2024-12-02
2024-11-10
2024-11-03
2024-09-18
2024-04-02
2023-12-10
2023-12-01
2023-11-16
2023-11-14
2023-10-31
2022-07-12
Անպտղության խնդիրների պատճառների վերացում լապարասկոպիկ մեթոդով <<Արթմեդ>> բժշկական կենտրոնում
2022-07-10
Ամբողջ աշխարհում երեխաների շրջանում միզապարկի ֆունկցիայի խանգարումներն ու փորկապությունները բավական լայն տարածվածություն ունեն: Սրանք այն խնդիրներն են որոնք անհարմարություն են առաջացնում ոչ միայն երեխայի, այլև ընտանիքի համար, երբեմն անգամ հանգեցնում ընտանեկան տարաձայնությունների, երեխաների մեջ թողնում հուզական ծանր հետք: Նման հետևանքներից խուսափելու համար պետք է օբյեկտիվ գնահատել երեխայի խնդիրը, ճանաչել հիվանդությունը և ժամանակին դիմել մասնագետ բժիշկներին:
2022-07-06
Ալերգիկ ռինիտի սրացումները կրում են սեզոնային բնույթ: Ալերգիկ ռինիտը քթի խոռոչի բորբոքում է, որն առաջանում է ալերգենների նկատմամբ իմուն համակարգի գերզգայունության արդյունքում։
Ցիստիտը միզապարկի բորբոքումն է, որի պատճառը վարակն է: Հիվանդության ախտանշանները ցավոտ են և խաթարում են մարդու բնականոն կյանքը: Բացի այդ այն նաև լուրջ սպառնալիք է երիկամների համար: Ինչպե՞ս կանխարգելել ցիստիտը. պատասխանում է «Արամյանց» բկ ուրոլոգիական ծառայության բժիշկ Երվանդ Արամայիսի Խաչատրյանը:
2022-07-03
Արտակ Սամվելի Գալստյանի գործունեության հիմնական ուղղությունը օրթոպեդիան է, մասնավորապես խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում, էնդոսկոպիկ վիրաբուժություն, արթրոսկոպիա, ոտնաթաթի մատների, դաստակի դեֆորմացիաների շտկում, սովորույթային հոդախախտի բուժում: Բժիշկը զբաղվում է նաև կոտրվածքների կոնսերվատիվ և վիրահատական բուժմամբ:
2022-06-30
Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները պարբերաբար կրկնվում են, սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների առաջին փուլն է համարվում: Առաջին գանգատը հոդացավն է, որոշ դեպքերում այտուցը եւ շարժումների սահմանափակումը ինչպես ծայրամասային հոդերում, այնպես էլ ողնաշարում:
2022-06-15
Կոլոռեկտալ քաղցկեղը իր տարածվածությամբ 2-րդն է աշխարհում՝ զիջելով կրծքագեղձի քաղցկեղին, իսկ մահացության ցուցանիշով 3-րդն է՝ զիջելով կրծքագեղձի և թոքի քաղցկեղներին: Ավելի հաճախ հանդիպում է զարգացած երկրներում (ԱՄՆ, Արևմտան Եվրոպա): Այս վիճակագրությունը պայմանավորված է քաղաքակրթությամբ, ռաֆինացված սննդի, կարմիր մսի հաճախակի օգտագործմամբ, ուրբանիզացիայով: Սակայն պետք է նշել նաև, որ մեծ դեր ունի նաև ժառանգական գործոնը: Կան նախաքաղցկեղային հիվանդություններ, օրինակ՝ պոլիպոզներ, Կրոնի հիվանդություն, դիվերտիկուլներ, որոնց ոչ ժամանակին բուժման արդյունքում ևս հնարավոր է զարգանա քաղցկեղ:
2022-06-13
Երևանում բացված Ռուսասատանի Դաշնության Լսողության ակադեմիայի մասնաճյուղը եզակի կենտրոն է, ուր կարող են դիմել լսողության խնդիր ունեցող մարդիկ առանց տարիքային սահմանափակման: Այստեղ առկա են բոլոր հնարավորություններն ու սարքավորումները իրականացնելու և մեծերի, և երեխաների աուդիոմետրիկ հետազոտություններ, կատարելու կոնսերվատիվ բուժում և վիրահատություններ: Կենտրոն այցելած յուրաքանչյուր հիվանդ կստանա մասնագիտական անհատական մոտեցում, ժամանակակից կահավորված աուդիմոտերիայի սենյակներում փորձառու և վերապատրաստված մասնագետների կողմից կիրականացվեն հետազոտություններ, ապա վերականգնողական բուժումներ, որոնք կբարձրացնեն հիվանդի կյանքի որակը:
2022-06-10
60 տարեկանից բարձր մարդիկ հաճախ են բողոքում ծնկների շրջանում առաջացող սուր ցավերից, հոդերի ցավի և շարժունակության սահմանափակումներից: Սրանք լուրջ ախտանշաններ են մասնագետ-վնասվածքաբանի դիմելու համար: Հատկապես որ մասնագետները հավաստիացնում են՝ հիվանդության դեպքում վաղ ախտորոշումն ու ժամանակին արված բուժումը թույլ կտա խուսափել վիրահատական միջամտություններից: