Լապարոսկոպիկ վիրաբուժության Ինտենսիվ Կիրառական Թրեյնինգ "Աջափնյակ" Բժշկական Կենտրոնում։

Ուրախ ենք տեղեկացնել, որ "Աջափնյակ" Բժշկական Կենտրոնը 2025 թվականի մայիսի 29-ից մինչև մայիսի 31-ը կազմակերպում է Լապարոսկոպիկ վիրաբուժության Ինտենսիվ Կիրառական Թրեյնինգ՝ Ընդհանուր և Լապարոսկոպիկ Վիրաբույժների համար։

📢 Թրեյնինգ-դասընթացը ՇՄՁ կրեդիտավորված է ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից։

📌 Մարզային Կենտրոնների վիրաբույժների համար մասնակցության արժեքը հատուկ նվազեցված է։

‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մնացել են հաշված տեղեր։ Ազատ տեղերի քանակը խիստ սահմանափակ է։ Գրանցվելու համար

🌐 www.ajapnyakmc.com/TRAINING Ծրագրին ծանոթանալու համար

☑ https://shorturl.at/C0z3Q Հարցերի դեպքում

☎ +37499 38 00 44



ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

2023-08-08

Ի՞նչ անել շոգից պաշտպանվելու համար
Եթե ​​օդի ջերմաստիճանը 38 աստիճանից ցածր է, օրգանիզմը պայքարում է գերտաքացման դեմ՝ մեծացնելով ենթամաշկային արյան հոսքը, ինչը թույլ է տալիս մարմնին ավելի ակտիվ ջերմություն տալ և արդյունավետ սառեցնել: Բայց երբ ջերմությունն ուժեղանում է, և արտաքին ջերմաստիճանը բարձրանում է ներքինից, օրգանիզմն անցնում է «ռեսուրսների խնայողությանը»՝ խթանելով արյան հոսքի կենտրոնացման մեխանիզմը։ Սա լրջորեն մեծացնում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը՝ հարուցելով արյան ճնշման տատանումներ, սրտխփոց, օդի պակասի զգացում, կրծքավանդակում սեղմվածություն, հեղձուկի նոպաներ, որոնք ուղեկցվում են կրծքավանդակի սուր ցավով։ Այն վատթարացնում է մի շարք քրոնիկական հիվանդությունների ընթացքը, ինչպիսիք են ՍԻՀ-ը, զարկերակային հիպերթենզիան, շաքարային դիաբետը, քրոնիկական սրտային անբավարարությունը, թոքերի քրոնիկ հիվանդությունները, թոք-սրտային անբավարարությունը, երիկամային քրոնիկ հիվանդությունը, ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը, ավշային կանգը՝ լիմֆոստազը, ինչպես նաև հոգեկան տարբեր տիպի խանգարումները: