ՇՈՒՏՈՎ ԲԱՑԱՌԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԱՄՅԱՆՑՈՒՄ

Շուտով Արամյանց բժշկական կենտրոնը ստեղծում է հնարավորություն վիրահատվելու գերմանացի հեղինակավոր վնասվածքաբան-օրթոպեդի կողմից հենց Հայաստանում։
📆Հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստան կժամանի Բոննի Ֆրիդրիխ Վիլհելմի համալսարանական հիվանդանոցի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Քրիստոֆ Ռանգերը, ով կիրականացնի օրթոպեդիկ ցանկացած բարդության և ծավալի վիրահատություններ։ Փորձառու և առաջատար մասնագետը հայտնի է իր կատարած բացառիկ վիրահատություններով, որոնք թույլ են տվել մարդկանց խուսափել հաշմանդամությունից, պահպանել վերջույթները տարբեր պատահարների արդյունքում ստացած տրավմաներից հետո, ազատվել ողնաշարի լուրջ խնդիրներից։


Այլևս անհրաժեշտ չէ բարդ վիրահատությունների համար մեկնել արտերկիր։
Գրանցվելու համար զանգահարեք +37444 70 33 33, նախօրոք ներկացրեք անհրաժեշտ փաստաթղթեր հիվանդության պատմությունն ուսումնասիրելու համար, եթե ցանկանում եք վիրահատվել իր գործի մեծ պրոֆեսիոնալի կողմից։



Հիվանդություն - Ախտորոշում - Բուժում