Այսպիսով վնասված անոթն արդեն դադարում է գործել. չգործող, լայնացած երակի պատերը պարզապես սոսնձվում են՝ կանխելով թրոմբոտիկ բարդությունները եւ վարիկոզ հիվանդության դեպքում առկա այլ ռիսկերը: Սա լայնացած երակների պարագայում ներերակային լազերային և ռադիոհաճախային կոագուլյացիային որոշ դեպքերում փոխարինման եկած միջոց է:
Սոսնձի ամենակարեւոր առանձնահատկություններից է, որ այն չի տարածվում ոչ ցանկալի մասերում:
Վլ. Ավագյանի անվան բուժկենտրոնում պրոֆեսիոնալ թիմի կողմից բարձր արդյունավետությամբ կատարվում են երակներին առնչվող բոլոր ծառայությունները՝ ոչ միայն առաջադեմ, այլեւ եզակի միջամտություններ: Այդօրինակ ծառայություններից մեկն էլ հենց բիոսոսնձի կիրառումն է: Բիոսոսինձը կիրառելու համար կենտրոնում մասնագետները նաև հատուկ վերապատրաստվում են: