Ուրոլոգ, անդրոլոգ Սարգիս Գևորգյան. երիտասարդ մասնագետ, ում վստահում են
Ուրոլոգ, անդրոլոգ Սարգիս Գևորգյանն աշխատում է «Ավագյան» ԲԿ-ի ուրոլոգիայի և անդրոլոգիայի բաժանմունքում, զբաղվում է ուրոլոգիական բոլոր խնդիրների կոնսերվատիվ և վիրահատական բուժմամբ աշխատելով թե տղամարդկանց ու թե կանանց հետ: Դիմելիության ցուցանիշներով առավել մեծ թիվ են կազմում անպտղության խանգարումները և միզաքարային, ուռուցքային հիվանդությունները:
Չնայած երիտասարդ տարիքի՝ բժիշկն ունի աշխատանքային մեծ և որ ամենակարևորն է՝ հաջողված փորձ: Բժիշկ Գևորգյանի աշխատանքային կարևոր սկզբունքն է բուժում՝ ոչ թե հիվանդությունը, այլ՝ այն առաջացնող պատճառները, ու յուրաքանչյուր պացիենտի մոտենալ սպեցիֆիկ ձևով՝ հաշվի առնելով խնդրի բարդությունն ու պացիենտի օրգանիզմի առանձնահատկությունները: Ուսման և աշխատանքային գործունեության տարիներին բժիշկն արտերկրում վերապատրաստվել է ուրոլոգիական լապարասկոպիկ վիրահատության ոլորտում: Սերում է բժիշկների ընտանիքից:
Բժիշկը զբաղվում է հետևյալ հիվանդությունների բուժմամբ. Միզաքարային հիվանդություն Միզուղիների խնդիրներ Ուռուցքային հիվանդություններ Պտղաբերության խանգարումներ /տղամարդկանց և կանանց շրջանում Վարիկոցելե Հորմոնալ խանգարումներ /տղամարդկանց և կանանց շրջանում/ Սեռավարակներ Բորբոքումներ:
Դիմելիության ցուցանիշներով առավել մեծ թիվ են կազմում անպտղության խանգարումները և միզաքարային, ուռուցքային հիվանդությունները:
Ցանկացած խնդրի արտահայտման դեպքում, հատկապես եթե դրանք ուրոլոգիական են, դիմեք բժշկին. որքան շուտ դիմեք, այնքան լավ թե՛ ձեր և թե՛ բուժող բժշկի համար՝ ցանկալի արդյունք գրանցելու տեսակետից: