավորման համար չունի այն հնարավորությունները, ինչ ունեն, օրինակ, Ֆրանսիան, Անգլիան և այլն: Այդ պարագայում առողջապահության բյուջեի տրամադրումը պետք է լինի հիվանդին, ոչ թե հիվանդանոցներին: Դա առաջին՝ կարմիր գծով եմ ասում: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ եթե պետությունը իրեն գումար է հատկացրել, ապա ինքը կարող է գնալ իր նախընտրած կլինիկան, և պետությունը պետք է վճարի հենց այդ կլինիկային, և ոչ թե ուղարկի այն հիվանդանոցը, որին բյուջե է տրամադրել: Դա մեկ: Երկրորդ խնդիրը՝ դարձյալ բյուջեի հաշվարկման հետ կապված. երբ որոշվում է, թե բնակչության որ խմբերին ու տվյալ պաթոլոգիայի համար որքան գումար հատկացնեն, ապա շատ կարևոր է, որ այդ որոշման մեջ բուժող բժիշկները 50 տոկոս ձայնի իրավունք ունենան, այսինքն՝ մասնագիտական հանձնախմբի ձայնը հավասարազոր լինի ադմինիստրատիվ ձայնին:

- Որևէ ներգրավվածություն չկա՞:

- Ոչ: Այդ հարցը որոշվում է նախարարությունում՝ չինովնիկների մակարդակով: Իհարկե հայտարարում են, թե իրենք հիվանդանոցներից ստանում են վիճակագրություն, խորհրդակցում են տարբեր երկրների բժիշկների հետ: Չգիտեմ՝ տարբեր երկրների բժիշկների հետ ինչու պիտի խորհրդակցեն, թեև ես իրավունք չունեմ չհավատալու այդ խորհրդակցությանը, բայց Հայաստանի Հանրապետությունում աշխատող բժիշկը պետք է մասնակից դառնա այդ գործընթացին ու որոշմանը:

- Ի՞նչ անել, որ Հայաստանում բժիշկը իրեն գործոն զգա, պաշտպանված զգա:

- Բացառվում է մեր պարագայում: Բժիշկը այսօր մեծապատիվ մուրացկան է: Նա հարգանքի է արժանանում, երբ կարողանում է իր սուղ միջոցներով հիվանդին բուժել, և ոտնատակ են տալիս նրան, երբ կամենան: Բժիշկը պաշտպանված չէ: Ով ինչ ցանկանա բժշկի մասին կարող է խոսել: Եթե այդ բժիշկը իրոք հանցագործ է, ինչու՞ է բժշկությամբ զբաղվում: Կարող ե՞ք ինձ բացատրել: Օրենք է պետք, բժշկի պաշտպանության օրենք:

- Ձեր անձի վերաբերյալ հակասական կարծիքներ ու մեկնաբանություններ կան: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:

- Նախ ես անկախ մարդ եմ, անկախ բժիշկ, ես հիմնադիրն եմ Հայաստանում այն մասնագիտության, որը ներկայացնում եմ: Ես այդ դպրոցի ստեղծողն եմ Հայաստանում: Այն հիվանդները, որոնց ես բուժել եմ, իսկ նրանք մոտավորապես 25-30 հազար կլինեն, բոլորն էլ ինձ շատ են սիրում: Իսկ նրանք, ովքեր լրատվամիջոցներով իմ անվան հետ են խաղում, ոչ թե մասնագիտական՝ բժշկական, այլ զուտ ֆինանսական խնդիրներ ունեն ինձ հետ: Ես պարզապես իմ աշխատանքի դիմաց չվճարած գումարն եմ դատարանով շահել: Երկրորդ. ես երբեք իմ կեցվածքով որևիցե մեկին չտրվեցի, ոչ մեկի համար չաշխատեցի, ես աշխատեցի բժշկության համար: Գտեք մի մարդ, ով Շահեն Նորայրիչին հստակ մեղադրանք կներկայացնի և դա կապացուցի: Ես ամբողջ Հայաստանից ներողություն կխնդրեմ և կթողնեմ Հայաստանից կհեռանամ: Մեկ մարդ:

- Ասացիք, որ բժիշկը վերածվել է բիզնեսմենի, իսկ դրսում նա միայն բուժում է և կապ չունի ֆինանսական հարցերի հետ: Ո՞նց անել, որ այդ օղակը ճիշտ աշխատի նաև մեզ մոտ:

- Ես շեշտեցի, որ գործում է վճարման վայրենի ձևը: Բոլոր երկրներում էլ հիվանդն է վճարում, բայց վճարում է ապահովագրության, հիմնարկի հետ պայմանագիր կնքելու ճանապարհով: Պետք է օրենք լինի, որ ՀՀ-ում յուրաքանչյուր մարդ, երբ անցնում է աշխատանքի, պիտի պարտադիր բժշկական ապահովագրություն ունենա: Եթե ստեղծվի ապահովագրության համակարգը, ապա դա մարդկանց կապահովի որոշակի ֆինանսական միջոցներով: Իսկ մնացածն էլ պետությունը, ինչքան որ հիմա կարողանում է, թող ապահովի: Այդպես երկու անգամ ավելի լավ կլինի բժշկության վիճակը:

- Այդ դեպքում հիվանդներն ավելի պաշտպանվա՞ծ կլինեն:

- Ե՛վ հիվանդները, և՛ բժիշկները: Այդ դեպքում ես չեմ դառնա վաճառող, որովհետև նրա համար մեկ ուրիշը վճարում է ըստ պայմանագրի: Ես հիվանդի հետ խնդիր չեմ ունենա: Ես կդառնամ բժիշկ:  Ասեմ, որ իմ այս հարցազրույցը բողոք չի, սա ցավ է: Դրանք տարբեր բաներ են: Ես ոչ մեկից չեմ բողոքում: Ես ցավ եմ ապրում: Ամբողջ կյանքներս դրեցինք մեր երկրի համար: Չեմ ուզում հեռանալ երկրից, չեմ ուզում գաղթական դառնալ, ոնց որ ազգիս կեսն է դարձել: Ես պայքարում եմ իմ գենային այն նախատրամադրվածության դեմ, որն ինձ ստիպում է երկիրը լքել: Պայքարում եմ դրա դեմ: 

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5