Y Logo
Վճարման համակարգը առողջապահության ամենաթերի օղակն է

Վճարման համակարգը առողջապահության ամենաթերի օղակն է

Պետությունը վերջին շրջանում որոշ քայլեր է արել բժշկական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման ուղղությամբ: Հիշենք սիրտ-անոթային ստենտավորումն անվճար դարձնելու մասին վերջին որոշումը: Եթե այդ մատչելիությունը չազդի վիրահատությունների որակյալ իրականացմանվ վրա, նպաստի ոլորտի զարգացմանը, ապա կարելի է ասել, որ մեր երկիրը բռնել է բժշկագիտության զարգացման, առողջապահության համակարգի կայացման և բնակչության առողջության իրավունքի պահպանման ուղին:

Բայց արդյո՞ք այդպես է իրականում: Այսպես՝ ինչպե՞ս է գնահատվում պետության ներգրավվածությունը առողջապահական հարցերում, համակարգային ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ ոլորտում և վերջապես ի՞նչ դեր ու կշիռ ունի բժիշկն այսօրվա հասարակությունում: Հարցերի պատասխանները «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանի հետ հարցազրույցում:

- Ըստ Ձեզ` Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար: Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ, և որքանո՞վ է դա իրատեսական մեր երկրի համար:

- Վերջին 25-30 տարիների ընթացքում հայկական բժշկագիտությունը մեծ զարգացում է ապրել: Իհարկե դա պայմանավորված էր նաև նրանով, որ փլուզվեց ԽՄ-ը, ստեղծվեցին արտասահման մեկնելու և ոլորտի տեխնոլոգիական նվաճումներին ծանոթանալու նոր հնարավորություններ: Իհարկե ունենք խնդիրներ, և հնարավոր էլ չէ չունենալ: Բայց խնդիրները հիմնականում վերաբերում են բժշկության տեխնիկական զինվածությանը: Ժամանակակից սարքավորումներն ու գործիքները թանկ են, և հիվանդնաոցները հնարավոր չէ լիարժեք վերազինել նորագույն տեխնոլոգիաներով. Սա իհարկե պայմանավորված է մեր տնտեսության զարգացման ցածր տեմպերով: Բայց անգամ այս պայմաններում ամեն տարի, ինչ որ նոր գործիք ու սարքավորում է մտնում մեր բժշկական ասպարեզ: Իհարկե նորագույն տեխնոլոգիաների առկայությունը ոլորտի զարգացման համար մեծ նշանակություն ունի, բայց իմ կարծիքով ամենաթանկը մասնագետն է, և մեզ հաջողվել է վերջին 10 տարիների ընթացքում պատրաստել բարձրակարգ մասնագետներ, ովքեր վերապատրաստումներ են անցել ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում: Միջազգային կապերը և համագործակցությունները թե՛ մեր Սփյուռքի հայության, թե՛ արտասահմանյան բժշկական կենտրոնների հետ ընդհանրապես մեծ դեր ունեն բժշկագիտության զարգացման բնագավառում: Մեր կենտրոնն էլ իր տեխնիկական վերազինումով նման համագործակցության արդյունք է:

- Իսկ ո՞ր ուղղությամբ աշխատանք կա անելու:

-Բուժօգնությունը ընդհանրապես վճարովի համակարգ է: Հարցը նրանում է, թե ով է վճարում: Օրինակ` արտասահմանում վճարում են ապահովագրական ընկերությունները, մեկ այլ երկրում` պետությունը, մյուս դեպքում` քաղաքացին: Մեր երկրում երեք համակարգն էլ գործում է, բայց ցավոք սրտի, ապահովագրության և պետության բաղադրիչը չի հասել այն մակարդակին, որ լուծի բոլոր այն խնդիրները, որոնք առաջ են գալիս մեր կյանքում, և հիմնականում ֆինանսական ծանրությունը իր վրա է վերցնում հիվանդ մարդը: Իհարկե ամեն տարի մեկ քայլ առաջ ենք անում նաև այդ ուղղությամբ. ավելանում է պետպատվերի շրջանակներում բուժվող հիվանդների քանակը, մեծանում է այն հիվանդությունների ցանկը, որոնք որոշ չափով օգտվում են պետական աջակցությունից, ավելանում են ապահովագրված հիվանդները, հատկապես սոց.փաթեթի պետական ներդրման շնորհիվ: Այս ամենը անչափ կարևոր է, որովհետև կան բուժծառայություններ, որոնք բավական թանկ են, և միջին քաղաքացու համար անմատչելի, օրինակ` վերցնենք հենց նյարդավիրաբուժությունը: Թանկությունը պայմանավորված է ներանոթային վիրահատությունների ժամանակ կիրառվող գործիքների, բժշկական պարագաների ու նյութերի թանկությունով:

- Դուք` որպես մասնագետ, Ձեզ պաշտպանվա՞ծ եք զգում: Ե՞րբ և ինչու՞ է բժիշկն անպաշտպան:

- Շատ լավ հարց եք բարձրացնում. մենք` բժիշկներս, շատ լավ գիտենք մեր պարտավորությունները, բայց որո՞նք են մեր իրավունքները: Իրոք շատ հարցերում բժիշկը պաշտպանված չէ: Իհարկե այս հարցում առաջին հերթին կարող է մեծ դեր ունենալ բժշկական ասոցիացիաների ստեղծումը: Ասոցիացիաների շրջանակում կքննարկվեն բժշկի մասնագիտական պարտավորությունների ու իրավունքների սահմանները, և ասոցիացիաները իրավասու լինեն նաև վերջնական եզրակացություն տալ, որը հաշվի կառնեն համապատասխան ատյանները: Երկրորդ հերթին` միգուցե օրենսդրական փոփոխություններ կատարվեն: Ընդհանրապես մենք պաշտպանված չենք նաև տարբեր հերյուրանքներից ու զրպարտություններից, որոնք աղավաղում են բժշկի նկարագիրը: Ցավոք, բժիշկներին դատապարտող հոդվածները վերջին շրջանում հաճախ են սպրդում մամուլ: Միգուցե առաջարկենք այդ հոդվածագրին մեկ օր բժշկի կողքին անցկացնել վիրաբուժական կամ վերակենդանացման բաժանմունքում, հետևել ընդհնարապես բուժաշխատողի աշխատանքային առօրյային, հետո գնահատական տալ նրանց աշխատանքին: Կարծում եմ` դա կօգնի ավելի օբյեկտիվ գնահատել մեր աշխատանքը և զերծ մնալ ամեն տեսակ պիտակավորումներից ու մեղադրանքներից: Չնայած այն հսկայական առաջընթացին, որ ապրել է հայկական բժշկությունը այս տարիների ընթացքում, չնայած այն բարձր ցուցանիշներին, որ ունի մեր բժշկագիտությունը միջազգային գիտական ասպարեզում, հարգանքը մեր հասարակության մեջ նվազել է: Նվազել է, որովհետև բժիշկը փոխանակ զուտ բժշկական, գիտական ու կրթական հարցերով զբաղվելու, ստիպված է նաև ֆինանսական, տնտեսական խնդիրներ քննարկել:

-​ Միգուցե վարձատրությո՞ւնն է քիչ:

- Հարցը վարձատրությունը չէ, պարզապես բժշկի պարտավորությունների մեջ երբեմն մտցնում են նաև այդ բաղադրիչը, այնինչ դրա համար պետք է ստեղծել մենեջերների ինստիտուտ, որն էլ կզբաղվի ֆինանսական հարցով:

-​ Դուք կգերադասեի՞ք աշխատել մասնավոր կլինիկայում:

- Ես կյանքից 25 տարին աշխատել եմ պետական հիվանդանոցում և Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակից եմ եղել: Բայց կարծում եմ` էական նշանակություն չունի `մարդ որտեղ կաշխատի, շատ բան կախված է հենց մարդուց, աշխատանքային մթնոլորտից: Իհարկե ես շատ եմ սիրում իմ համալսարանը և չեմ պատկերացնում ինձ ուրիշ բուժհիմնարկում, որովհետև սիրում եմ ուսանողներին, երիտասարդությանը, նրանց գիտելիքներ փոխանցելու գործընթացը:

-​ Ինչպե՞ս եք վերաբերվում բժիշկներին, ովքեր լքում են հայրենիքը:

-Շատ վատ, սրտի շատ մեծ ցավ եմ զգում, չնայած ոչ հակափաստարկ չեմ գտնում մեկնող երիտասարդ բժիշկների հիմնավորումներին: Իմ հնարավորությունների սահմաններում փորձում եմ ստեղծել պայմաններ, որ երիտասարդ մասնագետները չգնան: Արտերկրում աշխատելու հնարավորությունը ժամանակին ունեցել եմ նաև ես Մոսկվայում, երբ ինձ առաջարկեցին մնալ: Բայց այն ժամնաակ հայրս ասաց, որ դա բացառվում է, ես պարտքեր ունեմ տալու Հայաստանում: Հիմա էլ, իմ համոզմամբ, մարդ պետք է ապրի ու աշխատի իր հայրենիքում: Ցավոք արտագաղթը, հատկապես բժշկական ասպարեզում շատ-շատ բարձր է: 

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5