🎯Դիաբետիկ սիրտ. որո՞նք են բարդությունները
Որպես կանոն, առավել տարածված էնդոկրին պաթոլոգիաներից շաքարային դիաբետի ժամանակ հաճախ են հանդիպում սիրտանոթային բարդությունները, որոնք էլ հենց դառնում են վաղաժամ հաշմանդամության և մահվան պատճառ՝ 50-60% դեպքերում: ‼Սրտի իշեմիկ հիվանդությունն իր կլինիկական առանձնահատկությունն ունի շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ: Այն բնորոշվում է «Լուռ իշեմիայի» ախտանիշով, այսինքն հիվանդը կարող է ունենալ լրջագույն իշեմիկ պրոցես, սակայն ցավային համախտանիշի լիովին բացակայություն: Մյուս բարդությունը դիաբետիկ խիստ սպեցիֆիկ բարդությունն է, այսինքն՝ դիաբետիկ կարդիոմիոպաթիան։ Սակայն նշված բարդության ժամանակին չախտորոշելու և չբուժելու արդյունքում՝ հիվանդների մոտ զարգանում է սրտային անբավարություն ՝սրտի չափերի մեծացման հետևանքով: «Այս դեպքում արդեն հիվանդների մոտ ի հայտ են գալիս լրջագույն գանգատներ՝ հևոց, օդի պակասի զգացողություն, ֆիզիկական թեթև ծանրաբեռվածության հանդեպ տոլերանտության անկում։ Մյուս բարդությունը կարդիալ ավտոնոմ նեյրոպաթիան է, որի հիմքում ընկած է սրտի նյարդային կարգավորիչ մեխանիզմների ախտահարումը: Կլինիկորեն այս պրոցեսն արտահայտվում է զարկերակային հիպոտոնիայով, օրթոստատիկ խանգարումներով և համառ արագախփությամբ։ ✔Դիաբետիկ սրտի կանխարգելելման և բուժման նպատակով դիաբետով հիվանդներն, բժշկուհին հորդորում է անխտիր կերպով մշտապես հսկվել ոչ միայն էնդոկրինոլոգի, այլ նաև սրտաբանի կողմից ենթարկվել կլինիկական մանրամասն հետազոտության: 📞Գրանցվելու համար զանգահարել 041 707 333 🌍Երևան, Կենտրոն, Ձորափի 40 (մուտքը Պարոնյան փողոցի կողմից)