"ԵՌԱՎԱՐԱԿ". «Արամյանց» բժշկական կենտրոնի Թերապևտիկ բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Կռնատյան

 Հայտնի է, որ 2022թվ. ի դեկտեմբերին Եվրոպական միության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համատեղ հայտարարություն տարածեցին՝ գրիպի, COVID-19-ի և շնչառական սինտիցիալ վիրուսի (RSV) համատեղ շրջանառության վերաբերյալ: Անհերքելի փաստ է, թե ինչպիսին էր իրավիճակն այս առումով  դեկտեմբերին ՀՀ-ում, ավելին  դեռ շարունակվում է ուժգին տեմպերով տարածվել։ Գրեթե չկա մի ընտանիք, որն անմասն է  ՍՇՎՎ ից, որն ընթանում է` ատիպիկ ընթացքով և նորանոր բարդություններով։

Այսպիսով՝ երեք շնչառական վիրուսային վարակ`

  • կորոնավիուս ( օմիկրոն տարբերակը),
  •  խոզի գրիպ (H1N1)
  • ռեսպիրատոր սիտիցիալ վիրուսը (RSV, H3N2)

 Նրանք ակտիվ շրջանառում են և կարող են ներխուժել օրգանիզմ ինչպես միասին` հիբրիդային տեսքով, այնպես էլ հաջորդաբար: