Y Logo
Հովհաննես Սարկավագյան. Պետպատվերի ապահովումը կամ հիվանդանոցի, կամ հիվանդի ուսերին է

Հովհաննես Սարկավագյան. Պետպատվերի ապահովումը կամ հիվանդանոցի, կամ հիվանդի ուսերին է

Հայաստանում բավարար պայմաններ չկան որակյալ բժշկության համար. տեխնիկական հագեցվածության թերի լինելուց բացի, մեր մասնագետները նույնիսկ լիցենզավորված չեն: Այս և համակարգի այլ հիմնախնդիրների մասին է ՚՚Առողջապահական համակարգ՚՚ պարբերականի հարցազրույցը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանի հետ:
–Ըստ ձեզ՝ Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար, ի՞նչ է դրա համար անհրաժեշտ, և որքանո՞վ է դա իրատեսական մեր երկրի համար: Հատկապես ո՞ր ուղղությամբ աշխատանք կա անելու:
– Այդ հարցը շատ լայն է, միանշանակ պատասխանել այդպիսի բարդ հարցի հնարավոր չէ: Հայաստանում բավարար պայմաններ որակյալ բժշկության համար, որոնք համապատասխանեն ինչ-որ ստանդարտների, բնականաբար, չկան, չեն կարող լինել, որովհետև մենք այն երկրների թվում չենք, որոնք ունեն համապատասխան ֆինանսական միջոցներ` բարձրորակ առողջապահություն ապահովելու համար: Այսինքն` մեզ մոտ առողջապահությունն ավելի շատ ապահովվում է ոչ թե տեխնիկական առաջընթացի հաշվին, ինչպես զարգացած երկրներում ու զարգացող երկրների մի մասում է, այլ մասնագետների հաշվին:
Բարձրորակ առողջապահություն ապահովելու համար երկու բաղադրիչ է անհրաժեշտ` բարձրորակ բժիշկ և ժամանակակից տեխնիկական ապահովվածություն: Տեխնիկական ապահովվածությունն այսօր շատ ռեալ չէ, որովհետև մեր երկիրը չունի այդ ֆինանսական հնարավորությունները: Մյուս խնդիրը, թերևս, ավելի պրոբլեմատիկ պետք է դիտվի, դա մեր այսօրվա մասնագետների որակի խնդիրն է, որովհետև մենք այսօր գործնականում չունենք մասնագետի որակը ստուգելու և այս կամ այն ասպարեզում նրան աշխատել թույլ տալու համակարգ: Լիցենզավորում, որպես այդպիսին, չունենք, իսկ առանց լիցենզավորման, պատկերացնել բարձրորակ առողջապահություն, կարծում եմ, իրատեսական չէ, որովհետև յուրաքանչյուր բժիշկ պետք է գիտակցի, որ ինչ-որ ժամանակ հետո իր գետիլիքները և ունակությունները պետք է ստուգվեն: Եթե բժիշկը կարող է տարիներ շարունակ իր հոսանքի մեջ ընկած աշխատել առանց ստուգվելու, թույլատրվելու իր աշխատանքին, բնականաբար, ինքն իր որակը կսկսի կորցնել: Մեր բժիշկներից ոչ մեկը լիցենզիա չունի:
– Դուք, որպես մասնագետ, ձեզ պաշտպանվա՞ծ եք զգում, ե՞րբ և ինչո՞ւ է բժիշկն անպաշտպան:
– Նախ, մեր երկրում ընդհանրապես «օրենք» հասկացությունը, ցավոք, շատ հարաբերական հասկացություն է: Բժշկության մեջ չկան հստակ գրված ինչ-որ բաներ, օրինակ, վիրահատությունից առաջ հիվանդի և բժշկի հարաբերությունները հստակեցված չեն: Պետք է լինի կենտրոնացված կարգով ընդունված կամ հաստատված ինչ-որ մի ընդհանուր փաստաթուղթ, ոչ թե մի հիվանդանոցը վարվի մի ձևով, մյուս հիվանդանոցը` մեկ այլ ձևով: Այդ փաստաթուղթը պետք է լրացվի և՛ հիվանդի, և՛ բժշկի կողմերից, դրանով պետք է սահմանվեն կողմերի իրավունքները և պարտականությունները: Արտասահմանյան զարգացած երկրներում ամենափոքր միջամտությունից առաջ հիվանդը պարտավոր է ստորագրել մի փաստաթուղթ, որով ինքն իր իրազեկությունն է հավաստում իրեն սպասվող հնարավոր վտանգների վերաբերյալ: Մեր երկրում որոշ հիվանդանոցներ ունեն նման կարգ, որոշ հիվանդանոցներ չունեն, բայց դա չունի կենտրոնացված, ընդհանուր բնույթ, իսկ նշված կարգի բացակայությունը բավական է, որ բժիշկն իրեն ապահով չզգա:
– Բժիշկների վարձատրությունը Հայաստանում բավարա՞ր է արժանավայել կյանք վարելու համար:
– Մեր երկրում արժանավայել կյանքը չգիտեմ, թե որը պետք է համարենք: Հայաստանում վարձատրության համակարգն այսօր շատ թերի ու չմշակված կողմեր ունի: Կարծում եմ, ուղղությունը պետք է լինի համընդհանուր ապահովագրումը, որպեսզի այս համակարգը կարողանա վերափոխվել: Այսինքն` պետք է լինի վճարման մեկ համակարգ, հիմա վճարման համակարգերը տարբեր հիվանդանոցներում տարբեր են, որովհետև հիվանդանոցների ադմինիստրատորները տարբեր ձևով են մոտենում վճարման հարցին, ոչ թե լավ կամ վատ, այլ տարբեր:
– Եթե արտերկրի որևէ կլինիկայից ձեզ աշխատանքի առաջարկ անեն, կլքե՞ք հայրենիքը:
– Եթե մինչև հիմա չեմ լքել, ուրեմն չեմ լքի:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն բժիշկներին, որոնք լքում են հայրենիքը:
– Հայրենիքը և ներկա Հայաստանը երևի թե իրար հետ շփոթել պետք չէ: Մեր երկիրն այս պահին ունի բազմաթիվ թերություններ, մարդիկ ունեն շատ դժգոհություններ, և երևի շատերը ցավը սրտում են գնում, դա հայրենիք լքել երևի չպետք է համարենք, պետք է համարենք հարկադրված քայլ: Հայրենիքը լքում են այն դեպքում, երբ հայրենիքն ունի հայրենիք կոչվելու բոլոր իրավունքները, բայց լքում են: Եթե հայրենիքն ունի բազմաթիվ մինուսներ, որոնք մարդու կենցաղը չեն ապահովում, ուրեմն դա հայրենիք լքել չհամարենք:
– Պետպատվերի շրջանակներում կատարվող վճարումները նպաստո՞ւմ են բուժման որակի բարձրացմանը կամ ժամանակակից բուժում ապահովելուն:
– Ես մինչև հիմա էլ չհասկացա ինչ բան է պետպատվերը, պետպատվերը ոչ հիվանդին է ապահովում, ոչ էլ` բժշկին, պետպատվերն անուն է: Եթե լուրջ բան է պետք հիվանդի համար, պետպատվերը բավարար դեր չի տանում, չի ապահովում հիվանդի լուրջ վիրահատությունը: Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է նշանակում պետպատվերի շրջանակում: Պետպատվերի իրականացման համար հատկացվող գումարն այնքան չէ, որ ապահովի հիվանդի նույնիսկ բուժումը: Պետպատվերից օգտվելու իրավունք ունեցող հիվանդների բուժումը կամ ապահովում են հենց իրենք` հիվանդները, կամ հիվանդանոցը: Պետպատվերն ընդհանրապես կապ չունի բուժման որակի հետ, պետպատվերն առայժմ մի բան է, որը, կարծում եմ, լրջորեն վերանայելու կարիք ունի կամ ուղղակի փոխվելու, փոխարինվելու համընդհանուր ապահովագրությամբ: Լավ չեմ հասկանում, թե պետպատվերով ինչ կարելի է անել, ինչպես կարելի է առաջ տանել բժշկությունը: Եթե հարուստ երկիր լինեինք, բավարար գումարներ տրամադրվեին` լավ կլիներ, բայց մեր երկիրը չունի այդ հնարավորությունները:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5