Պրոֆեսիոնալ մոտեցում, լուրջ և հետևողական պայքար Դիաբեթիկ ոտնաթաթի համախտանիշի դեմ Արթմեդ ԲՎԿ-ում

Դիաբեթիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբեթով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ: Հիվանդության առաջացման պատճառները բազմազան են և բազմապատճառային. ծայրամասային նյարդերի ախտահարում, ծայրամասային անոթների վնասում, ոսկրա-հոդային ապարատի ախտահարում: Ամբողջ աշխարհում խնդիրն այնքան տարածված է և ակտուալ, որ առանձնացված է որպես առանձին նոզոլոգիա: Իսկ ախտորոշումն ու բուժումը պահանջում է մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանք՝ ներգրավվելով տարբեր պրոֆիլի մասնագետների՝ էնդոկրինոլոգ, սրտաբան, անոթային վիրաբույժ և այլ, որոնք պացիենտի հետ պայքարում են ծանր հիվանդության դեմ:

Դիաբեթիկ ոտնաթաթի հիվանդության, դրա առաջացման պատճառների, ախտանշանների և բուժման մոտեցումների մասին ենք զրուցել Արթմեդ ԲՎԿ անոթային վիրաբույժ Արթուր Հակոբյանի հետ: