Լրահոս
ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

2023-08-08

Ի՞նչ անել շոգից պաշտպանվելու համար

Եթե ​​օդի ջերմաստիճանը 38 աստիճանից ցածր է, օրգանիզմը պայքարում է գերտաքացման դեմ՝ մեծացնելով ենթամաշկային արյան հոսքը, ինչը թույլ է տալիս մարմնին ավելի ակտիվ ջերմություն տալ և արդյունավետ սառեցնել: Բայց երբ ջերմությունն ուժեղանում է, և արտաքին ջերմաստիճանը բարձրանում է ներքինից, օրգանիզմն անցնում է «ռեսուրսների խնայողությանը»՝ խթանելով արյան հոսքի կենտրոնացման մեխանիզմը։ Սա լրջորեն մեծացնում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը՝ հարուցելով արյան ճնշման տատանումներ, սրտխփոց, օդի պակասի զգացում, կրծքավանդակում սեղմվածություն, հեղձուկի նոպաներ, որոնք ուղեկցվում են կրծքավանդակի սուր ցավով։ Այն վատթարացնում է մի շարք քրոնիկական հիվանդությունների ընթացքը, ինչպիսիք են ՍԻՀ-ը, զարկերակային հիպերթենզիան, շաքարային դիաբետը, քրոնիկական սրտային անբավարարությունը, թոքերի քրոնիկ հիվանդությունները, թոք-սրտային անբավարարությունը, երիկամային քրոնիկ հիվանդությունը, ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը, ավշային կանգը՝ լիմֆոստազը, ինչպես նաև հոգեկան տարբեր տիպի խանգարումները: