Ի՞նչ անել արևահարման դեպքում
Արամյանց բկ թերապևտ Աննա Ժամհարյան
Արևահարումը մարմնի գերտաքացումն է արևի ուղիղ, արևային ճառագայթների երկարատև ազդեցության հետևանքով: Միևնույն ժամանակ, տեղի է ունենում
ջերմակարգավորման խախտում, որը կատարվում է շրջակա միջավայրի ավելորդ ջերմության ազդեցության տակ։
Արեւահարության հիմնական ախտանշաններն են․
Մաշկի կարմրություն
Քրտնարտադրության ակտիվացում
Սրտի կծկման հաճախության և շնչառության բարձրացում
Գլխացավեր, թուլություն
Աղմուկ ականջներում
Սրտխառնոց։
Բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցության դեպքում հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում մինչև 40 աստիճան:
Գերտաքացման դեպքում առաջին հերթին կարևոր է հովացնել գլուխը, քանի որ այս դեպքում հատկապես տուժում է կենտրոնական նյարդային համակարգը։Սառեցումը պետք է իրականացվի աստիճանաբար՝ խուսափելով ջերմաստիճանի կտրուկ տարբերություններից։
Տուժողին պետք է շատ սառը ջուր տալ
և դիմել բժշկի՝ բժշկական օգնության համար։