2022-06-15
Ի՞նչ է պետք իմանալ կոլոռեկտալ քաղցկեղի մասին
Կոլոռեկտալ քաղցկեղը իր տարածվածությամբ 2-րդն է աշխարհում՝ զիջելով կրծքագեղձի քաղցկեղին, իսկ մահացության ցուցանիշով 3-րդն է՝ զիջելով կրծքագեղձի և թոքի քաղցկեղներին: Ավելի հաճախ հանդիպում է զարգացած երկրներում (ԱՄՆ, Արևմտան Եվրոպա): Այս վիճակագրությունը պայմանավորված է քաղաքակրթությամբ, ռաֆինացված սննդի, կարմիր մսի հաճախակի օգտագործմամբ, ուրբանիզացիայով: Սակայն պետք է նշել նաև, որ մեծ դեր ունի նաև ժառանգական գործոնը: Կան նախաքաղցկեղային հիվանդություններ, օրինակ՝ պոլիպոզներ, Կրոնի հիվանդություն, դիվերտիկուլներ, որոնց ոչ ժամանակին բուժման արդյունքում ևս հնարավոր է զարգանա քաղցկեղ: