ՕՍՏԵՈԱՐԹՐՈԶԻ ԲՈՒԺՈՒՄ
Dr. Rafayel Avetisyan/ Օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյան Օրթոպեդիայում ամենահաճախ հանդիպող հիվանդություններն են դեֆորմացնող օսթեոարթոզը և վնասվածքային արթրոզները։ Դեֆորմացնող օսթեոարթրոզների ժամանակ տեղի են ունենում հոդաճառի դեգեներացիա և ենթաճառային ոսկրի կառուցվածքային փոփոխություններ: Դրանք հատուկ են բարձր տարիքային խմբի պացիենտներին: Իսկ վնասվածքային արթրոզները հիմնականում հոդերի շրջանում առաջացած հետվնասվածքային բարդություններ են և հատուկ են երիտասարդներին, ովքեր վարում են ակտիվ կենսակերպ, զբաղվում սպորտով: Օսթեոաթրոզների բուժումը, եթե հիվանդության զարգացման աստիճանը թույլ է տալիս, նախընտրում ենք սկսել պահպանողական միջոցառումներից: Դրանք ներառում են աճառը վերականգնող հատուկ դեղորայք՝ խոնդրոպրոտեկտորներ, կամ արհեստական սինովիալ հեղուկի ներարկումներ: Նմանատիպ բուժումը թույլ է տալիս դանդաղեցնել հոդի քայքայումը, հնարավորինս ուշ դիմել էնդոպրոթեզավորման: