ԼՕՌ մասնագետների համագործակցությունները տվել են իրենց արդյունքները

Բժշկության մեջ շատ են դեպքերը, երբ հիվանդության հաղթահարման  և հիվանդի լիարժեք ապաքինման համար կարիք է լինում տարբեր պրոֆիլների մասնագետների համագործակցության: Եվ որպես կանոն, մշտապես այդ համագործակցությունները տալիս են իրենց քաղցր պտուղները:

Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնը այս առումով բացառիկներից է: Այստեղ հավաքված են բազմապրոֆիլ, փորձառու, պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք պատրաստ են  և  համագործակցում են միմյանց հետ՝ ի շահ հիվանդի:

ԼՕՌ ծառայության մասնագետների համագործակցության շրջանակը լայն է. նյարդաբաններ, թոքաբաններ, դիմածնոտային վիրաբույժներ...: 

Այդ համագործակցությունների, դրանց արդյունքների մասին ենք զրուցել Արթմեդ ԲՎԿ փոխտնօրեն, ԼՕՌ մասնագետ Արայիկ Ղարիբյանի հետ:

 

Եթե հիվանդը Արթմեդ բժշկական կենտրոն է դիմել լսողության իջեցմամբ և ականջներում մշտապես աղմուկ ունենալու գանգատներով, ապա ԼՕՌ ծառայության մասնագետները նախ և առաջ ուղարկում են լսողության աուդիոմետրիայի, ապա տեմպանոմետրիայի: Նման ախտանշանները կարող են  վկայել լսողական ներվի նևրիտի մասին: Քանի որ լսողական ներվը և ուղեղի անոթներ փոխկապակցված են, սկսվում է ԼՕՌ-նյարդաբան մասնագետների համագործակցություն:

Լսողական ներվի նևրիտի առաջացման պատճառ կարող է լինել գլխուղեղային անոթների խանգարումը, խցանումն ու նեղացումը: Իսկ նման խնդիրներ կարող են առաջանալ դեղորայքից, վիրուսներից, արյան շրջանառության խանգարումից, բարձր ճնշումից ու ականջին տրավմատիկ հարվածից: Նյարդաբանի մոտ կոնսուլտացիայից հետո իրականացվում են գլխի և պարանոցի դոպլեր, դուպլեքս, ԿՏ, ՄՌՏ հետազոտություններ: Ըստ ստացված արդյունքների՝ մասնագետները սկսում են պահպանողական բուժում. պահպանել այն,  ինչը հնարավոր է: Իսկ դա կախված է նրանից թե հիվանդը երբ է դիմել մասնագետին, ասում է ԼՕՌ մասնագետ Արայիկ Ղարիբյանը, «Եթե լսողության իջեցումը, ականջներում աղմուկը հիվանդի մոտ նոր ի հայտ եկած խնդիրներ են, ապա դեղորայքային բուժման շնորհիվ կարելի է արդյունք ունենալ, իսկ եթե խոսքը 5 և ավել ամիսների մասին է, ապա որևէ բուժում օգուտ չի տա»: Դրա համար ԼՕՌ մասնագետը խորհուրդ է տալիս խնդիրների ի հայտ գալուն պես անմիջապես դիմել համապատասխան մասնագետի, չսպասել երկար ժամանակ, չհետևել բարեկամ-ծանոթների խորհուրդներին: Դրանից միայն դուք և ձեր առողջությունն է տուժում, ասում է բժիշկը:

Արայիկ Ղարիբյանի խոսքով, հատկապես հետքովիդյան շրջանում, տարածված խնդիր է արյան խտացումից հետո ուղեղի անոթներում  թրոմբի առաջացումը, որից սկսվում է  աղմուկ ականջներում: Դրա համար, բժիշկը խորհուրդ է տալիս  տարին գոնե մեկ անգամ այցելել պրոֆիլակտիկ հետազոտության, իսկ եթե նաև առկա է լսողության իջեցում, ապա հնարավորինս շուտ կատարել լսողության աուդիոմետրիա, հասկանալ պատճառն ու լուծել խնդիրը:

Հաջորդ ինտենսիվ համագործակցությունը ԼՕՌ մասնագետներ-թոքաբաններ տանդեմն է: Եթե հիվանդը բժշկական կենտրոն է դիմում ասթմատիկ խնդիրներով, ապա պարտադիր նրա մոտ առկա է լինում նաև քթի հարակից խոռոչներում լորձաթաղանթի հաստացում, խեցիների բորբոքում, միջնապատի թեքվածություն, քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ, խրոնիկ հայմորիտ, պոլիպոզ հայմորիտ, այսինքն  թոքային խրոնիկ հիվանդները որպես կանոն ունենում են նաև քթային խնդիրներ: Արայիկ Ղարիբյանի խոսքով, այս դեպքում երկուստեք համագործակցությունը իր արդյունքները տալիս է: Թե ասթման, թե պոլիպոզը աուտոիմունոլոգիական  հիվանդություններ են, որոնք և օգնում են իրար, և խանգարում: Դրանք  ալերգիզացիայից առաջացած հիվանդություններ են: Դրա համար  ասթմատիկ խնդիրներով և պոլիպոզով կենտրոն դիմած հիվանդը մինչև վիրահատությունը թոքաբանի հսկողության տակ ստանում է համապատասխան բուժում, որպեսզի կարողանա հնարավորինս  հեշտ տանել անեսթեզիան, ասում է բժշիկ Ղարիբյանը «Քթի հարակից խոռոչների վինտիլացիայի կարգավորումը, պոլիպների հեռացումը նպաստում են, որպեսզի հիվանդի վերին շնչուղիները լավանան: Դրանից հետո թեթևանում է նաև ստորին շնչուղիների վիճակը: Թոքաբանի հետ համագործակցելով կազմակերպում ենք վիրահատությունը, որովհետև ծանր բրոնխիտով կամ ասթմայով հիվանդին չես կարող ուղղակի անեսթեզիա տալ, նախ պետք է բուժել, առողջացնել և երբ պատրաստ լինի՝ նոր վիրահատել»: Արդեն վիրահատությունից հետո և  ԼՕՌ բժշկի, և թոքաբանի կողմից սկսվում են դեղորայքային բուժումները՝ մինչև խնդիրները հասցվում են նվազագույնի:

Շատ հաճախ է հանդիպում, երբ ԼՕՌ մասնագետների կողմից հայմորյան խոռոչների մաքրելու ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ հիվանդի ատամի, թքագեղձերի, ծնոտի հետ կապված, որոնց մասին հիվանդը նույնիսկ չգիտի: Այս դեպքում քիթ-կոկորդ-ականջաբանները համագործակցում են նաև դիմածնոտային վիրաբույժների  հետ և ինչպես Արայիկ Ղարիբյանն է նշում, նման դեպքերում համատեղ արված եզրակացությունների շնորհիվ ունենում են լավագույն արդյունքները:

Արթմեդ ԲՎԿ-ում կարևորը հիվանդի շահն է, նրան առողջացնելը և ժպիտը դեմքին տուն ուղարկելը:



Առողջապահական համակարգ