Ո՞Ր ԳՈՐԾՈՆՆԵՐՆ ԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՏԹԱՐԱՑՄԱՆԸ
Հաճախ ենք լսում, որ լսողության խնդիրները ծերության կամ բնածին անոմալիաների արդյունք են։
Պետք է նշել, որ «Լսողության ակադեմիայի» պացիենտների 70%-ը իսկապես տարեց մարդիկ են, ովքեր ունեն տարիքային լսողության կորուստ։ Բայց կան գործոններ, որոնք նպաստում են ավելի վաղ տարիքում հիվանդության առաջացմանը:
Այդ գործոններից են.
Հաճախակի և երկարատև 85 դԲ-ից բարձր աղմուկի մակարդակ ունեցող սենյակներում գտնվելը: Բարձր աղմուկի դեպքում լսողությունը կարող է վատանալ 1-2 տարում:
Շաքարային դիաբետ և արյան մեջ շաքարի մշտական բարձր մակարդակ։ Ենթադրվում է, որ գլյուկոզայի բարձր մակարդակը ազդում է ներքին ականջի փոքր անոթների վրա, ինչի արդյունքում լսողությունը վատանում է:
Արյան բարձր կամ անկայուն ճնշումը նույնպես ազդում է լսողության վրա: Սամարայի պետական բժշկական համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ երկրորդ աստիճանի հիպերտոնիայով հիվանդների մոտ լսողությունը նորմալ է միայն դեպքերի 25%-ում, իսկ հիվանդության երրորդ աստիճանով հիվանդների մոտ ոչ ոք լիարժեք լսողություն չի ունեցել։
Լսողության ակադեմիայում ձեզ բարձրակարգ օգնություն կցուցաբերեն ցանկացած տարիքում: