Y Logo
Կարեն դենտ. Նորարարություններ իմպլանտոլոգիայի ոլորտում

Կարեն դենտ. Նորարարություններ իմպլանտոլոգիայի ոլորտում

Ատամնաբուժության մեջ իմպլանտոլոգիայի առկայությունը մեկընդմիշտ լուծում է մարդկանց բացակա ատամ ունենալու անհարմարությունը: Սակայն մի բան է պարզապես չունենալ բացակա ատամ, մեկ այլ բան՝ բացակա ատամը լրացնել որակյալ իմպլանտով: Իմպլանտի պատրաստման և տեղադրման ողջ ընթացքում բացարձակ որակ ապահովելու համար Կարեն լաբորատորիայում ներդրված է ժամանակակից լուծումներով ամբողջական համակարգ:
 
«Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիայում իմպլանտի և մյուս անհրաժեշտ ատամների պատրաստումը սկսվում է այցելուի դիմածնոտային հատվածի պատկերից: Նկարվում է դեմքը, սկանավորվում են ատամները և արվում է համակարգչային տոմոգրաֆիա: Այդ երեք նկարների համատեղումով՝ երևում է դեմքը, ատամները, լինդը, ոսկորն ու կծվածքը: Բացակա ատամները լրացվում են նախ վիրտուալ կերպով, հետո նոր իմպլանտը դրվում է համապատասխան տեղում, ապա իմպլանտի ու ատամի արանքում տեղադրվում է աբաթմենտը՝ իմպլանտի և ատամի միջև գտնվող հատվածը: Թվային անհատական կոորդինատները տրվում են սարքերին: Մի սարքը լազերային տարբերակով աճեցնում է շաբլոնը, մույսը տաշում է աբաթմենտը: Մինչև իմպլանտը ծնոտի մեջ տեղադրելն արվում է շարվածք. դրվում է ատամը և ստուգվում՝ այդյոք այդտեղ տեղադրելով ատամը կարելի է ստանալ հավասար ատամնաշար: Աբաթմենտը ճիշտ անկյան տակ շտկվում է անհատական մոտեցմամբ՝ համեմատելով և հարմարեցվելով այցելուի հաջորդ և նախորդ ատամների հետ: Անհատական աբաթմենտը պատրաստում են լաբորատորիայի սարքերով: Բժշկին լաբորատորիայի կողմից տրվում է նավիգացիոն շաբլոնը, անհատական աբաթմենթը(PEEK-ից, Titan-ից կամ Zirkon-ից), ժամանակավոր պլաստմասայից կամ կոմպոզիտից պատրաստված ատամները: Այս դեպքում ուղղության շեղվելու հնարավորությունը բացառվում է, ինչպես նաև բժիշկն ազատվում է լինդը կտրելու անհրաժեշտությունից: Հիվանդը չի ստանում տրավմաներ և ազատվում է ավելորդ ցավերից, վիրահատությունից անմիջապես հետո կարող է անցնել աշխատանքի:  
 
«Կարեն» լաբորատորիայում պատրաստվող նավիգացիոն շաբլոնները արդեն զերծ են պահում իմպլանտը սխալ տեղում կամ թեք դնելու վտանգը:Արդյունքում բժիշկը միայն ցավազրկելու և տեղադրման տեխնոլոգիային տիրապետելու դեպքում կարող է վարպետորեն և անթերի տեղադրել իմպլանտը:
 
Ավելին, շաբլոնի առկայության դեպքում հստակ երևում է նյարդի գտնվելու վայրը, և հնարավոր է դառնում առանց վնասելու այն, առանց բարդության իմպլանտը տեղադրել նյարդի կողքը:
 
Բարձր տեխնոլոգիաները սովորաբար թույլ են տալիս ենթադրել, որ ծառայությունը համարժեք բարձր գներ է պահանջելու: Սակայն, պետք է նշել, որ իմպլանտի տեղադրումը նման եղանակով դուրս է մղում որոշ մասնագետների ծառայություններ: Ատամնաբույժը, ունենալով շաբլոն, այլևս իմպլանտոլոգ՝ տեղադրող մասնագետ հրավիրելու անհրաժեշտություն չի ունենում, ինչն էլ ենթադրում է ավելի մատչելի ծառայություն:
 
Ի դեպ, իմպլանտոլոգիայով զբաղվող որոշ մասնագետների կարծիքով աբաթմենտը պետք է գործարանային լինի, սխալ է անհատական աբաթմենտ տաշելը: Սակայն խնդիրներ առաջանում են միայն փոքր սարքերով աշխատելու պարգայում: Սարքերի քաշը սկսում է 100-200 կիլոգրամից: Իսկ «Կարեն» լաբորատորիայի աբաթմենտ տաշող սարքը, որ լիցենզավորված է Եվրոպայում, կշռում է մեկ տոննա, ինչպես աշխարհի բոլոր համապատասխան գործարաններում առկա սարքերը:
 
Այն ռոբոտ է, որը կատարում է բոլոր թվային հրամանները`ապահովելով ճշգրտություն և հարմարավետություն:
Հայաստանում ատամնատեխնիակակն շատ լաբորատորիաներ նոր են սկսում գիտակցել ռոբոտացված սարքավորումների ճշգրտության առավելությունը, սակայն շատ ֆունկցիաների կիրառումը դեռևս համարում են վաղ, մինչդեռ «Կարեն» լաբորատորիայում, որտեղ արդեն հինգ տարի աշխատում են այդ տեխնոլոգիաներով, կարծում են, որ շատ նորույթներից վերջինները նույնիսկ ետ են մնացել, ուշացել են:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5