Ինչպե՞ս սովորել ճիշտ շնչել. Արդյունավետ ու բուժիչ ծրագիր

Աերոֆլեքս կենտրոնի շնչառական մարզումների ծրագիրը ֆիզիկական գրագետ ակտիվությունը համակցում է շնչառական տեխնիկաների հետ: Այլ կերպ այն կարելի է անվանել՝ թթվածնային թերապիա.

 

Մեր օրգանիզմի բնականոն աշխատանքի համար առանցքային կարևորություն ունեցող թթվածինը արյան մեջ կարելի է ներմուծել միայն ճիշտ շնչառության և թոքերի աշխատանքի կարգավորման շնորհիվ: Մեր օրգանիզմին թթվածին մատակարարելու այլ արդյունավետ ճանապարհ չկա, անկախ նրանից, որ հիմա կան թթվածնային կոկտեյլներ կամ շնչելու բարոկամերաներ ”,- նկատում է Աերոֆլեքս կենտրոնի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

 

 

Նա շեշտում էոր ճիշտ շնչառությունը կարգավորում է արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, բարձրացնում է իմունիտետը ու կանխում է լուրջ հիվանդությունների զարգացման հնարավորությունը, անգամ սիրտ-անոթային և ուռուցքային հիվանդությունները: Շնչառական մարզումները նաև օրգանիզմը մաքրում են թույներից, մարդուն էներգիա է տալիս ու վերականգնում տոնուսը:

 

 

Աերֆլեքս կենտրոնի շնչառական մարզումերի ծրագիրը 3000 վարժություններիցբաղկացած կոմպլեքս է. “Շնչառական մարզումների առաջին պարապունքը մենք միշտ նվեր ենք անում  այցելուներին, որպեսզի մեզ մոտ եկողը անձամբ համոզվի, որ ծրագիրըարդյունավետ է: Մարդիկ մտածում են, որ մարզումների ժամանակ ուղղակի կանգնելու են ու  շնչեն, հետևաբար կարող են տանն էլ անել, կամ մեկ պարապունք եկան, սկզբունքը հասկացան, բավարար է, սակայն խնդիրը մարդու մոտ ռեֆլեքս ձևավորելն է, որ մշտապես ճիշտ շնչի` շնչի որովայնային հատվածով: Իսկ նման ռեֆլեքս ձևավորելու համար պետք է ամենաքիչը 1-ից 3 ամիս:  Միայն մեկ 1 շաբաթվա ինտենսիվ հաճախումների արդյունքում մարդու թոքը  սկսում է ճիշտ աշխատել, բայց դա միայն սկիզբն է”,- ասում է նա:

 

 

Արմինե Գրիգորյանը նաև պարզաբանում էթե որն է իրենց մեթոդի առավելությունը. “Մեր մեթոդը 5, 6 անգամ ավելի արագ է ազդում, քան ցանկացած ֆիտնես, յոգա, կամ կալանետիկա: Ինչու՞: Որովհետև մեր տեխնիկայի հիմքն այն, որ հենց մկանը աշխատեց, արյունը հոսքը ուղղվում է դեպի այդ մկան ու հասնում բջջին:

 

 

Դա ամենաբարդ պահն է: Շնչառական մեր տեխնիկայի ամբողջ իմաստը ֆիզիոլոգիապես հենց դրա մեջ է. եթե  գլխուղեղում խնդիր կա՝ արյան հոսքն ուղղվում է գլխուղեղ, ծայրամասում խնդիր կա՝ դեպի ծայրամաս, ներքին օրգաններ, անգամ միզուղիներ ու երիկամներ:Բացի այդ մեր մոտեցումն է խիստ անհատական յուրաքանչյուր դիմողին: Դուք ցանկացած պահի կարող եք միանալ խմբին ու ստանալ լիարժեք կուրս. յուրաքանչյուրը մարզվում է ըստ իր խնդրի”-շեշտում է նա:

 

 

 Անգամ մարդ շաբաթվա ընթացքում կարող է թեկուզ պրոֆիլակտիկ 1-2անգամ գալ շնչառական մարզումների ու խուսափի առողջական լուրջ խնդիրներից, որոնց լուծման համար հետո մեծ գումարներ պիտի ծախսի:

 



ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

2023-08-08

Ի՞նչ անել շոգից պաշտպանվելու համար
Եթե ​​օդի ջերմաստիճանը 38 աստիճանից ցածր է, օրգանիզմը պայքարում է գերտաքացման դեմ՝ մեծացնելով ենթամաշկային արյան հոսքը, ինչը թույլ է տալիս մարմնին ավելի ակտիվ ջերմություն տալ և արդյունավետ սառեցնել: Բայց երբ ջերմությունն ուժեղանում է, և արտաքին ջերմաստիճանը բարձրանում է ներքինից, օրգանիզմն անցնում է «ռեսուրսների խնայողությանը»՝ խթանելով արյան հոսքի կենտրոնացման մեխանիզմը։ Սա լրջորեն մեծացնում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը՝ հարուցելով արյան ճնշման տատանումներ, սրտխփոց, օդի պակասի զգացում, կրծքավանդակում սեղմվածություն, հեղձուկի նոպաներ, որոնք ուղեկցվում են կրծքավանդակի սուր ցավով։ Այն վատթարացնում է մի շարք քրոնիկական հիվանդությունների ընթացքը, ինչպիսիք են ՍԻՀ-ը, զարկերակային հիպերթենզիան, շաքարային դիաբետը, քրոնիկական սրտային անբավարարությունը, թոքերի քրոնիկ հիվանդությունները, թոք-սրտային անբավարարությունը, երիկամային քրոնիկ հիվանդությունը, ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը, ավշային կանգը՝ լիմֆոստազը, ինչպես նաև հոգեկան տարբեր տիպի խանգարումները: