Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում
Artmed MRC/Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն
Արթմեդ
ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների
վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների
արդյունավետ բուժմամբ։
Դիմեք
Արթմեդ ԲՎԿ միզուղիների հետևյալ գանգատների դեպքում
· Հաճախամիզություն
· Դժցարամիզություն
· Ցավ միզարձակման ժամանակ
· Արյունամիզություն
· Միզակապություն
· Ակամամիզություն, անմիզապահություն
· Դող, սարսուռ
· Ցավ գոտկային շրջանում, որ կարող է տարածվել դեպի միզապարկ
· Ջերմության բարձրացում առանց որևէ այլ գանգատների
Այս բոլոր
գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական
սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար
չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։
Տղամարդկանց
պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են․
· Ցավ ամորձիների շրջանում
· Այտուց
· Ջերմության բարձրացում
· Սերմնաժայթման խանգարումներ
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների
և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։
Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ,
բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը,
որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ
վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել
հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ
արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների,
շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ
պահանջող իրավիճակների դեպքում։
Լապարասկոպիկ
ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական
վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել
նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի
անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում
են արտերկրում։
Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով
դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի
տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը
«Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև
միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ
պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային
խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ
միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական
հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում: